Լեւոն Ջուլֆալակյան. Միհրանի պարտության հարցում մեղավոր են մրցավարները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը կարծում է, որ Ռիո 2016-ի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշայինների եզրափակչում Միհրան Հարությունյանի պարտության հարցում մեղավոր են միմիայն մրցավարները: Այս մասին նա նշեց երեկ՝ սեպտեմբերի 6-ին, տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ մասնագետի՝ մրցավարները հաղթանակը հանձնել են սերբ մրցակցին՝ Դավոր Շտեֆանեկին, Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչին քծնելու համար:

«Փաստը մնում է փաստ, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ղեկավարում է Նենադ Լալովիչը, որն ազգությամբ սերբ է: Համոզված եմ, որ նա անձամբ խառնված չի լինի նման հարցերում, բայց կան ծախված մարդիկ, որոնք ցանկանում են արջի ծառայություն մատուցել: Գիտակցելով, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն ազգությամբ սերբ է՝ ցանկացած մրցավար այդ պահին կցանկանար հաճոյանալ նրան», - ասաց Ջուլֆալակյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմելու է Մարզական արբիտրաժային դատարան եւ հետեւողական է լինելու:

Ամփոփելով ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը՝ Ջուլֆալակյանը նշեց, որ գոհ է իր սաներից: Մասնագետը զգում է, որ իրենց՝ տարիների ընթացքում կատարած աշխատանքն արդյունք է տվել:

«Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, որ Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց եւ պատմության մեջ գրվեց: Նույնը կարող եմ ասել Միհրան Հարությունյանի մասին: Նա այսօր արծաթե մեդալակիր է, բայց ոչ միայն մասնագետների, այլեւ հասարակության կարծիքով, ովքեր դիտել են գոտեմարտը նույնիսկ ոչ մասնագիտական աչքով, բոլորին պարզ է, որ անարդարութուն է տեղի ունեցել: Մենք այսօր 2 ոսկե մեդալ կունենայինք: Որպես գլխավոր մարզիչ գոհ եմ արդյունքներից, ֆեդերացիայում քննարկել ենք, ամեն ինչ շատ լավ էր: Եթե 75 քաշում էլ անեինք այն, ինչին ընդունակ էինք, գերազանց կլիներ», - ասաց նա:

Օլիմպիական խաղերում, բացի Արթուր Ալեքսանյանից եւ Միհրան Հարությունյանից, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացնում էին նաեւ Լոնդոն 2012-ի արծաթե մեդալակիր 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: 2-ն էլ պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում:

Տպել
2548 դիտում

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»