Երևան
12 °C
Նախօրեին Shame.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մարդիկ վերջինիս հրահանգով առեւանգել են իրեն եւ ծեծի ենթարկել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում է.
«Օրերս մի քանի լրատվամիջոցներ տիրաժավորել էին, ակնհայտորեն ալկոհոլային ազդեցության տակ գտնվող, մի մարդու խոսքեր, որը մեղադրում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներին իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Թեպետև կարծում ենք` չկապակցված ու անտրամաբանական այդ սուտը տեսած մարդիկ չեն էլ կարող հավատալ Ուրիխանյանի կամ իր կողմնակիցների նկատմամբ նման զառանցային իմպրեսիոնիզմին, սակայն հարկ ենք համարում նշել, որ այդ անձը shame.am կայքի սեփականատերն է, որին պետությունը տվել է 21.000.000 դրամ գյուղատնտեսական վարկ, մինչդեռ նա զբաղվում է լրագրությամբ: Հենց այդ 21.000.000-ոց գործի առթիվ է Տ. Ուրիխանյանը պատգամավորական հետաքննություն իրականացրել, արել մի շարք բացահայտումներ և ուղարկել իրավապահ մարմիններին, իսկ ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ նաև հարց ուղղել ՀՀ կառավարությանը: Առաջարկում ենք հանրությանը համադրել վերը նշված երկու հանգամանքները և եզրակացություն անել, թե որն է պատգամավորին զրպարտելու հիմքը:
Հատուկ ընդգծում ենք, որ հենց shame.am կայքն է այն միակ տիրույթը, բացի ադրբեջանական կայքերից, որտեղ Հայոց կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու, ազատամարտի հերոսների, հարգված քաղաքական գործիչների, բարերարների, 30-ից ավելի ԱԺ պատգամավորների, գործող և նախկին նախարարների, մայրաքաղաքի և այլ քաղաքապետերի, բանակի հրամանատարների և գեներալների, մշակույթի ու հասարակական գործիչների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սեռաֆիզիոլոգիական ձևակերպումներով հայհոյանքներ տեղադրում ու պատկերում նաև մոնտաժված լուսանկարներ:
Պաշտոնապես ակնկալում ենք պատկան մարմինների համարժեք գործողություններ կայքի տիրոջ գործունեության մասով, իսկ նրա, օրերս արված, «բռնության» մասին հայտարարության առթիվ ակնկալում ենք իրավապահ մարմիններից սուտ մատնության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդված) նրան պատասխանատվության ենթարկելու գործողություն:
Իսկ այն մեր հայրենակիցներին, որոնք կարող էին հավատացած լինել Ուրիխանյանի կողմից անիրավաչափ գործողությունների իրականացմանն ու տարբեր ժամանակներում իր մասին տարածվող ստերին` առաջարկում ենք հավատալ նաև այն «լուրին», որ Ուրիխանյանը վաղաժամ մահացել է…»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT