Եվրոպական ֆուտբոլ. Ցավալի է, բայց փաստ

20/07/2016 schedule16:23

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է 2015-16 թթ. մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին հավակնողների ցուցակը, ուր ընդգրկվել են ընդհանուր առմամբ 37 ֆուտբոլիստներ: Համաձայն «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի կանոնակարգի՝ ՈՒԵՖԱ-ի անդամ յուրաքանչյուր երկրից մեկ լրագրող ներկայացնում է իր տարբերակը՝ բաղկացած իր ընտրությամբ 5 ֆուտբոլիստներից. 1-ին տեղում հայտնվածը ստանում է 5 միավոր, 2-րդ տեղում հայտնվածը՝ 4 եւ այսպես շարունակ: Հավաքած միավորների հանրագումարով ՈՒԵՖԱ-ն կազմում է լավագույն տասնյակը, եւ օգոստոսի 5-ին կայանալու է քվեարկության 2-րդ փուլը. ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների նույն լրագրողները արդեն քվեարկելու են միայն լավագույն տասնյակ մտած ֆուտբոլիստներից 3-ի օգտին:

Քվեարկության 2-րդ փուլի արդյունքներով կազմվելու է լավագույն եռյակը, իսկ օգոստոսի 25-ին կայանալիք արարողության ժամանակ լրագրողները արդեն քվեարկելու են այս եռյակի մեջ մտած ֆուտբոլիստներից մեկի օգտին. առավել շատ միավորներ հավաքածն էլ հռչակվելու է Եվրոպայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Նկատեցիք հավանաբար, որ քվեարկության 1-ին փուլում սահմանափակումներ չկան, յուրաքանչյուր լրագրող ազատ է իր ընտրության մեջ եւ կարող է նշել ցանկացած 5 ֆուտբոլիստի անուն: Այս պայմանի շնորհիվ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ընդհանուր ցուցակում ընդգրկվել են 37 ֆուտբոլիստներ, որոնց մեջ է անգամ «Եվրո 2016»-ի ընթացքում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում ոչ մի խաղ չանցկացրած, ընդհանուր առմամբ ֆուտբոլային լայն շրջանակներին անհայտ ֆուտբոլիստ՝ Ուիլ Գրիգը: Անգլիական «Ուիգանի» կազմում հանդես եկող այս ֆուտբոլիստը հայտնի դարձավ ոչ թե իր բարձր որակների, այլ իրեն նվիրված ռիթմիկ մի երգի շնորհիվ, որը երգում են թիմի երկրպագուները եւ որը հնչեց «Եվրո 2016»-ի ընթացքում: Գրիգի անունը իր թերթիկում նշել է Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող լրագրողը:

37 ֆուտբոլիստների թվում են նաեւ «Եվրո 2016»-ի բացահայտումը՝ պորտուգալացի 18-ամյա Ռենատու Սանշեշը, Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը եւ այլն: Եվրոպական առաջատար բոլոր երկրների առաջնությունների լավագույն խաղացողների անունները կան այդ 37 ֆուտբոլիստների մեջ. Իսպանիայում հանդես եկող 14 ֆուտբոլիստներ, Անգլիայից՝ 9, Գերմանիայից՝ 5, Իտալիայից եւ Ֆրանսիայից՝ 4-ական, 1 ֆուտբոլիստ էլ՝ Սանշեշը, անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, իսկ հիմա արդեն համարվում է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ: Եվրոպայի 2015-16 թթ. մրցաշրջանի արդյունքներով կազմված լավագույն ֆուտբոլիստների թվում են Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Անգլիայում տարբեր վարկածներով լավագույնը ճանաչվածները, բացառությամբ Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված մեր Հենրիխ Մխիթարյանի: Զարմանալի, ցավալի է, բայց փաստ. փայլուն մրցաշրջան անցկացրած, մի քանի վարկածներով, այդ թվում ամենահեղինակավոր՝ հենց ֆուտբոլիստների վարկածով Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը տեղ չի գտել անգամ ՈՒԵՖԱ-ի մրցույթին մասնակցող հայ լրագրողի ցուցակում:

Հայկական գրեթե բոլոր մարզական կայքերի (եւ ոչ միայն մարզական) հիմնական «նյութը», «թեման» հանդիսացող Մխիթարյանը դուրս է մնացել անգամ հայ լրագրողի ցուցակից. «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»՝ թերեւս հենց այսպիսի դեպքերի համար է ասված: Ավելացնեմ, որ քվեարկության 2-րդ փուլ են անցել առավել շատ միավորներ հավաքած 10 ֆուտբոլիստներ՝ Գարեթ Բեյլը (Ուելս, «Ռեալ Մադրիդ»), Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա, «Յուվենտուս»), Անտուան Գրիզմանը (Ֆրանսիա, «Ատլետիկո» Մադրիդ), Տոնի Կրոսը (Գերմանիա, «Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսին (Արգենտինա, «Բարսելոնա»), Թոմաս Մյուլլերը (Գերմանիա, «Բավարիա»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա»), Պեպեն (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ») եւ Լուիս Սուարեսը (Ուրուգվայ, «Բարսելոնա»): Լավագույն տասնյակում առավել շատ ներկայացուցիչներ ունի Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը»՝ 4 ֆուտբոլիստ: Իսկ ընդհանուր առմամբ լավագույն տասնյակում են Իսպանիայի առաջնությունում հանդես եկող 7 ֆուտբոլիստներ, Գերմանիան ներկայացնում են 2, Իտալիան՝ 1 ֆուտբոլիստներ:

Ավելացնեմ, որ «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխությունը այս ֆորմատով անցկացվում է 2011 թվականից եւ այն նվաճել են Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինա, 2011 եւ 2015 թթ.), Անդրես Ինյեստան («Բարսելոնա», Իսպանիա, 2012թ.), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա», Ֆրանսիա, 2013թ.) եւ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ Մադրիդ», Պորտուգալիա, 2014թ.):

Տպել
2431 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց