Երևան
12 °C
Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի առեղծվածային մահվանից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է Գրիգորյանը դուրս գա ընտրապայքարից:
Այսօր, երբ armtimes.com-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ հնարավո ՞ր է Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնի՝ նա պատասխանեց.
«Քիչ առաջ մենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ներկայացուցիչների հետ արտահերթ խորհրդակցություն անցկացրեցինք, որի ընթացքում քննարկվեց սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպից հետո ԲՀԿ-ի՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Միաձայն որոշում կայացվեց մասնակցել հոկտեմբերի 2-ին սպասվող Գյումրու ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին եւ պայքարը շարունակել»:
Վերջինիս մի քանի հարց ուղղեցինք.
- Պարոն Էնֆիաջյան, դա արդյո՞ք նշանակում է, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն կմնա Վարդեւան Գրիգորյանը:
- Այո:
- Արշակ Գրիգորյանի մահվանից հետո դուք հայտարարել էիք, որ աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն չէր կարող կրակել: Ձեր այդ հայտարարությունը մնո ՞ւմ է ուժի մեջ: Դա արդյո ՞ք նշանակում է, որ դուք կասկածներ ունեք, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է, ինչպես ներկայացնում են իրավապահ մարմինները:
- Պարզ է, որ հրազենային վնասվածքը ստացել է ձախ կողմից, իսկ նա աջլիկ է: Ես մի շարք հանգամանքներ եմ բարձրաձայնել բացի ձախլիկ եւ աջլիկ լինելուց: Ես ասել եմ, որ որեւիցե գրություն չկա ինքնասպանության ցանկության, դրդապատճառների մասին: Մարդն առողջ, սոցիալական, կենսական, կենցաղի հետ կապված որեւիցե խնդիր չի ունեցել, անձնական փոխհարաբերություններում որեւիցե խնդիր չի ունեցել, հայրը վաղը, մյուս օրը քաղաքապետ դառնալու բոլոր շանսերն ունի, ընտանիքում բոլորը ողջ-առողջ են, ներդաշնակ մթնոլորտ է, ինչո ՞ւ պետք է նման քայլի գնար:
- Իսկ այդ դեպքում ի ՞նչ տարբերակ է քննարկվում. արդյո ՞ք նկատի ունեք, որ քաղաքական է դրդապատճառը:
- Ես ժամանակավրեպ եմ համարում դեպքից 24 ժամ դեռ չանցած նման հայտարարություն անելը: Նման հայտարարությունը պետք է հիմնված լինի համապատասխան փաստերի կամ փորձագիտական տեղեկանքների վրա, որպեսզի թե՛ մեր, թե՛ հարազատ-բարեկամների համար հասկանալի լինի՝ ոնց է նման գնահատական տրվում:
- Զառերով հայտնի պաստառը որեւէ կապ ունե ՞ր տեղի ունեցածի հետ, ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է:
- Չէ, բայց, որ իր հարազատների մոտ դա վրդովմունք է առաջացրել եւ խնդրի հետ կապված խոսակցություն է տեղի ունեցել, դա փաստ է:
- Պաստառի հետ կապվա ՞ծ:
- Պաստառի ու որդեգրած քաղաքականության հետ կապված:
- Այսինքն, այդ պաստառում իրո՞ք Գրիգորյանին ուղղված նախազգուշացում է եղել կամ որեւէ ակնարկ, որից վրդովվել են նրա հարազատները:
- Քարոզչական ժամանակահատված է, քարոզչական ժամանակահատվածում կան գործիչներ, որոնք իրենց անելիքների մասին են խոսում, իսկ որոշներն էլ փորձում են ուրիշների վրա ստվեր գցել: Մեր համար անընդունելի է երկրորդ տարբերակը եւ ընդունելի է այն ճանապարհը, որ քաղաքական գործիչները, տվյալ դեպքում ավագանու անդամի թեկնածուները, քաղաքապետի թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները հետագա աշխատանքները կատարելու առումով: Սա է ճիշտ ճանապարհը, բարոյական ճանապարհը, քաղաքակիրթ ճանապարհը:
- Իմ հարցն այն մասին էր, թե արդյքո ՞ք այդ պաստառով ինչ-որ բան ուզեցել են հասկացնել Գրիգորյանին եւ դա որքանո ՞վ կարող է կապ ունենալ նրա որդու մահվան հետ:
- Ես նման մանրամասների չեմ տիրապետում՝ ում ինչ են ուզեցել հասկացնել…Ստեղծված իրավիճակը, մամուլի հրապարակումները ինձ հիմք տվեցին այդ ամենի մասին խոսել:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա ստացած վնասվածքը անհամատեղելի էր եղել կյանքի հետ: Ոստիկանությունից հայտնել էին, որ Գրիգորյանը հայտնաբերվել է իրենց տան նկուղում։ Նկուղից հայտնաբերվել էր նաեւ ատրճանակ: Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ, տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկից հեռացնում են մի գովազդային պաստառ, որի վրա զառեր են պատկերված: Խոսակցություններ տարածվեցին, որ այդ պաստառով Վարդեւան Գրիգորյանին փորձել են հիշեցնել մոլախաղերի հանդեպ նրա երբեմնի հակվածության մասին: Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պաստառը տեղադրել էր Գյումրիում կայանալիք առաջիկա ընտրություններում քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Բալասանյանի շտաբը:
Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն այսօր նոր մանրամասներ է հայտնել Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների մասին:
Տարածված հաղորդագրությունում նշվում է, նախնական քննության տվյալներով՝ 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ։
«Որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական:
Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։
Ա.Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են քննչական կոմիտեից։
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT