Երևան
12 °C
Վանաձորի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Արկադի Փելեշյանը մինչ բերման ենթարկվելը չի եղել իր երեխաների կնքահոր, Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի աշխատասենյակում:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Էրիկ Շարմազանովը՝ մեկնաբանելով մեր տեղեկությունները, որ Փելեշյանը ոչ թե փախուստի մեջ է եղել, այլ՝ Էրիկ Շարմազանովի աշխատասենյակում, եւ «բերման է ենթարկվել թանկարժեք մեքենայով».
«Կարող եմ ասել, որ ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցները նրան տեղափոխել են սովետական արտադրության մեքենայով: Բացարձակ ստեր են, ես առավոտյան Վանաձորում եմ եղել, իսկ իրեն բերման են ենթարկել Երեւանում, իր՝ բերման ենթարկվելուց հետո գնացել եմ Երեւան»,- ասաց Շարմազանովը:
Մեր հիշեցմանը, որ իրենից մեկնաբանություն խնդրելուց եւ ճշտելուց հետո, որ ինքն Փելեշյանի երեխաների կնքահայրն է, գրեթե մեկ ժամ չանցած Ոստիկանությունը հայտնաբերեց Փելեշյանին, արդյո՞ք այն տարօրինակ չէ, Էրիկ Շարմազանովն ասաց.
« Դեպքից անմիջապես հետո, մամուլում սկսեց շրջանառվել, որ Փելեշյանի երեխաները սանիկներս: Այսինքն՝ուզում եք ասել, որ մինչեւ ձեր զանգը մենք միջոցներ չե՞նք ձեռնարկել, ո՞նց է հնարավոր նման բան: Մենք աշխատավարձ ենք ստանում աշխատանք կատարելու համար՝ անկախ նրանից սանիկ է, սանիկ չէ, հորեղբայր, մորաքույր: Եթե կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, մենք մեր պարտականությունները հստակ գիտենք ու կատարում ենք»:
Հիշեցնենք, որ Արկադի Փելեշյանը հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան 21:00-ի սահմանում, 10-15 անձանց հետ մուտք է գործել Ավետարանական եկեղեցի եւ ծեծի ենթարկել եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում իր օգտին չքվեարկելու համար: Արկադի Փելեշյանը հոկտեմբերի 5-ի առավոտյան հայտնաբերվել է ոստիկանության կողմից, բերման ենթարկվել, ապա երեկոյան ազատ արձակվել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Մեր հարցին՝ նախաքննության համար արդյոք վտանգավոր չի՞ այն, որ Փելեշյանն ազատության մեջ է, այդ դեպքից հետո պետք չի՞ սպասել, որ վտանգ է ներկայացնում նաեւ այլ քաղաքացիների համար, քանի որ նախկինում եւս դատված է եղել, Էրիկ Շարմազանովն ասաց.
«Իմ կարծիքով, վտանգավոր չի, եթե վտանգավոր լիներ, բաց չէին թողնի, դա իմ անձնական կարծիքն է»:
Ինչ վերաբերում է նրան, որ երեկ նա եւ իր եղբայրը՝ Էդուարդ Շարմազանովը, վստահեցնում էին՝ որեւէ կերպ չեն միջամտելու նախաքննությանը եւ ընտանեկան մտերմությունը չի ազդելու գործի վրա, Շարմազանովն ասաց.
«Ես ո՞նց կարող եմ միջամտել մեկ այլ մարմնի գործառույթների մեջ, ո՞նց եք պատկերացնում, նախաքննության մարմին կա, քրեական գործ է հարուցված: Քննիչը համապատասխան որոշում է կայացրել, այնպես չի, որ օրինակ կարող է գնալ Մոսկվա կամ այլ տեղ: Եթե նախաքննական մարմինը տեսնի, որ նա փորձում է խոչընդոտի, բնականաբար, խափանման միջոցը կփոխվի»,- ասաց Էրիկ Շարմազանովը:
ՀՀ Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք խափանման միջոցի փոփոխությունը կարող է որեւէ կերպ խոչընդոտել փորձաքննությունների կատարմանը: Քանի որ, մասնավորապես, լուրեր էին շրջանառվում, որ Փելեշյանը միջադեպի ժամանակ ոչ սթափ վիճակում է գտնվել՝ ընդ որում, ոչ միայն ալկոհոլի, այլեւ՝ թմրադեղերի: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե քրգործի շրջանակում որքան եւ ինչ փորձաքննություններ կնշանակվեն, սակայն.
«Կասկածյալի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը որեւէ կերպ չի կարող ազդել քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար՝ նշանակված փորձաքննությունների կատարման վրա»:
Տռուզյանը վստահեցրեց, որ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո դրանք կտրամադրվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT