Համաշխարհային ֆուտբոլում անհատական մրցանակների թիվը ավելացավ եւս մեկով

Ֆրանսիական հեղինակավոր «France Football» ամսագիրը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության նոր կանոնները. լավագույնին ընտրելու են միայն եվրոպացի լրագրողները: Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, եւ «France Football»-ը հայտարարեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխության շուրջ համագործակցության դադարեցման մասին: 2010 թվականից սկսած այդ համագործակցության շնորհիվ ֆուտբոլային հանրությունը լավագույն ֆուտբոլիստին շնորհում էր 1 մրցանակ՝ «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» անվամբ:

Իսկ մինչ այդ՝ սկսած 1956 թ., «Ոսկե գնդակ» մրցանակը շնորհում էր «France Football»-ը՝ Եվրոպական երկրների լրագրողների քվեարկության միջոցով, ընդ որում, մինչեւ 1995 թ. այն շնորհվում էր բացառապես եվրոպացի ֆուտբոլիստներին, հետո՝ մինչեւ 2007 թ.՝ միայն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներին, որից հետո այն այլեւս սահմանափակումներ չուներ: Իր հերթին ՖԻՖԱ-ն, սկսած 1991 թ., իր կազմի մեջ մտնող երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների քվեարկության միջոցով շնորհում էր «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը, որը ստացավ «Ադամանդե գնդակ» անվանումը:

5 տարի անընդմեջ՝ 2005-2009 թվականներին, «France Football» -ի «Ոսկե գնդակը» եւ ՖԻՖԱ-ի «Ադամանդե գնդակը» ստանում էին նույն ֆուտբոլիստները՝ ըստ տարիների Ռոնալդինյոն (Բրազիլիա), Ֆաբիո Կանավարոն (Իտալիա), Կական (Բրազիլիա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա) եւ Լիոնել Մեսին (Արգենտինա), եւ այս պատճառով էլ ՖԻՖԱ - «France Football» համագործակցությունը կարծես թե ստացվեց կանխատեսելի եւ տրամաբանական: 2010 թվականին կայացած Աշխարհի առաջնության ժամանակ կողմերի մեջ կնքվեց համաձայնագիր միասնական մրցանակ սահմանելու մասին՝ «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» անվանումով, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ստացան ՖԻՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, հավաքականների ավագները եւ այդ երկրները ներկայացնող 1-ական լրագրողներ:

«ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակի» գոյության 6 տարիների ընթացում այն նվաճեցին ընդամենը 2 ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսին (4 անգամ) եւ Կրիշտիանու Ռոնալդուն (2 անգամ): Ընդ որում, 2 անգամ քվեարկության արդյունքները բուռն բանավեճերի առիթ հանդիսացան: 2010 թվականին լավագույնը ճանաչվեց Աշխարհի առաջնությունում ձախողված Մեսին, թեեւ «Բարսելոնայում» նրա ակումբակից Անդրես Ինյեստան փայլում մրցաշրջան անցկացրեց եւ շատ ավելի մեծ լումա ունեցավ Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հաղթանակներում:

Մեսին Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանացավ հիմնականում փոքր երկրների մարզիչների եւ ավագների ձայների շնորհիվ, իսկ ահա լրագրողների նախապատվությունը տվել էին Ինյեստային: Վերլուծաբանները դեռ այն ժամանակ պնդում էին, որ մեծ ֆուտբոլի հետ շատ քիչ առնչություն ունեցող բազմաթիվ երկրների հավաքականների ներկայացուցիչներ իրենց ընտրության մեջ առաջնորդվում են անուններով եւ ոչ թե տվյալ ժամանակահատվածում լավագույն խաղը ցույց տվող ֆուտբոլիստի ընտրությամբ:

2013 թվականին էլ ՖԻՖԱ-ն երկարաձգեց քվեարկության ժամկետները, եւ այդ օրերին Ռոնալդուն գերազանց խաղի շնորհիվ ոչ միայն Պորտուգալիայի համար ապահովեց տեղ Աշխարհի 2014 թվականի առաջնությունում  (Պորտուգալիան 2 խաղերում հաղթեց Շվեդիային,  եւ բոլոր 4 գոլերը խփեց Կրիշտիանուն), այլ նաեւ իր կողմը թեքեց քվերակողներից շատ շատերին: «France Football»-ը այդ ժամանակ արձանագրեց, որ գերազանց մրցաշրջան անցկացրած, 5 մրցանակ նվաճած ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին (Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի սուպերգավաթի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն) զիջեց միայն Իսպանիայի առաջնության  ռմբարկու դարձած Ռոնալդուին:

Իհարկե, ՖԻՖԱ - «France Football» «ամուսնալուծությունը» ամենեւին չի նշանակում որ նույն Մեսին կամ Կրիշտիանու Ռոնալդուն այլեւս չեն ստանալու տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակները: Անկասկած, այս մարզիկները լավագույններն են վերջին տարիներին եւ պորտուգալացին կարծես թե այլընտրանք չունի նաեւ այս տարի: Ամեն դեպքում հիշենք, որ «France Football»-ը ֆրանսիական ամսագիր է, իր մրցանակը ֆրանսիացի ֆուտբոլիստներին է հանձնել 4 անգամ (ավելի շատ՝ 5-ական անգամ այն նվաճել են միայն գերմանացի եւ իտալացի ֆուտբոլիստները), իսկ վերջին անգամ ֆրանսիացի ֆուտբոլիստը այն ստացել է 18 տարի առաջ՝ 1998 թվականին (Զինեդին Զիդան): Միգուցե «France Football»-ի «հին - նոր» «Ոսկե Գնդակը» Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի՞ շանսն է:

Տպել
2113 դիտում

Դոլարի փոխարժեքը աճել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ամերիաբանկը` Gyumri Tech Week-ի գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր

Տարկետման իրավունքը բուհերում սովորողների համար կվերականգնվի. կառավարությունը հավանություն է տվել նախագծին

«Էքստրա 3 ԳԲ». մատչելի գերարագ ինտերնետ UCOM շարժական կապի բաժանորդների համար

Հակոբ Արշակյանն ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման (լուսանկարներ)

Միջպետական և հանրապետական նշանակության որ ավտոճանապարհները կնորոգվեն

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Քաջարան և տեսակցել 100-ամյա Արշալույս տատին (լուսանկարներ)

Արտակ Բեգլարյանը քննարկել է առողջապահության ռազմավարության նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել

ԱԺ նախագահի հայտարարությունը Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին

Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերը (տեսանյութ)

Երևան-Փարիզ գործակցությունը պետք է զարգանա նաև երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերով. Երևանի քաղաքապետ

Ճոպանուղիների, ատրակցիոնների, կարուսելների տեխնիկական անվտանգության վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն կա

Զինվորի տան տղաներից ևս 11-ն աշխատանքի են անցել ավիացիայի ոլորտում. Արմեն Մուրադյան

Հայաստանում այսօր ոչ մի չգնահատված արժեք չպետք է լինի․ Վահան Վարդապետյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով

Դատարանը բավարարել է Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. կնշանակվի փորձաքննություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալի Շամխանիի հետ. քննարկվել են Մեղրու ազատ տնտեսական գոտուն, հյուսիս-հարավին առնչվող հարցեր

Գրքի «գլուխներից մեկը» ոչ թե կարդացի, այլ ապրեցի Քաջարանում՝ 100-ամյա Արշալույս տատիկի տանը. Աննա Հակոբյան

Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կներկայացնի. ԶԼՄ-ներ

Պետբյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար․ այն կվերաբացվի

Հրդեհ Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին. անասնակեր է այրվել

Երևանի մի մասի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Տարկետման ինստիտուտը վերադառնում է բուհական համակարգ. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Կառավարությունը դրական է գնահատում Հիսուս Քրիստոսի արձանի նախագիծը. այն կկառուցվի Հատիս սարի վրա

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը հիմնանորոգվում է. փոխնախարարը ծանոթացել է ընթացքին

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում. Սամխարիձե

Երևանի Թբիլիսյան խճուղու նոր կառուցվող շենքից 59-ամյա բանվորն ընկել և տեղում մահացել է

Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կիրականացվեն օդային տրանսպորտով. Փաշինյան

Մեխակ Արզումանյանն այցելել է Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ հենակետեր, հետևել բերքահավաքի ու ծառայության ընթացքին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին՝ հոշոտված վիճակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանձին անդրադարձել է «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» անվամբ Իրան-Հայաստան հայտին

Ոստիկանության պաշտոնատար անձին փորձել են կաշառել՝ առանց քննությունների վարորդական իրավունքի վկայականներ տալու դիմաց