Խաղատների արքան. Գագիկ Ծառուկյանն ու խաղատների մենաշնորհը

29/05/2016 schedule10:01

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձյան՝ 2016 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կազմվել է Հայաստանի տարածքում լիցենզավորված խաղատների ցանկը: Դրանք են՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ եւ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ: «Օնիրա Քլաբ»-ն իր գործունեությունն իրականացնում է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում, Երևան-Աբովյան խճուղիում, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ-ն՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն՝ նույնպես Ծաղկաձորում, իսկ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ-ն՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:

Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի` շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը Ծաղկաձոր քաղաքում կազմում է 150 000 000 ՀՀ դրամ, Սևան քաղաքում` 120 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 80 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 30 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում` 4 500 000 000 ՀՀ դրամ:

Վերը նշված ընկերություններից միայն «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն է, որ լիցենզիա է ստացել այլ վայրում՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում, իսկ ավելի պատկերավոր եթե ասենք՝ Երեւանի հարակից տարածքում, Աբովյան քաղաքի ճանապարհին:

Հիշեցնենք, 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում եւ «Զվարթնոց» օդանավակայանի ու «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում: Իսկ Երևանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել և շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար և կունենան կառավարության աջակցությունը: Այս փոփոխությունը նշված օրենքում կատարվել է 2010թ. ապրիլին:

Որքան հարկ են վճարում խաղատները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) յուրաքանչյուր տարի եւ տվյալ տարվա եռամսյակներին հրապարակում է Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը: Ամենաթարմը 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներն են: Ըստ այդմ՝ խաղատները հունվար-մարտ ամիսների խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել են հետեւյալ տեղերը՝


Create bar charts

Ում է պատկանում «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալների համաձայն՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն են՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը», Գագիկ Ծառուկյանը, Ջավահիր Ծառուկյանը (Գագիկ Ծառուկյանի կինը):

Ինչպես խաղատների մենաշնորհը տրվեց Գագիկ Ծառուկյանին

«Օնիրա Քլաբը» հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է կատարվել այս ընկերությունը գրանցելուց 8 ամիս առաջ: Օրենքը ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ին: ՀՀ կառավարությունը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել «Oնիրա Քլաբ» ՍՊԸ-ին ժամանցի եւ հանգստի կենտրոնի կառուցելու ներդրումային ծրագրին: «Օնիրա Քլաբ»-ն իր մեջ ներառում է «Փարավոն» հանգստի եւ ժամանցի կենտրոնը, «Շանգրի լա» խաղատունը:

Այս ընկերությունն իր գործունեության ընդամենը 3 տարիների արդյունքում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Ինչպես վերը նշեցին՝ «Օնիրա Քլաբ»-ը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 19-րդ հորիզոնականում, առաջ անցնելով այնպիսի ընկերություներից ինչպիսիք են՝ «Ռոսնեֆթ Արմենիա»-ն, «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը, «Ամերիաբանկ»-ը:

Հ.Գ. Խաղատների մենաշնորհն այն բազում արհեստական մենաշնորհներից մեկն է, որը գոյություն ունի Հայաստանում: Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլորովին վերջերս հայտարարել է, որ պայքար է սկսում մենաշնորհների դեմ: Հույս ունենք, որ Գագիկ Ծառուկյանին տրված այս մենաշնորհի մասին Հովիկ Աբրահամյանը չի մոռանա՝ հաշվի առնելով նաեւ խնամիական կապը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10128 դիտում

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ