Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Ինչպես դառնալ չեմպիոն

11/08/2016 schedule11:48

Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը՝ ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, «Ռիո 2016»-ում թարմացրել է իր ռեկորդները, եւ այժմ նրա հաշվին կա Օլիմպիական խաղերի 21 ոսկե, 2-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Ընդամենը 32 երկիր է Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճել, քան Ֆելպսը միայնակ: 31-ամյա մարզիկը «Ռիո 2016»-ում արդեն նվաճել է 3 ոսկե մեդալ: Պատմության ամենատիտղոսակիր լողորդը հեշտությամբ չի հասել նման նվաճումների, թեեւ, համաձայն մասնագետների ուսումնասիրությունների, Ֆելպսի մարմնի կառուցվածքի եւ հատկապես, ոտնաթաթերի հազվագյուտ ձեւը շատ են օգնում նրան:

Վերջերս ամերիկյան պարբերականները հրապարակել էին Ֆելպսի գրեթե ամենօրյա ռեժիմը, որն ուղղակի անհավատալի է: 31-ամյա մարզիկը երկար տարիներ պահում է հաշվարկված կալորիականությամբ հատուկ սննդակարգ. նախաճաշին ուտում է տապակած ձվով, պանրով, պոմիդորով եւ մայոնեզով 3 սենդվիչ, 5 ձվից ամլետ, 1 ափսե վարսակի շիլա՝ մրգերով, 3 շոկոլադե բլիթ, 3 ֆրանսիական հաց, 2 բաժակ սուրճ: Նորից եմ նշում՝ այս ամենը միայն նախաճաշի ընթացքում: Ճաշին Ֆելպսը պարտադիր ուտում է կես կիլոգրամ մակարոն՝ տոմատի սոուսով, ապխտած մսով, պանրով եւ մայոնեզով 3 մեծ սենդվիչ, խմում մեծ քանակությամբ էներգետիկ հյութեր, ընթրիքին արդեն մի փոքր «համեստ»՝ կես կիլոգրամ մակարոն, 1 ամբողջական պիցա «պեպերոնի», էներգետիկ հավելումներ: Ընդհանուր առմամբ, 1 օրվա ընթացքում Ֆելպսը ուտում է 12 հազար կալորիա ունեցող ուտելիք: Այսպես Ֆելպսը ապրում է գրեթէ 20 տարի:

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո Ֆելպսը հայտարարեց, որ ավարտում է կարիերան: Սակայն, հետագա 2 տարիները հանրահայտ մարզիկի համար դարձան դժոխային. սովորական կյանքին հարմարվելը, ուղղակի ապրելն անտանելի էին ամբողջ կյանքը լողավազանում անցկացրած մարզիկի համար: Ֆելպսը սկսեց թմրանյութեր օգտագործել, հարբել, վիճեց ընտանիքի անդամների, մտերիմների հետ: 2014 թվականին Ֆելպսը հայտնվեց ոստիկանությունում՝ ահռելի արագությամբ եւ հարբած մեքենա վարելու համար: Ոստիկանությունից տուն վերադառնալով, Ֆելպսը հաղորդագրություն ուղարկեց Բոումենին՝ «Չեմ ուզում այլեւս ապրել»: Փրկեց սպորտը՝ Ֆելպսը որոշեց վերադառնալ: Եվ ահա կրկին ռեկորդներ: Իսկ թե ինչ կլինի հետո՝ անհայտ է:    

Տպել
1805 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ