Երևան
12 °C
Առջեւում թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է: Բոլոր 14 անվանակարգերում մասնակցության հայտերն արդեն ընդունված են ու նաեւ ամփոփված:
Թատերարվեստի ոլորտում լավագույնը համարվածների անունները հայտնի կդառնան միայն մարտի 26-ին: Այս տարվա մրցանակաբաշխությունը հենց այդ օրն է կայանալու: Իսկ մինչ այդ Հայաստանի թատերական գործիչների միությունից երեկ տեղեկացանք «Արտավազդ» մրցանակի հավակնորդների մասին: Նշենք, որ անվանակարգերը հետեւյալն են՝ «Լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն ներկայացում» եւ «Լավագույն պիես»:
«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցակցությունը թեժ է լինելու: Ներկայացված են 13 դերասանուհիներ Երեւանի եւ մարզային տարբեր թատրոններից՝ Աննա Ավետիսյան - «Զգուշացեք, կանայք են» (Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն), Մարիամ Ղազարյան - «Ուշ լինի, նուշ լինի» (Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոն), Լուիզա Ղամբարյան - «N707» (Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն), Նորա Բադալյան - «Քիչ ավելի, քիչ պակաս» (Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն), Նանո Պողոսյան - «Սովորական պատմություն» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն), Գայանե Խաչատրյան - «Գահի ոգին» (Մնջախաղի պետական թատրոն), Քնարիկ Զաքարյան - «Անսանձ կնոջ սանձահարումը» (Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն), Լուսյա Աբրահամյան - «Ճպուռն ու մրջյունը» (Խորեոգրաֆիայի պետական թատրոն), Ժաննա Հովակիմյան - «Չմարդիկ» (Թատրոն 8), Ագնեսա Շահնազարյան - «Շատերից մեկը» (ՀԹԳՄ), Մարգարետ Հարությունյան - «Լուսինը վրձնի վրա» (Յոթ աթոռ թատերախումբ), Լիլյա Մուկուչյան - «Խնջույք ամառանոցում» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն) եւ Նառա Սարգսյան - «Մերսեդես» (Պատանի հանդիսատեսի թատրոն):
«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի հավակնորդները 9-ն են՝ Ռաֆայել Երանոսյան - «Սիրո խոստովանություն» (Երեւանի պետական կամերային թատրոն), Գեւորգ Դավթյան - «Ուշ լինի, նուշ լինի» (Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն), Արամ Կարախանյան - «շ ջՊպր’Ն» (Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն), Գագիկ Մելքումյան - «Սովորական պատմություն» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն), Յուրի Կոստանյան - «Գահի ոգին» (Երեւանի մնջախաղի պետական թատրոն), Մխիթար Մելքոնյան - «Ճպուռն ու մրջյունը» (Խորեոգրաֆիայի պետական թատրոն), Տիգրան Գաբոյան - «Արշիլ Գորկի» (Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն), Լիպարիտ Ավետիսյան - «Կարմեն» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն), Մանվել Խաչատրյան - «Խնջույք ամառանոցում» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն):
2015 թվականի լավագույն ներկայացում ճանաչվելու համար «կպայքարեն» 9 ներկայացում. «Սիրո խոստովանությունը»՝ Երեւանի պետական կամերային թատրոնից, «շ ջՊպր’Ն»-ը՝ Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնից, «Գահի ոգին»՝ Երեւանի մնջախաղի պետ. թատրոնից, «Չմարդիկ»՝ Թատրոն 8 թատերախմբից, «Զգուշացեք, կանայք են» ներկայացումը՝ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամատիկական թատրոնից: Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը մրցանակի է ներկայացրել «Սովորական պատմությունը», «Լարք» մշակութային կենտրոնը՝ «Անուշ» օպերան, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Մենք հաղթեցինք-70», իսկ «Յոթ աթոռ» թատերախումբը՝ «Լուսինը վրձնի վրա» ներկայացումները:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Արտավազդ» մրցանակաբաշխության կանոնադրության մեջ այս տարի տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից մեկի համաձայն էլ մի նոր անվանակարգ է ավելացվել, այն է՝ «Լավագույն մանկական ներկայացում»: Այսպիսով, մրցանակաբաշխության փորձագետների 7 հոգուց բաղկացած կազմը նաեւ քննարկման առարկա կդարձնի, թե հայաստանյան թատրոններում ինչ ներկայացումներ են առաջարկվում երեխաներին եւ դրանցից կառանձնացնի իր կարծիքով լավագույնը: Լավագույնի տիտղոսին հավակնում է 6 աշխատանք՝ Սամսոն Մովսեսյանի «Գրինչի գողացած Ամանորը»՝ Հովհ. Թումանյանի անվ. պետ. Տիկնիկային թատրոնում, Արսեն Գրիգորյանի «Արկածներով լի ճամփորդությունը»՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, Վիգեն Ստեփանյանի «Ճպուռն ու մրջյունը»՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում, Նորա Գրիգորյանի «Մոխրոտը»՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոնում, Սամսոն Մովսեսյանի «Օզ երկրի հրաշագործը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ Կարո Նաղդալյանի «Արեգը»՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետական դրամատիկական թատրոնում:
Իսկ թե մրցակցությունն ում հաղթանակով կավարտվի եւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նախատեսված միջոցառման ավարտին ով իր հետ «Արտավազդ» արձանիկ կտանի, ցույց կտա ժամանակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ
Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր
«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին
Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ
Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT