Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն 2016. Ֆուտբոլը դատարան չէ

12/07/2016 schedule13:26

Ֆուտբոլային երկիր համարվող, Էյսեբիոյի, Լուիշ Ֆիգուի, Կրիշտիանու Ռոնալդուի հայրենիք Պորտուգալիան իր պատմության ընթացքում 1-ին տիտղոսը նվաճեց՝ «Եվրո 2016»-ի եզրափակիչում հաղթեց Ֆրանսիային 1-0 հաշվով եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ «Եվրո 2016»-ի ընթացքում անակնկալները շատ էին՝ բոլորին հիացրեց Իսլանդիան, հրաշալի խաղաց Ուելսը, խայտառակվեց Անգլիան, իր ոչ ամենատաղանդավոր սերունդով բավական գրագետ ֆուտբոլ ցուցադրեց Իտալիան եւ այլն, բայց մեծագույն անակնկալը Պորտուգալիայի հայտնվելն էլ եզրափակիչում եւ էլ ավելի մեծ անակնկալ էր հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը:

Որքան էլ տարօրինակ հնչի, եզրափակիչում Պորտուգալիայի հաղթանակի հիմնական գրավականը նրանց լավագույն ֆուտբոլիստ, թիմին մինչեւ եզրափակիչ հասցրած Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն էր 1-ին խաղակեսի միջնամասում: Ֆուտբոլային աշխարհի, անգամ մրցակիցների՝ ֆրանսիացի ֆուտբոլիստների, մարզիչների կարեկցական հայացքների տակ Ռոնալդուն դուրս եկավ խաղադաշտից, ու այդ պահին Ֆրանսիայի հաղթանակի շանսերը հասան գրեթե 100 տոկոսի: Կարծես ֆրանսիացիներն էլ սկսեցին դրան հավատալ ու այստեղ տեղի ունեցավ հոգեբանական մեծ բեկում՝ Պորտուգալիան խաղում էր առանց կաշկանդվելու՝ պարտությունը արդեն ուներ հիմնավոր պատճառ, իսկ Ֆրանսիան պարտվելու իրավունք, անգամ տարբերակ չուներ: Հոգեբանական ճնշումը, բնականաբար՝ նաեւ մարզական բախտը  հօգուտ Պորտուգալիայի էին, եւ Պորտուգալիան հաղթեց. ընդ որում՝ ոչ պատահաբար կամ  անարդար՝ ինչպես շատերն են կարծում:

Նման կարծիքի համար որպես հիմնավորում նշվում է, թե Պորտուգալիան առանց հաղթանակների՝ միայն ոչ-ոքիներով ավարտեց խմբային փուլը, անցկացրած 7 խաղերից 6-ում հիմնական ժամանակը ավարտեց ոչ-ոքի եւ այլն: Իհարկե, սրանք փաստեր են, բայց նույն փաստերը կարելի է ներկայացնել այլ ձեւով. «Եվրո 2016»-ի ընթացքում Պորտուգալիան չպարտվեց ոչ մի թիմի. մի՞թե սա հաղթանակի ամենաիսկական գրավական չէ: Ընդ որում, Պորտուգալիան չի պարտվում «Եվրոներում» արդեն 11 խաղ շարունակ: «Եվրո 2012»-ում Պորտուգալիան լքեց պայքարը՝ կիսաեզրափակիչում պարտվելով ապագա չեմպիոն Իսպանիային միայն 11 մետրանոցներով, «Եվրո 2016»-ում էլ չպարտվեց ընդհանրապես: Եվրոպական ոչ մի հավաքական նման ցուցանիշ չունի:

Այլ բան, որ Եվրոպայի նորընծա չեմպիոնները ֆուտբոլին, ֆուտբոլ խաղին ոչ մի նորույթ չտվեցին, եւ պատմությունը «Եվրո 2016»-ին կհիշի ոչ թե Պորտուգալիայի ցուցադրած ինչ- որ հրաշալի խաղով (որով խմբային փուլում փայլեցին խորվաթները), ոչ թե գրեթե իդեալական ֆուտբոլով (Գերմանիան Ֆրանսիայի հետ խաղի 1-ին կեսում ցուցադրեց իդեալականին մոտ ֆուտբոլ, իսկ այն իդեալական կլիներ, եթե գոլային պահերը իրացվեին), այլ ուղղակի՝ Եվրոպայի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Պորտուգալիան: Եվ այստեղ անարդար ոչինչ չկա, առավել եւս, որ արդարության գնահատականը դատարանի գործառույթ է եւ ոչ թե ֆուտբոլի:  

Թեեւ Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակիչ խաղին մասնակցեց ընդամենը 25 րոպե, բայց բոլորն են նշում այն ահռելի լուման, որ նա ունի հավաքականում: Անգամ պահեստայինների նստարանից Ռոնալդուն կատարում էր թիմի ավագի, առաջնորդի պարտականությունները՝ քաջալերում, ոգեշնչում էր խաղընկերներին, հավատում հաղթանակին: Անձամբ Ռոնալդուն համարում է, որ հասավ վերջապես նպատակին: «Երջանիկ եմ: Անչափ: Կարիերայիս լավագույն պահերից է: Երկար եմ սպասել այս պահին՝ 2004 թվականից, երբ պարտվեցինք «Եվրոյի» եզրափակիչում: Միշտ ասել, եմ, որ ցանկանում են տիտղոս նվաճել ազգային հավաքականի կազմում, ու Աստված տվեց ինձ այդ շանսը: Եզրափակիչում ես չխաղացի, բայց հավատում էի ընկերներիս՝ նրանք ունեն բոլոր անհրաժեշտ հատկանիշները, իսկ մեր մարզիչը գիտե ինչպես հաղթել: Պորտուգալիան չեմպիոն է՝ հասա նպատակիս, ինչի համար շնորհակալ եմ Աստծուց», - հայտարարել է Ռոնալդուն:

Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը հատուկ ընդգծել է թիմի միասնականությունը եւ մի փոքր փիլիսոփայել. «Մենք պարզ էինք աղավնիների նման ու իմաստուն՝ օձերի պես»: Պորտուգալական մամուլը, բնականաբար, միայն ու միայն «Եվրոյում» տոնած հաղթանակի մասին է գրում, իսկ «O Jogo» պարբերականը հանդես է եկել նախաձեռնությամբ. դիմել է Պորտուգալիայի նախագահին՝ առաջարկելով «Եվրոյի» հերոսներին պարգեւատրել պետական ամենաբարձր շքանշաններով:

«Եվրո 2016»-ը ավարտվեց, եւ առաջիկայում դեռ երկար ժամանակ կհնչեն այս մրցաշարի արձագանքները՝ վերլուծությունների, տարատեսակ վիճակագրական տվյալների տեսքով, յուրահատուկ պատմություններով: Բայց «Եվրո 2016»-ի մեծագույն արժանիքը թերեւս վերջնական արձանագրում է մի իրողության, որը վաղուց էր պտտվում ֆուտբոլի շուրջը. ֆուտբոլը զուտ խաղից վերաճել է երեւույթի, համամարդկային երեւույթի: Եվ պետք է ուղղակի արժանին մատուցել ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին, որի մտահղացմամբ եւ ջանքերով իրականություն դարձավ Ֆրանսիայում կայացած «Եվրո 2016»-ը: Թեեւ Պլատինին ներկայումս որակազրկման հետեւանքով իրավունք չունի հաճախել ստադիոն, ներկա լինել ֆուտբոլային հանդիպումների, բայց արգելված չէ նրա անունը տալ խաղերի ընթացքում, ինչից էլ օգտվեցին «Եվրո 2016»-ի կազմակերպիչները. եզրափակիչ Ֆրանսիա - Պորտուգալիա խաղի ժամանակ լուսատախտակին հայտնվեց Պլատինիի նկարը եւ պարզ ու հասարակ, բոլոր լեզուներով հասկանալի գրություն՝ «Մերսի Միշել»:

Տպել
2804 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց