Երևան
12 °C
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թեեւ պատահական, բայց խորհրդանշական ու հիշարժան է համարում այն հանգամանքը, որ Անկախության 25-ամյակի տոնակատարությունը համընկավ կառավարության ու վարչապետի փոփոխության հետ:
«Ինձ թվում է, հաջորդ 25-ամյակը նոր գործելաոճով, նոր գործիքներով մենք նոր Հայաստան պիտի կարողանանք կերտել»,- մեզ հետ զրույցում հույս հայտնեց նա: Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցեցինք կառավարությունում տեղի ունեցած եւ տեղի ունենալիք նոր փոփոխությունների մասին:
- Պարոն Բաղդասարյան, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի ու գյուղատնտեսության նախարարներ նշանակվեցին հանրությանն ու քաղաքական դաշտին անհայտ մարդիկ: Ո՞րն է երաշխիքը, որ նրանք կհաջողեն այդ ոլորտներում:
- Նրանք բավականին փորձառություն եւ պատրաստակամություն ունեցող մարդիկ են: Ինձ նաեւ թվում է, որ թե՛ կառավարությունը, թե՛ հանրությունը նոր դեմքերի կարիք ունեն: Իհարկե, նրանք դեռ պետք է դրսեւորվեն իրենց աշխատանքով, բայց ես չեմ ցանկանում ժամանակից շուտ գնահատականներ տալ: Պետք է սպասել, մինչեւ նրանք ներկայացնեն իրենց ծրագրերը եւ որոշ ժամանակ աշխատեն այդ ուղղությամբ:
- Նույնը վերաբերում է նաեւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կարծիք կա, որ նա «Հայռուսգազարդ» ընկերությունում լավ տնօրեն եւ հաջողակ մենեջեր է եղել, բայց այդ ընկերությունը, ինչպես ասում են՝ փողի վրա նստած հիմնարկ է եղել: Իսկ ֆինանսական միջոցների առկայությունը բիզնեսում հաջողություն ունենալու գրավականներից մեկն է: Մինչդեռ ՀՀ կառավարությունը փողի լուրջ խնդիր ունի, եւ ինչպես վարչապետն ինքն էր ասում՝ ՀՀ տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում:
- Եկեք դեպքերից առաջ չընկնենք: Կ.Կարապետյանը բավականին լուրջ մոտեցումներով, լուրջ ծրագրերով է մտնում քաղաքական դաշտ: Եվ կարծում եմ, որ այն պատասխանատվությունը, որ նա գիտակցաբար ստանձնել է, պատվով ու հաջողությամբ կկատարի: Բնականաբար, մենք բոլորս էլ նրան պետք է սատար կանգնենք, որ այդ ծրագրերը կյանքի կոչվենք: Եվ աշխատանքի որոշակի ժամանակ հետո, մենք նրանց աշխատանքի գնահատականը կտանք:
- Սերժ Սարգսյանը Կարապետյանին ներկայացնելիս հայտարարեց, որ նա ունենալու է գործունեության ու կադրային քաղաքականություն վարելու ազատություն, բայց նոր նշանակումներից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ տրված ազատությունն այդքան էլ մեծ չէ: Վերանշանակվեցին Դավիթ Հարությունյանն ու Վաչե Գաբրիելյանը: Վարդան Արամյանը նախագահականից գործուղվեց: Նաեւ կարելի է վստահաբար ասել, որ Կարեն Կարապետյանը որեւէ ազդեցություն չի ունենա ուժային նախարարների ու արտգործնախարարի նշանակման հարցում: Ստացվում է, որ այս վարչապետի ազդեցությունը նույնպես կառավարության վրա խիստ սահմանափակ է լինելու:
- Ձեզ ինչու է թվում, որ Կարեն Կարապետյանը նախագահի կամ մեր հին կադրերին դեմ է ու չի ցանկանում աշխատել նրանց հետ: Նա Հայաստանում աշխատած տարիներին փորձառություն է ձեռք բերել ու նրանց բոլորին ճանաչում է: Իսկ այդ նշանակումները կատարվում են հանրապետության նախագահի հետ համաձայնության դաշտում:
- Նորից մեջբերեմ վարչապետի այն հայտարարությունը, թե ՀՀ տնտեսությունը գտնվում է շատ ծանր, չափազանց ծանր վիճակում, ինչն արդեն դուք էլ եք ընդունում: Ի վերջո, նոր կառավարությունը կունենա՞ տնտեսության բոլոր ոլորտներում հավասար խաղի կանոններ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ կտա զարգացնել մեր երկիրը, եւ ինչը չստացվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ:
- Այդ ամենը համեմատության դաշտում պետք է դիտարկել: Եթե մենք Անկախության ամբողջ 25 տարիների հետ ենք համեմատության մեջ մտնում, ապա կան բավականին ձեռքբերումներ: Կան նաեւ բավականին բացթողումներ ու դանդաղեցումներ: Եվ եթե Կ. Կարապետյանը գնահատելով ու գիտակցելով, որ մեր տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է եւ եկել է այն շտկելու ծանր պատասխանատվությունը ստանձնելու, ուրեմն նա ունի դա անելու տեսլականն ու գործիքները, ունի այդ դեղատոմսը: Իսկ մենք պետք է սպասենք նրա ծրագրերին ու աշխատանքին, պետք է սատար կանգնենք, որ նա կյանքի կոչի այդ ծրագրերը:
- Նա, կարծես թե, խնդիրներ ունի ձեր կոալիցիոն գործընկեր «Դաշնակցություն» կուսակցության հետ:
- Քաղաքական դաշտում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մեծ խնդիրներ չկան: Կառավարությունը կամ վարչապետը, բնականաբար, կարող են դիտողություններ անել կամ հակադարձել այլ քաղաքական ուժերին: Բայց դրանք ընդամենը փոքրիկ դետալներ են, եւ մեր կոալիցիոն գործընկերոջ հետ հարաբերություններում որեւէ խանգարող հանգամանք չի կարող լինել:
- Իսկ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի պորտֆելների քանակը պահպանվեն, բայց նախարարությունները փոխվեն:
- Խնդրում եմ սահմանափակվել առայժմ կատարված նշանակումներով, զինվեք համբերությամբ ու սպասեք մյուս փոփոխություններին:
- Իսկ նոր ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, իրենց պաշտոնները նոր լքողներ եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ լինելո՞ւ են:
- Բնականաբար, եթե կան չնշանակված նախարարներ, ապա պետք է լինեն նաեւ նոր նշանակումներ: Համբերությամբ սպասեք մնացած նշանակումներին ու կառուցվածքային փոփոխություններին:
- Կարծիք կա, որ կփոխվեն նաեւ ուժային կառույցների ղեկավարները, հատկապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
- Ոչ բոլոր տեղեկությունները կարելի է ժամանակից շուտ հրապարակել ու տալ լրատվամիջոցներին: Այդ տեղեկությունները կտրվեն միայն այն ժամանակ, երբ այդ ուղղությամբ կլինի նախագահի հրամանագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT