Հին «մեղքերի» համար հայկական ծանրամարտը կանգնած է որակազրկման վտանգի առաջ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2012 թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Վարդանյանի դոպինգ թեստի կրկնակի ստուգման արդյունքները դրական են եղել՝ հայաստանցի ծանրորդը խթանիչներ է օգտագործել: Նորայր Վարդանյանը ժամանակավորապես որակազրկվել է, իսկ վերջնական որոշումը միջազգային ֆեդերացիան կկայացնի առաջիկայում:

Հիշեցնենք, որ Նորայր Վարդանյանը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին է, երկար ժամանակ հանդես է եկել ԱՄՆ-ի դրոշի տակ, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ սկսեց ներկայացնել Հայաստանը: Հետագայում, Վարդանյանը կրկին հանդես եկավ ԱՄՆ-ի դրոշի տակ: Նորայր Վարդանյանի հայտնվելը Հայաստանի հավաքականի կազմում բանավեճի առիթ դարձավ. մարզաշխարհում վստահ էին, որ հավաքականում ընդգրկվելու հիմնական պատճառը Յուրի Վարդանյանի պաշտոնն էր՝ ՀՀ նախագահի խորհրդական:

Նորայր Վարդանյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում չկարողացավ արդարացնել սպասելիքները՝ զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ հիմա կարող է լրջագույն վնաս հասցնել մեր սպորտին: Երբ Ռուսաստանի հետ կապված դոպինգ սկանդալի հետեւանքով հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը պահանջեց վերստուգել նախորդ 2 Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ թեստերը, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարեց, որ եթե այդ 2 Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների նմուշների վերստուգման արդյունքում մեկ երկրի 3 եւ ավելի ծանրորդի օրգանիզմում արգելված խթանիչներ հայտնաբերվեն, ապա այդ երկրի ֆեդերացիան կորակազրկվի մեկ տարով:

Հիշեցնենք, որ 2008թ. Օլիմպիական խաղերի ընթացքում արգելված խթանիչներ են օգտագործել Տիգրան Գ. Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, 2012թ. խաղերին` նույն Խուրշուդյանը: Հիմա էլ այս ցանկին ավելանում է Նորայր Վարդանյանը: Ստացվում է 2 Օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանը ունեցել է խթանիչներ օգտագործած 3 ծանրորդ, ինչը հնարավոր որակազրկման պատճառ կարող է դառնալ:

Երեկ «Armsport. am» կայքին տված հարցազրույցում Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հերքել է այս կարծիքը եւ հայտարարել, թե Հայաստանին որակազրկում չի սպասում: «Նոր օրենքների համաձայն 1 տարում դոպինգ թեստը տապալած 3 ծանրորդների պատճառով միայն հավաքականը կարող է որակազրկվել: Բացի այդ, հավաքականը որակազրկվում է, եթե չի վճարվում համապատասխան տուգանքը՝ 3 մարզիկների համար այն կազմում է 50 հազար դոլար: Հայաստանի հավաքականին որակազրկում չի սպառնում» - պարզաբանել է Փաշիկ Ալավերդյանը:

Նշենք, որ դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում ծանրամարտը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ՝ շատ մեծ է խթանիչներ օգտագործած մարզիկների թիվը: Եթե ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կիրառի իր պայմանը՝ որակազրկի 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերում որակազրկված 3 ծանրորդներ ունեցող երկրներին, ապա հնարավոր է, որ առաջիկա մրցաշարերն ուղղակիորեն տապալվեն մարզիկների քիչ քանակի հետեւանքով: Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր արտահերթ նիստում քննարկելու է այս հարցերը եւ ընդունելու է որոշումներ, որից հետո պարզ կլինեն շատ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի թիմի հետագա ճակատագիրը:

Նկարում՝ Յուրի Վարդանյանը (ձախից) որդու՝ Նորայր Վարդանյանի հետ

Տպել
3625 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց