ԵԽԽՎ ամբիոնից հայտարարվեց, որ Միհրան Հարությունյանը անարդարության զոհ դարձավ

12/10/2016 schedule23:06

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ.

«Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համար ամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է:

Այս տարին Օլիմպիական տարի էր, և այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու և հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ, որպեսզի համոզվե իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհաննես Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են:

Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատը և հույսը:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. Էականը կյանքում ոչ թե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկը այլևս չի հավատալու սպորտին:

Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը»:

Տպել
3397 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց