Հանրապետականի կողմնակիցները նվազում են. Ի՞նչ է գուժում զանգը

04/10/2016 schedule23:30

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները եւ, մասնավորապես, Գյումրու ու Վանաձորի ավագանու ընտրությունները բավական հետաքրքիր պատկեր են բացահայտում, հատկապես, իշխանությունների համար:

Գյումրիում առաջին տեղը զբաղեցրեց «Բալասանյան դաշինքը»՝ ստանալով 14.987 ձայն կամ 34,6 տոկոս եւ հաղթահարելով միայնակ քաղաքապետի թեկնածու առաջադրելու 40 տոկոս շեմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ԲՀԿ-ն 9344 ձայնով եւ 9 մանդատով, երրորդ տեղում է «Հայկական վերածնունդը»՝ 4578 եւ 4 կամ 5 մանդատով, եւ վերջապես չորրորդ տեղում է «Գալան» 4517 ձայնով եւ իր 4 մանդատով: Գյումրիում ԲՀԿ-ն վերահաշվարկի դիմում է ներկայացրել, բայց դժվար թե արդյունքների էական փոփոխություն տեղի ունենա: Այսինքն, Գյումրիում Սամվել Բալասանյանը կրկին քաղաքապետ է լինելու: Եթե, իհարկե, ԲՀԿ-ն, ՀՎ-ն եւ «Գալան» չհամախմբվեն ու իրենց 17 մանդատներով միասնական թեկնածու չառաջադրեն: Բայց դրա հավանականությունն էլ շատ փոքր է:

Այնուամենայնիվ, Ս. Բալասանյանը նախորդ ընտրությունների համեմատ գրեթե կրկնակի անգամ քիչ ձայներ է ստացել: 2012թ. նա ստացել էր 27.500 ձայն: Ինչո՞ւ է այս անգամ նրան ընտրողների քանակը նման կտրուկ անկում գրանցել: Հիշեցնենք, որ 2012թ. Ս. Բալասանյանն ընտրություններին մասնակցում էր որպես ԲՀԿ անդամ, որն այն ժամանակ արդեն կոալիցիայի անդամ չէր, քննադատում էր իշխանություններին, որոշակիորեն ուներ ընդդիմադիրի համարում: Այդ ընտրություններին իր նշանակությունն ունեցավ նաեւ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի դերը: Հիշեցնենք նաեւ, որ 2012թ. Ս. Բալասանյանին պաշտպանեց ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե նա նաեւ իրենց թեկնածուն է: Այսինքն, Բալասանյանը 2012թ. ստացել էր ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայները, այս անգամ՝ միայն ՀՀԿ-ի ձայները, դեռ մի բան էլ պակաս:

Իսկ որպեսզի հասկանալի դառնա, թե ընդհանրապես, ՀՀԿ-ն Գյումրիում որքան ձայն ունի, վերհիշենք 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որտեղ հօգուտ ԱՅՈ-ի քվեարկել էին 16.707 ընտրող, 2013թ. նախագահական ընտրություններին արդեն Ս. Սարգսյանը ստացել էր 16.405 ձայն: Այսպիսով, իշխանություններն իրենց համար վերջնականապես ֆիքսեցին, որ ՀՀ երկրորդ քաղաքում ունեն մոտ 16 հազար կամ մոտ 35 տոկոս ձայն: Իսկ մյուս 60-65 տոկոսը ընդդիմադիր ձայներն են, որոնք այս անգամ բաժանվեցին ԲՀԿ-ի, ՀՎ-ի կամ «Օրինաց երկրի» եւ «Գալայի» միջեւ: Եվ սա այն դեպքում, երբ Բալասանյանին ու ՀՀԿ-ին օգնել է Գյումրիում որոշակի հեղինակություն եւ ազդեցություն ունեցող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ի դեպ, այդ աջակցության համար Գրիգորյանը «Բալասանյան դաշինքի» կազմում ավագանու երկու անդամ է ունենալու ՝ Վարդան Եդիգարյանն ու Գրիգոր Գրիգորյանը:

ԲՀԿ-ի դեպքում, ասում են, այսքան թվով ձայներ ստանալը հիմնականում պայմանավորվում է ավագանու իրենց ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի անձով, որը Գյումրիում որոշակի հեղինակություն ունի: ՀՎ-ն ՕԵԿ-ի գյումրեցի անդամների ու նրանց եւ Հովհաննես Մարգարյանի հարազատների միջոցով է ստացել այդ ձայները: Իհարկե, այս կուսակցությանը օգնել է նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, քանի որ վերջինս փեսան այդ կուսակցության ավագանու ցուցակի 4-րդ հորիզոնականում է գտնվում: «Գալան» այդ ձայները ստացել է նույնանուն հեռուստաընկերության աշխատանքի ու ընդդիմադիր կեցվածքի շնորհիվ: Իհարկե, ինչ-որ դեր ունեցել է նաեւ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի միանալն այդ կուսակցության ավագանու ցուցակին: Ընդ որում, ՀՀԿ-ն զարմացած է Գյումրիում գրանցած արդյունքներով: Այս կուսակցությունում չէին սպասում, որ Բալասանյան դաշինքն այսքան ձայն կհավաքի եւ մինչեւ ընտրությունները քննարկում էին այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հարցը: Հիմա հաճելիորեն զարմացած են, որ միայնակ կարող են քաղաքապետի թեկնածու առաջադրել:

Վանաձորում արդեն պատկերը մի փոքր այլ է. ՀՀԿ-ն այստեղ միանձնյա քաղաքապետ առաջադրելու հնարավորություն չունի, քանի որ ստացել է մի քիչ պակաս՝ 14.899 ձայն կամ 13 մանդատ: Այդ առումով այստեղ ՀՀԿ-ի «սպասելիքներն» արդարացել են: Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստանն» է 10.899 ձայնով կամ 10 մանդատով, երրորդ տեղում է «Հայկական վերածնունդը» 5286 ձայնով կամ 5 մանդատով: Ի դեպ, Վանաձորում ԼՀ այս հաջողությունը շատ նման է Գյումրիում ԲՀԿ-ի արդյունքներին: ՀՎ-ն այս քվեները ստացել է իր ավագանու ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանի՝ Ակայի շնորհիվ, որը այնտեղ թաղային հեղինակություն է եւ որոշակի ազդեցություն ունի: Այստեղ 2872 ձայնով անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ ԲՀԿ-ն: Ի դեպ, Վանաձորում երկու մանդատով անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ «Դաշնակցություն» կուսակցությունը: Եվ այստեղ հավանաբար հենց ՀՅԴ-ն է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը, որի ընդամենը 2 ձայների շնորհիվ Մամիկոն Ասլանյանը կընտրվի քաղաքապետ: Ի դեպ, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելով, վերջինիս քաղաքապետ դարձնելը ՀՀԿ-ի միակ տարբերակը չէ: Երեկ այդ կուսակցությունում չէին բացառում, որ կարող են ավելի համարձակ քայլի դիմել՝ օրինակ, ավագանու անդամների ընտրության միջոցով հասնեն իրենց նպատակին: Այս դեպքում էլ վստահեցնում են, թե նվազագույն շեմը հաղթահարած նույն «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ կամ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ավագանու անդամների մեջ իրենք հաստատ կկարողանան երկուսին գտնել, ովքեր կընտրեն քաղաքապետի իրենց թեկնածուին:

Իսկ ինչ վերաբերում է Վանաձորում ՀՀԿ-ի ունեցած ձայներին, ապա նույն Գյումրիի օրինակով այստեղ քաղաքապետ Սամվել Դարբինյանը 2012թ. ստացել է համեմատաբար ավելի շատ՝ 21.321 ձայն: 2013թ. նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանը ստացել է 17.437 ձայն, իսկ 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ 36.694 քվեներից ԱՅՈ-ի օգտին է եղել 12.678 ձայն կամ մոտ 30 տոկոսը: Սա նշանակում է, որ 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն կկորցնի բացարձակ մեծամասնություն ունենալու իր դիրքերը:

Տպել
4426 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց