Էլ չարիք չի. ԲՀԿ-ական պատգամավորը չի բացառում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն

04/10/2016 schedule21:00

Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը սկսել է բացահայտ կերպով խոսել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի հնարավորության մասին: Շուրջ 2 շաբաթ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «հիշեցրեց», որ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից:

Դրան հաջորդեց հոկտեմբերի 2-ի ընտրությունների քարոզարշավը. համացանցում տարածված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է քարոզարշավի շրջանակներում Գյումրիում անցկացվող երթի ընթացքում ԲՀԿ ղեկավար կազմի կողքով քայլող մի երիտասարդ բարձրախոսով հայտարարում Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտության մասին, որին վանկարկումներով միանում էր ԲՀԿ ղեկավարությունը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն, օրինակ, այդ տեսանյութը իր էջում տեղադրելով այն վերնագրել էր այսպես. «Մեր այցերը Հայաստանի խոշորագույն համայնքներ ցույց տվեցին, որ ամենուր ժողովուրդը պահանջում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը...»:

չեն բացառում 

Ծառուկյանի խայտառակ հեռացումից 1.5 տարի անց Գյումրիի փողոցներում նրա վերադարձի «պահանջ» ներկայացնելը գուցեեւ նախընտրական տրյուկ էր՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ձայներ հավաքելու համար: Իսկ սա արդյո՞ք նշանակում է, որ ԲՀԿ-ականների ցանկությունը իրականություն կդառնա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկվե՞լ է նրա վերադարձի հարցը, ի՞նչ կարծիք ունի նա այդ կապակցությամբ, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «ԲՀԿ ղեկավար կազմը շարունակում է գործել իր աշխատանքային օրակարգով, առջևում ՏԻՄ ընտրություններն են, որոնց ԲՀԿ-ն լրջագույնս է պատրաստվել և վստահ եմ ՝ լուրջ հաջողություններ է արձանագրելու: Վերջին երկու տարիներին բազմիցս անդրադարձել եմ նմանօրինակ հարցերին և կկրկնվեմ` պրն. Գագիկ Ծառուկյանն ինքն է մշտապես որոշում տեղեկատվություն տարածել իր իսկ անձնական քայլերի և որոշումների մասին: Ուստի, ինչ կարծիք ունի պրն. Ծառուկյանն իր վերադարձի կապակցությամբ, փորձեք ճշտել անձամբ իրենից կամ իր խոսնակ Իվետա Տոնոյանից: Կարող եմ ասել, թե ինչ կարծիք ունի ժողովուրդն ու անձամբ ես. համացանցում առկա տեսագրությունն ակնհայտ բնորոշում է, թե որքանով է ժողովուրդը ցանկանում վերջինիս վերադարձը, իմ անձնական կարծիքը միշտ եմ բարձրաձայնել, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ունի հասարակական մեծ պահանջարկ և այն արդարացված է: Այո՛, Ծառուկյանի վերադարձը ժողովրդի կողմից սպասված է»:

Նրա վերադարձի դեպքում ինչո՞վ է զբաղվելու Նաիրա Զոհրաբյանը՝ հարցին Էնֆիաջյանը պատասխանեց, որ եթե նման իրավիճակ լինի՝իրենք միասնական կգտնեն իրավիճակի լավագույն լուծումը:

Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք նաեւ թե ե՞րբ է հրավիրվելու ԲՀԿ-ի համագումարը: Ի պատասխան նա նշեց, որ հստակ օր դեռևս հայտնի չէ, որոշակի հստակեցումներ լինելուց հետո կտեղեկացնեն:

«Քաղաքականությունում երբեք և ոչինչ չի կարելի բացառել»,- Էնֆիաջյանն այսպես պատասխանեց «հնարավո՞ր է համագումարին հայտարարվի Ծառուկյանի վերադարձի մասին» մեր հարցին:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաաքրքրվեցինք՝ Ծառուկյանը քննարկո՞ւմ է ԲՀԿ-ն առաջիկայում ղեկավարելու եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը.

«Քանի որ սա այն հարցն է, որը խիստ կարեւոր է, կարծում եմ, երբ որ Գագիկ Ծառուկյանը ունենա ասելիք՝ անպայման ինքը կխոսի անձամբ եւ ոչ թե միջնորդավորված՝ իմ միջոցով... Այս պահի դրությամբ որեւէ նոր հայտարարություն քաղաքականություն վերադառնալու մասին չկա»: 

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից այն բանից հետո, երբ 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանը նրան «չարիք» անվանեց՝ հորդորելով վարչապետին ստուգումներ անցկացնել «գողացված միլիարդները» բարեգործության անվան տակ քողարկելու լուրերի առնչությամբ։

Ի վերջո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից՝ հրաժարվելով նաև ԲՀԿ-ի ղեկավարի պաշտոնից:

Տպել
4481 դիտում

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց