Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Ռիոն աշխարհի աչքերով

24/08/2016 schedule13:02

Ուղիղ 2 շաբաթ աշխարհի ուշադրության կենտրոնում էր Ռիո դե Ժանեյրոն՝ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Ամբողջ աշխարհում լուրերը հիմնականում  սկսվում եւ ավարտվում էին Օլիմպիական խաղերով, եւ հետաքրքիր է, որ տարբեր երկրներում «Ռիո 2016»-ի արդյունքները տարբեր կերպ էին մատուցվում: Մասնավորապես, գերմանական ամենահայտնի մարզական պարբերականը՝ «Bild»-ը, «Ռիո 2016»-ի ամբողջ ընթացքում ուղղակիորեն բոյկոտել է ռուսաստանցի մարզիկների արդյունքները. չի նշել մեդալ նվաճած ոչ մի ռուսաստանցի մարզիկի անուն, իսկ թիմային մեդալային վերջնական հաշվարկը ներկայացրել է առանց նշելու, թե որ երկիրն է զբաղեցրել 4-րդ տեղը: «Ռուսաստան» անունն ուղղակիորեն բացակայել է «Bild»-ի էջերից Օլիմպիական խաղերի ընթացքում, եւ սա հետեւանք է այն մեծ դոպինգային սկանդալի, որի մեջ հայտնվեց Ռուսաստանը:

Գերմանական «Bild»-ը «Ռիո 2016»-ի թիմային հաշվարկը ներկայացրել է առանց նշելու 4-րդ տեղում գտնվող Ռուսաստանի արդունքները

Հիշեցնենք, որ միջազգային կառույցներն ապացուցեցին, որ երկար տարիներ Ռուսաստանում գործել է մեդալային ծրագիր, որին ռուս պաշտոնյաները կարողացել են հասնել խարդախության, խաբեբայության միջոցով. պետական մակարդակով խրախուսվել եւ իրականացվել է խթանիչների օգտագործումը մարզիկների կողմից, եւ հիմա Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննարկում է 2008 թվականից հետո կայացած ամառային եւ ձմեռային Օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեսթերի ստուգման արդյունքները, որի հետեւանքով, ամենայն հավանականությամբ, մեծ թվով ռուսաստանցի մարզիկներ կզրկվեն Օլիմպիական խաղերի մեդալներից: Հենց այս պատճառով էլ գերմանական «Bild»-ն անտեսել է «Ռիո 2016»-ում ռուսաստանցի մարզիկների նվաճումները: Ռուսաստանի մարզիկների նվաճած մեդալների մասին վերապահումներով են նյութեր հրապարակում անգլիական, ամերիկյան հայտնի պարբերականները: Հետաքրքիր է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ռուսաստանցի մարզիկների անունները շատ ավելի մեծ թվով երկրներում հնչել են ոչ միայն դոպինգային սկանդալի հետ կապված: «Ռիո 2016»-ում Ռուսաստանը նվաճել է 56 մեդալ, որոնցից 19-ը՝ ոսկե: Ռուսաստանի դրոշի տակ Օլիմպիական չեմպիոնի կոչում են նվաճել ազգությամբ հայ, վրացի, բելառուս, ուկրաիվացի, կաբարդացի, ինգուշ, թաթար, դաղստանցի, օս եւ վերջապես բանգլադեշցի մարզիկներ: Հատկապես, հետաքրքիր է այս վերջին փաստը: Գեղարվեստական մարմնամարզության  մրցումներում Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Մարգարիտա Մամունը, եւ այս իրադարձությունը մեծ արձագանք եւ ցնծություն է առաջացրել Բանգլադեշում (խոսքը ոչ թե Երեւանի թաղերից մեկի, այլ Բանգլադեշ պետության մասին է): Պարզվում է, որ Մարգարիտայի հայրը՝ Աբդուլա Ալ Մամունը բանգլադեշցի է, մայրը՝ ռուս: Տարիներ առաջ Աբդուլան առաջարկել է Բանգլադեշի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահին աղջկան՝ Մարգարիտային, ընդգրկել հավաքականում, թույլատրել մասնակցել Բանգլադեշի դրոշի տակ, սակայն գումարների բացակայության պատճառով մերժում է ստացել, եւ Մարգարիտա Մամունը սկսել է հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո: 20-ամյա Մամունն աշխարհի յոթակի, Եվրոպայի քառակի չեմպիոն է, հիմա էլ արդեն Օլիմպիական չեմպիոն: Թեեւ Բանգլադեշն իր պատմության ընթացքում Օլիմպիական խաղերում դեռ ոչ մի մեդալ չի նվաճել, բայց Մամունի հաջողությունն ընկալել են որպես իրենցը, նշել մեծ շուքով, ցնծությամբ:

     Օլիմպիական չեմպիոնուհի Մարգարիտա Մամունը հոր՝ Աբդուլա Ալ Մամունի հետ

Բուն Ռուսաստանում, ամբողջ Օլիմպիական խաղերի ընթացքում զուտ մարզական արդյունքների հետ մեկտեղ անընդհատ խոսվում եւ գրվում էր Ռուսաստանի նկատմամբ կիրառվող հսկայական ճնշման մասին, տարատեսակ ուսումնասիրություններ էին հրապարկվում, թե «Ռիո 2016»-ում ընդհանուր մեդալային հաշվարկում առաջին 2 տեղը զբաղեցրած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ցուցադրած արդյունքներն այնքան էլ լավը չեն եւ այլն: Մասնավորապես, երեկ ռուսական հայտնի պարբերականներից մեկը տպագրել է յուրահատուկ մի ուսումնասիրություն. ներկայացվել է «Ռիո 2016»-ի մասնակից տարբեր երկրների մարզիկների թվի եւ նրանց նվաճած մեդալների հարաբերակցության աղյուսակը եւ այն ներկայացվել է որպես շատ ավելի ճշգրիտ ցուցանիշ թիմային մեդալային հաշվարկում: Համաձայն այդ աղյուսակի՝ ԱՄՆ-ը «Ռիո 2016»-ում զբաղեցրել է 2-րդ տեղը, քանի որ Օլիմպիական խաղերին մասնակցել է 567 մարզիկով, նվաճել է 121 մեդալ, եւ այս թվերի բաժանման միջոցով ստացվել է 4,69 գործակից: Ըստ ռուսական պարբերականի, «Ռիո 2016»-ում լավագույնն Ադրբեջանի ցուցադրած արդյունքն է՝ 3,11 գործակից (56 մասնակից, 18 մեդալ), Մեծ Բրիտանիան էլ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Ըստ մարզիկների թիվ-ոսկե մեդալ հարաբերակցության էլ լավագույնը Տաջիկստանն է՝ 7 մասնակից 1 ոսկե մեդալ, ԱՄՆ-ը այստեղ ընդամենը 6-րդն է, Մեծ Բրիտանիան՝ 8-րդը: Իհարկե, նման հաշվարկը զուրկ է որեւէ հիմքից՝ հետեւյալ փաստը հաշվի առնելով:

ԱՄՆ-ը Օլիմպիական խաղերին ամենամեծ պատվիրակությունն ուներ՝ 567 մարզիկ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ԱՄՆ-ը մեդալային հաշվարկում գերազանցել է բոլորին. նվաճել է 46 ոսկե, 37 արծաթե ե 38 բրոնզե մեդալներ՝ ընդհանուր առմամբ, 121 մեդալ: Իրականում «Ռիո 2016»-ից Օլիմպիական չեմպիոնի տիտղոսով են հայրենիք վերադարձել 138 ամերիկացիներ, 52-ը արժանացել են արծաթե, 71-ը՝ բրոնզե մեդալների: Նման իրավիճակ է այն պատճառով, որ թիմային մարզաձեւերում թեեւ չեմպիոն են հռչակվում թիմի կազմում ընդգրկված բոլոր խաղացողները, բայց պաշտոնական վիճակագրությունում այն համարվում է 1 մեդալ: Օրինակ, ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց հավաքականը, որի գլխավոր մարզիչը, ի դեպ, հայ է՝ Ադամ Կրիկորյան, նվաճել է Օլիմպիական չեմպիոնի կոչումը՝ սա պաշտոնապես համարվում է 1 մեդալ, բայց Օլիմպիական չեմպիոնի կոչմանն են արժանացել ջրագնդակի հավաքականում հանդես եկած 13 մարզուհիները: Հիշեցնեմ, որ ԱՄՆ բասկետբոլի կանանց եւ տղամարդկանց, ջրագնդակի կանանց հավաքականները, ինչպես նաեւ ատլետիկայում, լողում, թիավարությունում, մարմնամարզությունում անցկացվող բազմաթիվ թիմային մրցաձեւերում հաղթել եւ Օլիմպիական չեմպիոն են հռչակվել ԱՄՆ-ը ներկայացնող մարզիկները: Փաստորեն, «Ռիո 2016»-ին մասնակցած ամերիկացի 567 մարզիկից մեդալներ են նվաճել 261-ը՝ գրեթե կեսը:

«Ռիո 2016»-ում առաջին անգամ Օլիմպիական ոսկե մեդալ նվաճեցին Ֆիջին (ռեգբի), Սինգապուրը (լող), Կոսովոն (ձյուդո), Վիետնամը (հրաձգություն), Հորդանանը (թեքվանդո) ներկայացնող մարզիկները. բնականաբար այս երկրներում ամառային 31-րդ խաղերը ընկալվեցին որպես պատմական: Մեծ Բրիտանիայում հատուկ նշվում է, որ «Ռիո 2016»-ին մասնակցած բրիտանացի բոլոր հեծանվորդները նվաճել են մեդալներ, Ճամայկան հպարտանում է անկրկնելի, աշխարհի ամենաարագ մարդու՝ Ուսեյն Բոլտի ցուցանիշով, որը 3 Օլիմպիական խաղերում նվաճել է 9 ոսկե մեդալ, Բրազիլիան էլ համարում է, որ հասել են գլխավոր նպատակին՝ նվաճել են ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոնի կոչումը: «Ռիո 2016»-ը ունեցավ իր հերոսները, իր մեծ ու փոքր, լավ կամ վատ պատմությունները, իրադարձությունները, որոնք մնալու են պատմության մեջ:

Տպել
2506 դիտում

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա