Հոգեւորականի ծեծի մեջ կասկածվող ՕԵԿ թեկնածուն կհրաժարվի՞ մանդատից

05/10/2016 schedule17:10

 

«Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին ՕԵԿ) մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանից այսօր հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է երեկ տեղի ունեցած միջադեպով պայմանավորված Վանաձորի քաղաքապետի իրենց թեկնածու Արկադի Փելեշյանը կհրաժարվի՞ մանդատից: 

«Քանի որ գործը դեռ քննվում է, անմեղության կանխավարկած կա, չխոսենք այդ մասին: Արդեն ասվել է, որ միջադեպը եղել է այն բանի համար, որ պարզվել է ընտրակաշառք են բաժանել հօգուտ Հանրապետականի»,- ասաց Առաքելյանը: 

Մեր դիտարկմանը, թե արդյոք հարցը լուծելու այլ տարբերակ չկար՝ ՀՎԿ մամուլի խոսնակը պատասխանեց. 

«Ես բան չունեմ ասելու, բայց ասում են, որ ծեծել է, մարմնական վնասվածքներ պատճառել եւ այլն, բայց մարդը ստուգվելուց հետո տուն է գնացել: Այնպես որ դեռ այս պահին շատ բաներ պարզ չի, ես որեւէ բան չեմ կարող ասել: Կարող եմ ասել միայն, որ ընտրակաշառքների բաժանման, ՀՀԿ թեկնածուին աջակցելու համար է դա եղել»: 

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Վանաձորի քաղաքապետի սեփական թեկնածու չունենալու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուին սատարելու մասին խոսք կարո՞ղ է գնալ: Առաքելյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ քաղաքական համաձայնության շուրջ բանակցությունները դեռեւս չի կարելի համարել չկայացած, հետեւաբար դրանից է կախված մեր հարցի պատասխանը: ««Լուսավոր Հայաստանն» առաջարկ է արել, մենք առաջարկներ ենք արել, առաջարկները դեռ ուժի մեջ են: Քաղաքական պրոցեսներ են, որի վերջնական արդյունքում ամեն ինչ պարզ կլինի: Թեկնածու առաջադրելու որոշումը եւս կախված կլինի այդ համաձայնության կայացումից»,- ընդգծեց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ այսօր մեզ հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասել էր, որ միայն ԲՀԿ-ն է համաձայնել սատարել քաղաքապետի իրենց թեկնածուին: Նա նաեւ նշել էր, որ ավագանու նիստում «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի իր թեկնածուին:

Ավելի վաղ Մարուքյանը ԲՀԿ-ին եւ «Հայկական վերածնունդին» կոչ էր արել միավորել իրենց ջանքերը եւ սատարելով ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանին՝ Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ավագանու ընդդիմադիր խմբակցություն:

Հ.Գ. Արկադի Փելեշյանը դեռեւս շարունակում է գտնվել Քննչական կոմիտեում: Այս պահին դեռեւս հստակեցված չէ նրա կարգավիճակը: Քննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2880 դիտում

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է