ԼՀ-ն վանաձորյան քվեարկությունից շեղվածներին գիտի, բայց չի ուզում «վհուկների որսով» զբաղվել

«Լուսավոր Հայաստանը» գիտի, թե ովքեր են Վանաձորի ընտրություններում հուշագրի պայմանավորվածություններին դեմ դուրս եկել, սակայն չի ուզում «վհուկների որսով» զբաղվել:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԼՀ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունները համաձայնություն էին կնքել ԼՀ-ի հետ՝ քվեարկության ժամանակ սատարել Քրիստ Մարուքյանին, սակայն 19 քվեով  քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ Քրիստ Մարուքյանը ստացավ 14 ձայն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը վստահեցրեց, որ քվեարկել են պայմանավորվածության համաձայն, նաեւ հավելեց, որ նախապես պայմանավորվել են, որ իրենց քվեաթերթիկներում պտիչկաները պետք է կոր լինեն եւ վանդակից մի քիչ բարձրացված, ինչն էլ եղել է:

Քրիստ Մարուքյանն անուղղակիորեն հաստատեց այս տեղեկությունը.

«Արդեն մի քանի անգամ ասել ենք՝ ինչ մեր պայմանավորվածությունների արդյունքում եղել է: Մենք գիտենք: Խնդիրն արդեն հրապարակային քայլերն են, որ մարդիկ, ովքեր չեն կատարել հուշագրի պարտավորությունները, իրենք իրենց բացահայտեն, որպեսզի այն չլինի վհուկների որսի ճանապարհով: Մենք հիմա չենք ասելու սա պահել է, նա չի պահել: Մենք գիտենք ով չի պահել, սպասում ենք այդ մարդիկ ասեն, որ իրենք են»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ հիմա ստացվում է սլաքներն ուղղում եք դեպի ՀՎԿ, համոզվա՞ծ եք, որ ԼՀ-ում բոլորը ձեր օգտին են քվեարկել, Մարուքյանն ասաց.

«Կասկածներ չկան ԼՀ-ի վրա, մենք համոզված ենք, որ 10-ն էլ արել են այն, ինչ պայմանավորվել ենք»:

Հարցին, ուրեմն «Հայկական վերածնո՞ւնդն» է, Քրիստ Մարուքյանը պատասխանեց.

«Դա դուք եք ասում, ես որեւէ բան չասացի: Թող մարդիկ իրենց բացահայտեն, եթե չեն բացահայտում, դա ավագանու առաջիկա նիստին կերեւա»:

Մարուքյանի խոսքով՝ իրենք պայմանավորվել են նիստը բոյկոտել, ինչը ենթադրում է, որ նիստին պետք է լինի 15 անդամ՝ 13 ՀՀԿ եւ 2 ՀՅԴ: Իսկ այդ պարագայում, նիստ չի լինի, ուրեմն քվեարկողներից առնվազն 2-ը պետք է մասնակցեն:

Մեր հիշեցմանը, որ երեկ Գլխավոր դատախազությունն անդրադարձել է իրենց այն հայտարարությանը, որ Դատախազության Լոռու մարզի աշխատակիցները սպառնացել են ավագանու անդամներին, ասելով, որ նման ազգանունով աշխատակից չկա Դատախազությունում, Մարուքյանն ասաց.

«Դե տարբեր մարդիկ կարող են դատախազ ներկայանալ ու պատասխանատվության ենթարկելու կոչեր անել, թող դրանով զբաղվեն իրենք»:

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներից հետո Հեղինե Բիշարյանի հայտնի հայտարարությանը, որ համաձայնագրից շեղվողները քաղաքական անբարոյականներ են, ապա նաեւ Մամիկոն Ասլանյանի կողմից Բիշարյանի հետ ողջագուրվելը, Մարուքյանը չցանկացավ մեկնաբանել:

Մեզ հետ զրույցում ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը հերքեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները պայմանավորվածությանը դեմ են դուրս եկել.

«Մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ մեր անդամները քվեարկել են այնպես, ինչպես պայմանավորվել են, այսինքն՝ Քրիստ Մարուքյանի օգտին: Էդ մասին մենք էլ ունենք մեր պայմանավորվածությունները պտիչկաների հետ կապված: Դրանք եղել են արկղում: Այնպես, որ չեմ ուզում շահարկել այդ հարցը»,- ասաց նա՝ մանրամասներ չհաղորդելով իրենց պտիչկաների մասին:

Մեր հիշեցմանը, որ նախկինում խոսում էիք ապացույցների մասին, չե՞ք պատրաստվում հրապարակել դրանք, որ հանրությունը հավատա, վերջինս ասաց.

«Իսկ նրանք, ովքեր ասում են, հրապարակե՞լ են, ոնց հասկանում եմ իրենց ասածը հալած յուղի տեղ եք դնում»:

Մեր դիտարկմանը, որ ԼՀ-ն անուղղակիորեն հաստատեց, որ ԲՀԿ-ականները ծալել են իրենց քվեաթերթիկները, Էդգար Առաքելյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակեն իրենց ապացույցները:

Տպել
3746 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը