Երևան
12 °C
Արդեն տեղեկացրել էինք, որ երեկոյան Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՎԿ ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի է ենթարկել Հայ-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: Armtimes.com-ի հետ զրույցում Ռաֆայել Գրիգորյանը մանրամասներ պատմեց դեպքի մասին.
«Երեկոյան 21:00-ին մոտ, դուռը բացվեց, ներկայացավ Արկադին, խաչակնքվեց ու ասեց առանձին ուզում եմ զրուցել, դուրս եկա, տեսա 10-15 տղաներ են: Ասեց՝ իրենք էլ են հավատացյալներ, բայց ուզում եմ երկուսով խոսենք, սենյակում առանձնացանք մի տղա էլ մտավ, դուռը փակեց, ու սկսվեց ամեն ինչը: Հայհոյում էր ու գլխիս հարվածում, այնքան ուժեղ էր, որ առաջին հարվածից հետո համարյա էլ բան չեմ հասկացել»,- պատմեց Ռաֆայել Գրիգորյանը:
Մեր հարցին՝ այդ ընթացքում ի՞նչ էր ասում, առհասարակ որեւէ խնդիրներ ունեցե՞լ եք իր հետ, մեր զրուցակիցն ասաց.
«Ասում էր՝ ինձ պետք է ձայնդ տայիր, ինչի՞ ես ուրիշին քվեարկել: Մինչեւ ընտրությունները իր աջակիցներից օրացույցներ էին բերել էստեղ իր նկարով, ես թույլ չտվեցի, որ եկեղեցում քարոզչություն լինի: Ինձ թվաց էդ մասին է եկել խոսելու, բայց ոչինչ չասեց, միայն ասում էր ինձ պետք է ձայն տայիր ու սեռական բնույթի ամենաայլանդակ հայհոյանքներն էր հնչեցնում»:
Ռաֆայել Գրիգորյանի խոսքով՝ փեսան ու աղջիկն են առաջինն օգնության հասել՝ մինչ ոստիկանների գալը, ոստիկանների գալուց հետո էլ տեղափոխվել է հիվանդանոց.
«Ճնշումս շատ բարձրացավ, երկու տարբեր հիվանդանոցներում բուժզննման են ենթակվել, այսօր եւս, արդյունքները դեռ պարզ չեն»,- ասաց Գրիգորյանը՝ ասելով, որ հարվածները հիմնական գլխի շրջանում է ստացել, մարմնական վնասվածքներ որպես այդպիսին չունի:
«Ըստ երեւույթին իմացել է, որ ձայն չեմ տվել իրեն ու որոշել է պատժել: Անընդհատ սպառնում էր, ասում էր՝ չես ապրելու, կզացրած եմ պահելու»,- պատմեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերին, որ ոչ թե ծեծ է եղել, այլ՝ «քաշքշուկ», Հայ-Ավետարանական եկեղեցու առաջնորդն ասաց.
«Բիշարյանը թող իր ստեղծագործական կարողություններն ուրիշ բնագավառում դրսեւորի, էստեղ անհաջողության կհասնի: Դա բացարձակ սուտ է, իմ կյանքում երբեք որեւէ մեկին չեմ քաշքշել, հայհոյել կամ կռվել»:
Հիշեցնենք, որ Արկադի Փելեշյանն այսօր հայտնաբերվել է ոստիկանության կողմից եւ բերման ենթարկվել: Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է սկսվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT