Գյումրիում հայտնաբերվել է Վարդևան Գրիգորյանի որդու դին. նախնական վարկածը՝ ինքնասպանություն

15:00 Նախնական տեղեկություններով Վարդեւան Գրիգորյանի որդին ինքնասպան է եղել: Այդ մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ այսօր ահազանգ է ստացվել Գյումրու հիվանդանոցից, որ իրենց մոտ գլխի վնասվածքով տեղափոխվել է տղամարդու դիակ: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան անհետաձգելի միջոցառումներ եւ պարզվել է դեպքի վայրը, որտեղ նախնական տվյալներով մարմնական վնասվածք է ստացել Գրիգորյանը: Դա իրենց տան նկուղային հատվածն է: Տռուզյանի փոխանցմամբ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Հարցին՝ հնարավո՞ր է ասել, որ տեղի ունեցածը ոչ թե սպանություն է, այլ ինքնասպանություն՝ ՔԿ ղեկավարի խորհրդականը պատասխանեց. «Նախնական տվյալներն այդ մասին են վկայում: Կատարվում է քննություն մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

14:55 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armtimes.com-ին հայտնեցին, որ Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 25-ամյա Արշակ Գրիգորյանի դին հիվանդանոց է տեղափոխվել նրանց տնից, որի նկուղում հայտնաբերվել է ատրճանակ: 

14:19 Գյումրու ԲԿ-ից Armtimes.com-ին մանրամասներ փոխանցեցին Վարդեւան Գրիգորյանի որդու սպանությունից: Ըստ կենտրոնից մեզ տրամադրված տեղեկությունների՝  այսօր ժամը 13:20-ից 13:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխի թափանցող հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի, որի մոտ եղել է նաեւ արյունահոսություն, սիրտանոթային համակարգի վնասվածքներ: Հիվանդին միանգամից տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, փորձել են ցույց տալ բուժօգնություն, սակայն ստացած վնասվածքն անհամատեղելի է եղել կյանքի հետ եւ նա հիվանդանոցում մահացել է:

Նշենք, որ Գյումրիում այսօր սպանված Արշակ Գրիգորյանը 25 տարեկան էր, նա հոկտեմբերի 1-ին տոնելու էր 26-ամյակը: 

14:10 Գյումրիում այսօր կրակել են հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում ԲՀԿ թեկնածուի՝ Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակի ուղղությամբ: Aravot.am-ի տեղեկություններով նա մահացել է։

ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգ ստացել են, ոստիկաններն այս պահին մեկնում են դեպքի վայր, մանրամասները կհաղորդեն ավելի ուշ:

Տպել
6707 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին