Երևան
15 °C
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն իր եզրափակիչ ելույթում այդպես էլ չանդրադարձավ դատախազության եւ անձամբ իր հասցեին հնչած քննադատական խոսքերին.
«Ես շատ լավ հասկանում եմ այս բարձր ամբիոնի հնարավորությունները, այս բարձր ամբիոնն օգտագործելու մոտիվացիաները եւ այդ ամենին շատ ըմբռնումով եմ մոտենում»:
«Բնականաբար, ինչպես հարցերում, այնպես էլ ելույթներում ինձ համար ավելի ընդունելի եւ օգտակար կլիներ, որ հարցադրումները եւ ասելիքները վերաբերեին բուն նյութին՝ հնարավորինս մասնագիտական դաշտում, այնուհանդերձ ըմբռնումով եմ մոտենում բոլոր պատգամավորների ելույթներին ու ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես նրանց, ովքեր իրենց խոսքում բարձրացրին առավելագույնս մասնագիտական հարցեր, անգամ դրանց լուծման սեփական տարբերակն առաջարկեցին»,- ասաց Դավթյանը:
Արթուր Դավթյանի խոսքով՝ ինքը կողմ չի, որ խորհրդարանում քննարկվեն քրեական գործեր, քանի որ «երկրի օրենսդրությունը սահմանել է հստակ ընթացակարգեր»:
«Ես միշտ պատրաստ եմ եղել, ապագայում էլ ավելի պատրաստ եմ լինելու ցանկացած քրեական գործով մինչդատավարական վարույթում կայացված համապատասխան դատական ակտի մասնագիտական հիմնավորումը ներկայացնել եւ պատասխան տալ այդ որոշումների համար»,- եզրափակեց նա:
Գլխավոր դատախազի թեկնածուին շնորհակալություն հայտնեց նախագահող Հերմինե Նաղդալյանը:
«Ձեր խոսքը տպավորիչ էր, ինչպես նաեւ նախնական ելույթը, եւս մեկ անգամ լսեցինք մարդկային եւ մասնագիտական բարձր որակներով օժտված անձնավորության, նաեւ քաղաքական բարեկրթության լավ օրինակ ստացանք, ինչպես նաեւ հարգանք այս ամբիոնի նկատմամբ»,- ասաց Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է խորհրդակցությունների ընտրությանը, ապա Դավթյանը, կարծես թե, կստանա դրական ձայների մեծամասնություն ինչպես ՀՀԿ-ից, այնպես էլ ընդդիմությունից: ՀԱԿ, ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընտրությանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով՝ ազատ են իրենց ընտրության հարցում, սակայն «կաջակցեն»: «Ժառանգություն» խմբակցությունից ոչ մեկը չխոսեց, սակայն Դավթյանի հետ հանդիպումից հետո, կարծես թե, դրական էին տրամադրված Դավթյանի թեկնածությանը: ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունները կողմ կքվեարկեն:
Գլխավոր դատախազի ընտրությունը կլինի վաղը՝ խորհրդարանում՝ փակ-գաղտնի ընթացակարգով:
ԱԺ հանձնաժողովը կքննարկի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը
8 ժամով կդադարեցվի Արարատի մարզի 2 բնակավայրի գազամատակարարումը
Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
11 օրում Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել
Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ
Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը
Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում
Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան` հոսանքազրկելով Վանաձորի մի մասը
«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում
Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ
Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար
ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը
Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը
«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր
Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն
60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին
Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները
Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում
Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում
Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից
ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին
Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ
Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)
Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
© 2023 Հայկական ժամանակ