Եվրոպայում բոլորը պետք է վճարեն հարկերը. Գերմանիայի ֆիննախարար

Միջազգային ընկերությունները պետք է դադարեն խուսափել հարկերից եւ պետք է վճարեն իրենց իրական, արդար բաժինները, հայտնել է եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար, Գերմանիայի ֆինանսների նախարար Ջերոն Դիջսելբլոմը:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, Բրյուսելում հարկային քաղաքականությունը կոշտացնելու հարցն առավել արդիական է դարձել այս տարվա ապրիլին այսպես կոչված «Պանամյան թղթերի» շուրջ ծագած սկանդալից հետո, երբ բացահայտվեցին բազմաթիվ մեխանիզմներ, թե ինչպես են ընկերությունները խուսափում հարկերից օֆշորային գոտիներում:

Դիջսելբլոմը հայտնել է, որ ԵՄ-ում հարկային քաղաքականությունը կոշտացնելու մասին է վկայում նաեւ վերջերս Apple ընկերության հարցով կայացված որոշումը, որի համաձայն Եվրահանձնաժողովը պարտադրում է Apple-ին 13 միլիարդ եվրո վճարել Իռլանդիային:

Նշենք, որ Apple ընկերությունը Եվրամիությունում հայտնվել է հարկային սկանդալի կենտրոնում: Համաձայն Apple-ի եւ Իռլանդիայի կառավարության միջեւ եղած պայմանավորվածության, ամերիկյան ընկերությունը այդ երկրում ստացել էր նշանակալի հարկային արտոնություններ եւ խուսափել խոշոր հարկային վճարումներից: Եվրահանձնաժողովը, սակայն, պարզել է, որ Apple-ը խախտել է օրենքը եւ պետք է Իռլանդիային վճարի այն գումարները, որոնք խնայել էր հարկային արտոնությունների շնորհիվ: Խոսքը, ըստ այդմ, 13 միլիարդ եվրոյի կամ՝ շուրջ 14,5 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:

Տպել
2133 դիտում

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը