Անկախություն, անվտանգություն, «աուտսորսինգ». Հայաստանը՝ պաշարված ամրոց

22/09/2016 schedule16:09

Երեկ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Երեւանի կենտրոնում ցուցադրվեց հայկական բանակի բավականին բազմազան եւ հարուստ զինանոցը:

«Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Բուկ» ու «C-300» հակաօդային պաշտպանության համակարգեր, «Սկադ», ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Որոշ զինատեսակների, օրինակ՝ «Իսկանդեր» համակարգերի գծով Հայաստանն այս պահին միակն է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում (բացի ՌԴ-ից), որ իր զինանոցում ունի սպառազինության այս տեսակը:

Մշտական պատերազմական վտանգի մեջ գտնվող հասարակության ու պետության համար բանակի ամրությունը, նորագույն զինատեսակներով հագեցվածությունն ու մարտունակությունը, անխոս, շատ կարեւոր հանգամանքներ են: Սակայն զինվելը, նոր սպառազինություններ ձեռք բերելը Հայաստանում կարծես վերածվում է գերխնդրի: Հայաստանը կարծես մոռացել է ամեն ինչի մասին ու միայն զինվում է:

Մոռացել է զարգացման, քաղաքացիների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պաշտպանվածության, տնտեսության զարգացման ու բնակչության բարեկեցության ապահովման մասին: Կարեւորը՝ Հանրապետության հրապարակում  ցուցադրվեն «Իսկանդերները» եւ «Սկադները» եւ մարդիկ ծափահարեն, ինչպես երեկ: Մինչդեռ Անկախությունը զորահանդես չէ, այն ճանապարհ է, միջոց, որը հնարավորություն է ընձեռում՝ կառուցելու քաղաքականապես ու տնտեսապես զարգացած հասարակություն ու երկիր:

Անկախության ճանապարհի վերջնական նպատակներն արտացոլված են ՀՀ Սահմանադրության առաջին երկու հոդվածներում: Հոդված 1. Հայաստանի  Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս հոդվածներում արտացոլված ո՞ր նպատակն է 25-ամյա Հայաստանում իրականություն: Ժողովրդավա՞ր է Հայաստանը, ինքնիշխա՞ն, սոցիալապես ապահովվա՞ծ են նրա քաղաքացիները:

Ժողովրդավարության մասին բոլոր դատողությունները խամրում են, երբ մտաբերում ենք վերջին երկու տարիների ընթացքում ընտրական իրավունքների ոտնահարումներն ու ազատ հավաքների անցկացման ժամանակ կատարված իրավախախտումները: Հայաստանն, ըստ միջազգային վարկանիշների, կիսաազատ պետությունների շարքում է: Սոցիալական ապահովության մասին խոսելն ավելորդ է շուրջ 35% աղքատ բնակչություն ունեցող երկրում:

Ինքնիշխանության մասին բոլոր պնդումները ուղղակի գոլորշիանում են, երբ հիշում ենք Մոսկվայից ստացած ազդակների ներքո Եվրասիական տնտեսական միություն մտնելու վերաբերյալ իշխանության՝ մեկ գիշերվա ընթացում որոշում կայացնելու «ունակությունը»:

Անկախությունը Հայաստանի պարագայում, իհարկե, նաեւ ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված, հավասարվել է ֆիզիկական անվտանգության ապահովման խնդրին: Իսկ այն ապահովվում է միայն եւ միայն զենքով, որը տրամադրվում է այլ երկրից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից, ու մատչելի, ՀԱՊԿ-ական գներով:

Այսինքն՝ այդ զինատեսակները Հայաստանին հասանելի են այսօր, քանի որ Ռուսաստանի դաշնակիցն է, այլ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ նման զինատեսակներ ձեռք բերել շուկայական գներով: 3 մլրդ դոլար պետբյուջե եւ կես մլրդ դոլար պաշտպանական ծախսերի պայմաններում, երբ դրանց շուրջ կեսից ավելին անձնակազմի ապահովման ծախսերն են, մեղմ ասած, դժվար է ապահովել մարտունակ ու զինված բանակի կարիքները:

Ուստի Հայաստանը կամաց-կամաց վերածվում է տնտեսապես խիստ կասկածելի հնարավորություններով եւ զենքի պաշարի մեծ կարիք ունեցող պաշարված ամրոցի: Իսկ «ամրոցի» ներսում շատ հաճախ մարդկանց ու կառավարիչների մի ստվար հատվածի զարգացման մասին պատկերացումները պարփակվում են անվտանգության ապահովման շրջանակներում: Այսինքն՝ դուրս չեն գալիս «ամրոցի» պարիսպների սահմաններից:

Որքան էլ այդ «ամրոցը» կարեւոր ստրատեգիական դիրք զբաղեցնի, սեփական կարիքների ապահովման տեսանկյունից երկու ոտքերից կաղալու պարագայում, այն միշտ արտաքին «ներարկումների» կարիք է զգալու: Դրանք են՝ զենքը եւ տրանսֆերտները: Ժամանակակից բառապաշարով ասած՝ Հայաստանը տնտեսապես ու ռազմականապես «աուտսորսինգի» վրա նստած պետություն է:

Զենքի միջոցով անվտանգության ապահովման մոդելը, եթե այն կարելի է մոդել համարել, իսկ դրա սպառված լինելու մասին վերջերս ազդարարեց Վաչե Գաբրիելյանը, երկիրը մղել է փակուղային մի թակարդ: Տնտեսապես թույլ երկիրը պետք է հայացքը հառած սպասի, թե երբ սպառազինության որոշակի խմբաքանակ մատչելի գներով կհասնի տեղ: Այս երեւույթը բավականին ցայտուն դրսեւորվեց ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո, երբ Հայաստանը մեկ տարուց ավելի սպասում էր, թե 200 մլն դոլար ՌԴ պաշտպանական վարկով ինչ զինատեսակներ ու երբ կմատակարարվեն:

«Մենք ներսից ենք շատ թույլ, եթե կուզեք՝ նեխած», - նշում է մտավորական Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ այս պարագայում Հայաստանը, եթե անգամ ունենա ատոմային ռումբ, միեւնույն է, թույլ է լինելու: «Հունաստանը թույլ էր, երբ Թուրքիան մտավ ու օկուպացրեց նրա տարածքի մի մասը», - պարզաբանեց նա:

Հայաստանի ընտրած զարգացման մոդելը չի աշխատում, նշում է Բաբայանը: «Սա քաղաքական նպատակահարմարության ու կրիմինալի մոդելի տնտեսության վրա կիրառման տարբերակն է:

Այս մոդելը կարող է աշխատել ընդերք, հարուստ բնական պաշարներ ունեցող երկրներում՝ Ռուսաստանում ու Ղազախստանում: Ոչ մեզ մոտ: Սակայն այդ երկրներում էլ այժմ խնդրահարույց է, քանի որ նավթի դարաշրջանն ավարտվեց նավթից շուտ», - ասաց մեր զրուցակիցը: Պատկերավոր նկարագրելով ներքաղաքական ու արտաքին ընտրության տեսանկյունից Հայաստանի վիճակը եւ հանրության շրջանում առկա սպասումները՝ Բաբայանը եզրակացրեց. «Մեր առանց անիվների «Երազը» տռոսով կցել ենք ժանգոտ «Կռազին» ու զարմանում ենք, թե ինչու նա 120 արագություն չի բացում»:

Տպել
4477 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)