Երևան
12 °C
«Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ), «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ստորագրած կոալիցիոն համաձայնագրի մասին Armtimes.com-ը զրուցել է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի հետ.
- Պարոն Ասլանյան, ի՞նչ կարծիք ունեք համաձայնագրի մասին:
- Ինչպես քարոզարշավի ժամանակ, այնպես էլ հիմա, այլ ուժերի մասին կարծիքներ չեմ ուզում հայտնել, միակ վերաբերմունքս այն է, որ մարդն ուզում է եղբորը քաղաքապետի պաշտոնում տեսնել, բայց ես այստեղ ո՛չ Վանաձորի, ո՛չ գաղափարի պայքար չեմ տեսնում, ո՛չ էլ համագործակցություն: Միակ խնդիրը սա է՝ մեր պատգամավորը եղբորն ուզում է քաղաքապետ տեսնել:
- Ուզում եք ասել՝ Էդմոն Մարուքյանի համար ուղղակի սկզբո՞ւնքի հարց է, որ Քրիստ Մարուքյանը լինի քաղաքապետ:
- Դե, բնականաբար, բոլորն էլ հասկանում են:
- Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ ՀՎԿ-ն հեղինակություն չունեցող ընդդիմություն է, եւ իրենց հետ համագործակցությունը վնասում է նաեւ ԼՀ-ին, ի՞նչ կասեք այս մասին:
- Չեմ ուզում որեւէ ուժի հեղինակության մասին խոսել, ինձ համար սկզբունքի հարց է, նաեւ մարդկանց, ամեն մարդ ինքը գիտի` ինչ արժեք ու նշաձող ունի. հետեւաբար, չեմ ուզում մեկնաբանել: Վանաձորցու ձայնն է ամեն ինչ որոշել, վանաձորցին էլ պետք է որոշի՝ ով է լինելու հաջորդ քաղաքապետը:
- Խնդիր կա նաեւ ՀՎԿ ցուցակի առաջին համարի հետ, որն օրեր առաջ հոգեւորականի էր ծեծել: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ ԼՀ-ն համագործակցեց մի ուժի հետ, ում ցուցակի առաջին համարը ժամանակ առ ժամանակ նման պատմությունների մեջ է հայտնվում:
-Չեմ ուզում մեկնաբանել որեւէ մեկի որոշումը, ամեն մարդ ինքն է որոշում ե՛ւ համագործակցության շրջանակը, ե՛ւ իր արժեհամակարգը, ե՛ւ քաղաքական ձեւաչափը, որով ցանկանում է գործել:
- ՀՀԿ-ից նեղստրած չե՞ք:
- Որեւէ մեկից նեղսրտած չեմ, ընդհանրապես, նեղսրտող չեմ, ինձ համար պաշտոնն ինքնանպատակ չէ: Ես քաղաքականության մեջ եմ մտել Վանաձոր քաղաքին ծառայելու համար:
- Կարծես թե, արդեն պարտվողի կեցվա՞ծքն եք ընդունում:
- Դեռ քվեարկություն է լինելու, եթե մարդիկ իրենց վրա այդքան պատասխանատվություն կվերցնեն, կհամարեն, որ Քրիստ Մարուքյանը հաղթել է, ուրեմն նա կլինի Վանաձորի հաջորդ քաղաքապետը:
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ անգամ կոալիցիայի դեպքում փակ քվեարկության արդյունքում դուք ընտրվեք, այսինքն՝ կոալիցիոն ուժի ավագանու որոշ անդամներ ձեր օգտին քվեարկեն:
- Ով կլինի քաղաքապետ, թող քաղաքն այնպես տանի, որ քաղաքը գնա զարգացման, ինձ համար կարեւորը դա է, Վանաձորն իմ փոքր հայրենիքն է, քաղաքական ուժերի թատերաբեմ չէ: Քվեարկության մեխանիզմը ճիշտն ասած չգիտեմ, բաց է, թե` փակ, ամեն ինչ հնարավոր համարում եմ, բայց որեւէ բան չեմ ուզում մեկնաբանել:
- Խոսակցություններ կան, որ Վանաձորի հարուստ գործարարները ներդրում են կատարել ձեր քարոզարշավի ժամանակ, դուք էլ որոշ պաշտոններ եք խոստացել, եթե չլինեք քաղաքապետ, ի՞նչ է լինելու այդ պայմանավորվածությունների վերջը:
- Հավաստիացնում եմ՝ որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չունեմ, եւ նման լուրերը հերյուրանքներ են, ես որեւէ մեկից կախվածություն չեմ ունեցել:
- Պարոն Ասլանյան, ՕԵԿ-ի ու ԼՀ-ի համագործակցության մասին երեկվա հայտարարությունից հետո ձեր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում էիք արել, տարածել էիք «Нас бьют, мы летаем» երգը, այն որեւէ քաղաքական ենթատեքստ ունի՞:
- Ընդամենը լիրիկական զեղում էր, քաղաքականության հետ կապ չուներ, մարդիկ ուզում էին քաղաքականացնել, բայց չկա նման բան: Մեկ-մեկ սիրում եմ նման կրեատիվ բաներ անել (ծիծաղում է):
- ՀՀԿ-ն էլ է կարծես կրեատիվ գաղափարների կողմնակից, խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ է ստեղծվել կոալիցիան, որպեսզի անգամ կոալիցիա լինելու դեպքում իր թեկնածուն ընտրվի, բացառո՞ւմ եք նման բան:
- ՀՀԿ-ն իր ողջ քարոզարշավի ընթացքում բացառիկ ազնիվ էր, շիտակ, անկեղծ եմ ասում, չնայած որոշ բամբասանքներ տարածվեցին:
- Հարցին չեք պատասխանում, պարոն Ասլանյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ քաղաքապետը լինի ՀՀԿ-ից:
- Որեւէ բան չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ամեն դեպքում ընտրությունը կատարելու են մարդիկ. եթե կգտնեն, որ հաղթել է Քրիստ Մարուքյանը, կքվեարկեն իր օգտին, եւ առաջինը ես կսեղմեմ նրա ձեռքը:
-Անընդհատ շրջանցում եք այն հարցը, որ կոալիցիան ստեղծվել է ՀՀԿ-ի ցանկությամբ, կարո՞ղ եք հստակ հերքել կամ հաստատել:
- Ես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն բացարձակ ազնիվ է գործել ընտրությունների ժամանակ, ժողովրդի առջեւ շիտակ է, ուրիշ մեկնաբանություն անել չեմ կարող:
- Կոալիցիա կազմած երեք ուժերին համարո՞ւմ եք ընդդիմություն:
- Որեւէ մեկին ընդդիմություն չեմ ընդունում, չեմ կարծում, որ Վանաձորն ընդդիմության բախման վայր է, ես հակված եմ, որ Վանաձորն ավելի շատ առողջ մթնոլորտում առաջ գնալու վայր է, քաղաքական թատերաբեմ չէ:
- Եթե չլինեք քաղաքապետ, պատրա՞ստ եք որպես ընդդիմադիր ուժ ներգրավվել ավագանիում:
- Եթե քաղաքապետ լինի Քրիստ Մարուքյանը, Արկադի Փելեշյանը կամ ԲՀԿ ցուցակի առաջին համարը, պատրաստ եմ ձեռք սեղմել, Վանաձորն իմ քաղաքն է, իսկ մնացածի մասին կխոսենք ամսի 10-ից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT