Հունիսը կարող է բեկումնային լինել ԼՂ կարգավորման գործընթացում

06/06/2016 schedule13:45

Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ հունիսին տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել Վիեննայի բանակցությունների ժամանակ:

Նախորդ շաբաթ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում հանդիպման մասին հարցականով խոսեց՝ նշելով, որ դա կախված է երկու երկրների ԱԳ նախարարների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից: Ինչպես հայտնի է, մայիսի 31-ին Բրյուսելում Էլմար Մամեդյարովը հանդիպեց համանախագահների հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում` Էդվարդ Նալբանդյանը: Եվ այս հանդիպումների արդյունքում համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ասվում էր, որ նախարարների հետ քննարկել են Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցը: «Համանախագահները նախարարներին կողմերի քննարկման համար ներկայացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորություններն ընդլայնելու եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը՝ հունիսին հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ: Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս իր հայտնի հարցազրույցում տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսին կրկին հանդիպելու մասին, ասաց, որ հայկական կողմը կառուցողական առաջարկ է ներկայացրել` «քանի որ խոսվում է հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգ հաստատելու մասին, ապա  ճիշտ կլինի մինչեւ այդ հանդիպումը հաստատվի այդ ռեժիմը, ինչը կլինի կառուցողական մոտեցում»: Այս ընթացքում առանձնապես շարժ չէր նկատվում շփման գծում որեւէ բան հաստատելու ուղղությամբ, ու Նալբանդյանի` Վիեննայի հանդիպման մասին այդպես անորոշ խոսելը, թերեւս, կապված էր այս հանգամանքի հետ:

Մամեդյարովի հետ հանդիպման նախօրեին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ադրբեջանական «APA» գործակալությանը հայտնել էր, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի ընդլայնմանն ուղղված աշխատանքներն առաջ են ընթանում: Նա հայտարարել էր, որ առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ-ի անդամ երկրներին է ներկայացնելու գրասենյակի ընդլայնման ծրագիրը՝ այդ թվում բյուջեն եւ վերջնական եզրակացությունը:

Նախագիծը փաստորեն հավանության է արժանացել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից, եւ ենթադրվում է մինչեւ նախագահների մակարդակով հունիսին կայանալիք հանդիպումը կներկայացվի նաեւ ԵԱՀԿ անդամ երկրներին, գուցե որեւէ ֆորմատով նաեւ հաստատվի: Ասել, որ մինչեւ հունիսի հանդիպում մոնիտորինգի ռեժիմը հաստատվում է` համաձայն հայկական կողմի կառուցողական առաջարկի, իհարկե, սխալ կլինի: Բայց եթե ԵԱՀԿ երկրների հավանությանն արժանանան մոնիտորինգի հաստատման բյուջեն եւ մնացած  դետալները, եւ նշված փաստաթղթերը առաջիկա հանդիպմանը դրվեն Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առջեւ, կստացվի, որ այդ առաջարկներն այնուամենայնիվ ընդունվել եւ գործնական ընթացք են ստացել:

Ղարաբաղյան բանակցային գործընթացում բեկումնային իրադարձություն կլինի, եթե այդ փաստաթղթերին հավանություն տա նաեւ Իլհամ Ալիեւը, եւ հունիսի հանդիպումից հետո Կասպրշիկի գրասենյակը սկսի իրականացնել դրանցում նշված կետերը: 1994-95 թվականների զինադադարի մասին համաձայնագրերից հետո սա կլինի առաջին դեպքը, երբ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունը գործնական արդյունք գրանցեց եւ կլինի առաջին փաստաթուղթը, որ արժանացավ երկու կողմերի հավանությանն ու այդպես էլ չլրացրեց ԵԱՀԿ Վիեննայի կենտրոնակայանին ի պահ տրված փաստաթղթերի տրցակը:

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին կոշտ հայտարարություններ է անում: Իր երկրի անկախության տոնին ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իրենք թույլ չեն տա իրենց պատմական հողերի վրա երկրորդ հայկական պետության հիմնումը եւ այլն: Ուրբաթ օրն էլ ելույթ ունենալով Բաքվում՝ Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողովում՝ Ալիեւը ասել է, թե ստերի թվով Սերժ Սարգսյանը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, եւ հայտարարել, որ քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանը վերադարձրել է ոչ թե 800 հեկտար տարածք, ինչպես Սերժ Սարգսյանն է պնդում, այլ՝ 2000 հեկտար: Նա նշել է, որ Հայաստանն է Ռուսաստանին դիմել զինադադարի խնդրանքով, ոչ թե Ադրբեջանը: «Ադրբեջանը Ռուսաստանից ոչինչ չի խնդրել: Ադրբեջանը հակահարձակման ընթացքում հետ է գրավել իր տարածքները, իսկ Հայաստանը 2-3 օր փորձում էր վերադարձնել այդ տարածքները: Այնուհետեւ, Հայաստանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին: Ռուսաստանի Գլխավոր շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանը խնդրում է դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Ալիեւը: Վերջինիս այսօրինակ հայտարարությունները սպասվում էին դեռեւս Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո: Սակայն, ինչպես հայտնի է, երկար ժամանակ նա լուռ էր եւ առաջին անգամ խոսեց միայն մայիսի 31-ին՝ Ադրբեջանի անկախության տոնին:

ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի ընդլայնման եւ շփման գծում մշտական մոնիտորինգի հաստատման շուրջ զարգացումների ֆոնին Ալիեւի այս հայտարարությունները կարող են երկու ձեւով մեկնաբանվել: Առաջին տարբերակն այն է, որ նրա խոսքն ուղղված է ԵԱՀԿ երկրներին եւ Մինսկի խմբին եւ հող է նախապատրաստում առաջիկա հանդիպման ժամանակ վերոնշյալ փաստաթղթերի մերժման համար: Երկրորդ տարբերակով՝ հակառակը` հայտարարությունները ներքին օգտագործման համար են եւ հող են նախապատրաստում մոնիտորինգի ռեժիմի հաստատմանը հավանություն տալուն: Ալիեւն այդպիսով փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանը դա անում է որպես հաղթած կողմ, խիստ մեծահոգաբար եւ ոչ թե ճնշումների ազդեցության տակ: Այս պահին ավելի հավանական է թվում, որ իրադարձությունները կզարգանան երկրորդ սցենարով եւ Ալիեւն այս անգամ չի վիժեցնի շփման գծում մոնիտորինգի ռեժիմի հաստատումը:

Եթե նման բան իսկապես տեղի ունենա, սա, ինչ խոսք, բոլորովին նոր իրավիճակ կստեղծի հակամարտության պատմության մեջ:

Տպել
5872 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց