Երևան
26 °C
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանում առկա է գործարարության համար կարեւորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր:
Այս մասին Armtimes.com-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության գործարար, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ.
- Պարոն Աղաբաբյան, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գործարարության գլխավոր նախապայմանը՝ կայուն մակրոտնտեսական միջավայրը ՀՀ-ում առկա է, համաձա՞յն եք:
- Կարծում եմ՝ նոր վարչապետի նշանակվելուց հետո ավելի կընդլայնվեն այդ պայմանները:
- Նախկին վարչապե՞տն էր խոչընդոտում միջավայրի ընդլայնմանը:
- Խոչընդոտելու խնդիր չի, ընդամենը պայմաններ ստեղծելու խնդիր է, թե նոր վարչապետն ինչ փոփոխություններ կառաջարկի, նաեւ օրենսդրական փոփոխություններ:
- Ըստ Ձեզ՝ այդ ամենն ինչո՞ւ չէր անում Հովիկ Աբրահամյանը:
- Դա փորձի հետ կապ ունի, պրոֆեսիոնալ խորհրդականների:
- Նախկին վարչապետի մոտ պրոֆեսիոնալիզմի բացակայությո՞ւնն էր պատճառը:
- Դե գիտեք, ով գնում է, սկսում են քննադատել: Եկեք փորձենք լավ բան էլ տեսնել, ես մի անգամ արդեն ասել եմ, որ նոր վարչապետն ահագին փոփոխություններ է արել: Եկեք, լավատես լինենք:
- Սերժ Սարգսյանի հայտարարության հետ համաձա՞յն եք:
- Միջավայրը միշտ էլ եղել է, ուղղակի որոշակի սահմանափակումներ են եղել, նախկին նախարարների մեծ մասը, եթե անմիջական չէ, ապա գոնե բոլորը գիտեն Գագիկ Խաչատրյանից սկսած մինչեւ չգիտեմ ումով վերջացրած բիզնեսմեններ են: Մի անգամ արդեն ասել եմ, որ գնահատում եմ նոր վարչապետի փոփոխությունները, կարծում եմ՝ նա ամեն ինչ կդնի իր տեղը:
- Բարեփոխո՞ւմ եք համարում կառավարության փոփոխությունը, քանի որ շատերը պնդում են, որ մի քանի անձանց փոփոխությունից արմատական փոփոխություն պետք չի սպասել:
- Մի մարդու փոփոխությունից էլ շատ բան է կախված: Նորից եմ ասում, եթե նախկին նախարարների մեծ մասը ոչ ուղղակի բիզնեսներ են ունեցել, բնական է, որ այդ դաշտը պետք է մոնոպոլիզացված լինի: Ոնց որ ասում են՝ նոր արշալույս է, կապրենք, կտեսնենք, հավատանք:
- Պարոն Աղաբաբյան, ինչո՞ւ չեք խորհրդարան գալիս, դեռ նեղսրտա՞ծ եք ՀՀԿ-ից:
- Խորհրդարան չգալս կուսակցության հետ որեւէ կապ չունի, եթե տեսնեմ՝ օրենքներ են բերում, որով փորձելու են խթանել մեր տնտեսությունը, անպայման կգամ:
- Հարկային օրենսգիրքը բավական բուռն քննարկվեց, որոշ ընդդիմադիր պատգամավորներ պնդում էին, որ այն խոչընդոտելու է ՓՄՁ-ներին: Հարկայինն այդքան կարեւոր չէ՞ր, ինչո՞ւ այնտեղ չէիք:
- Ուզում եմ հասկանալ՝ հիմա հարցաքննության մե՞ջ եմ:
- Չէ հարցաքննություն չի, ասում եք կարեւոր նախագծեր պետք է բերվեն, հետաքրքրվում եմ՝ ինչո՞ւ հարկային օրենսգրքի քննարկումների ժամանակ էնտեղ չէիք:
- Ուրիշ գործերով եմ զբաղված եղել:
- Առաջիկայում կլինե՞ք:
- Ասում ա՝ երբ գալիս է սեպտեմբերը...(ծիծաղում է) Իմ կարծիքով՝ լավ կլինի:
- Ներքաղաքական զարգացումներին ի՞նչ գնահատական կարող եք տալ, մասնավորապես՝ Վանաձորի եւ Գյումրու քաղաքապետի ընտրություններին, երբ ՀՀԿ-ն, այսպես ասած, նորից հաղթեց:
- Պայքարում հաղթող պետք է լինի, հաղթեց ՀՀԿ-ն, ի՞նչ վատ է որ: Երկրորդը՝ շատ տեղերում չենք հաղթել: Պարտադի՞ր է, որ 60-70 տոկոս ունենանք: Ինձ այսօր ավելի շատ հետաքրքրում է տարածաշրջանային իրավիճակը: Կարծում եմ՝ Ադրբեջանի ԵՏՄ չմտնելուց շատ բան փոխվեց, օգտակար գործողության գործակիցն ավելի բարձրացավ տարածաշրջանում:
- Քանի որ հետաքրքրվում եք արտաքին քաղաքականությամբ, կարծում եք՝ լավ արտաքին քաղաքականության համա՞ր էր, որ կրկին Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց:
- Կադրային քաղաքականության մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ հեռու եմ այդ ամենից:
- Չե՞ք ուզում գնահատական տալ նրա վերանշանակմանը:
- Բայց ի՞նչ գնահատական պետք է տամ, ասեմ՝ սխա՞լ են նշանակել կամ ճի՞շտ են նշանակել, ո՛չ ընդդիմություն եմ, ո՛չ էլ ընդդիմադիր տեսք ունեմ: Ընդամենը, ճշմարտությունն եմ ասում:
- Բայց հետաքրքիրն այն է, որ երբ հեռացված նախարարների մասին խոսեցիք, չասեցիք, որ կադրային քաղաքականությունից չեք հասկանում: Բայց վերանշանակված Նալբանդյանի պարագայում, արդեն կադրային քաղաքականությունից տեղյակ չեք, ինչպե՞ս է ստացվում:
- Համոզված եմ, որ Էդվարդ Նալբանդյանը սկի պոնչիկի բուտկա չունի, նորմալ ինտելիգենտ մարդ է, աշխատում է: Հիմա ի՞նչ ասեմ, որ տրիկոտաժի ֆաբրիկա ունենար, կասեի, էդ մարդը նորմալ մարդ է:
- Գո՞հ եք արտաքին քաղաքականությունից, մասնավորապես, ԼՂ բանակցություններից:
-ԼՂ հարցը հայ ժողովրդի հարցն է, եւ այն հարցը չի, որ ինչ-որ մարդ որոշում կայացնի, որովհետեւ ժողովրդի կամքը նման հարցերում պետք է հաշվի առնվի: Իմ կարծիքով, այդ ամենը հաշվի առնվել եւ առնվում է:
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով
Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
© 2024 Հայկական ժամանակ