Հակասություններ. ինչու հրաժարական տվեց ՄԻՊ-ը

13/01/2016 schedule22:10

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դեմ իշխող հանրապետականի սկսած սկանդալային արշավը տվեց իր պտուղները:

Երբ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խիստ հեգնական տոնով անխնա ու դաժանորեն ոչնչացրեց Կարեն Անդրեասյանին, արդեն ենթադրվում էր, որ ՀՀԿ վերնախավում որոշված է՝ Անդրեասյանի օրերը հաշված են: Հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի տարեկան զեկույցի քննարկումը խորհրդարանում այնպիսի անակնկալ, սկանդալային ընթացք էր ստացել, որ անգամ որոշ ՀՀԿ-ականներ էին ապշահար եղել: «Փնթի, անատամ, անհաջող կադր, դուք չկաք». այսպիսի բառեր էին մերթ ընդ մերթ հնչում Ֆարմանյանի ելույթի ընթացքում:

Նույն օրը Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ֆարմանյանն իր քաղաքական շեֆից պատվեր ունի, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձեւով, բայց իրականացրեց: Օմբուդսմենը, սակայն, պատվիրատուի անուն այդպես էլ չտվեց: Իսկ Ֆարմանյանը հայտարարեց. «Դժբախտաբար, մեր ՄԻՊ-ը այն տրամաչափի գործոն չէ, որ որեւէ մեկի համար ներկայացնի այնպիսի հետաքրքրություն, որ հիմնավորված լինի ժամանակ ու միտք ծախսել՝ ինչ-որ բան անելու համար»: Այդ օրը ՀՀԿ-ական պատգամավորների մեջ Ֆարմանյանը միակը չէր, որ իր պարտքը համարեց քննադատել Անդրեասյանին: Դա արեցին բազմաթիվ այլ ՀՀԿ-ականներ եւս:

Որոշ ժամանակ ՀՀԿ-ականները հանդարտվել էին: Բայց դեկտեմբերի սկզբին սկանդալը բռնկվեց նոր թափով: Այս անգամ արդեն հիմնական գրոհողը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր: Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը առիթ դարձավ, որ ԿԳ նախարարը մի քանի օր շարունակ ամենավերջին վիրավորական արտահայտությունները անի Անդրեասյանի հասցեին: «Իր պաշտոնին ամբողջական անհամապատասխանությունը հերթական անգամ մերկացրած, ինքնահավան եւ չկայացած անձնավորություն: Անկայուն նկարագրով, հասարակության մեջ եւ քաղաքական շրջանակներում այդպես էլ որեւէ սեփական հեղինակություն չվայելած մարդու գործունեության մասին կարելի է միայն ափսոսալ: Ցավում եմ, բայց կյանքը ցույց տվեց, որ ՄԻՊ առաջին ղեկավար Լարիսա Ալավերդյանն իրականում ավելի տղամարդկային եւ սկզբունքային կերպար էր՝ առանց դոնդողանման տվայտանքների: Ցավոք, արդարացան բոլոր ամենավատ կանխատեսումները ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերյալ»,- հայտարարեց Աշոտյանը:

Այս «բռնկումն» էլ անցավ, ու գրեթե մեկ ամիս էր, թվում էր, թե ամեն ինչ հանդարտվել է եւ ՀՀԿ-ականները մոռացել են Կարեն Անդրեասյանի անձի մասին, թեեւ քաղաքական շրջանակներում համառորեն շարունակվում էին խոսակցությունները, որ եթե օմբուդսմենը ինքնակամ հրաժարական չտա, միեւնույն է, սահմանադրական փոփոխություններից հետո նրան ստիպելու են դա անել: Ժամկետ էր նշվում 2016 թվականի գարունը: Բայց, փաստորեն, ամեն ինչ շատ ավելի արագ եղավ ու «ինքնակամ». երեկ հայտարարվեց օմբուդսմենի հրաժարականի մասին:

Նույն՝ քաղաքական շրջանակներում խոսվում է, որ ամբողջ այս սկանդալի հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Վերջինիս եղբայրը՝ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանը, Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է: Իսկ Մինասյան եղբայրները, ըստ նույն աղբյուրների, բավական լարված հարաբերություններ ունեն: Ըստ որոշ տեղեկությունների, Կարեն Անդրեասյանի դեմ ՀՀԿ-ականների սկսած ամբողջ այդ կոշտ արշավը ուղղորդվել է Միքայել Մինասյանի կողմից: Նկատենք, սակայն, որ Կարեն Անդրեասյանին խորհրդարանական իշխող մեծամասնությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել էր հենց Միքայել Մինասյանի գործադրած գործուն ջանքերի ու աջակցության շնորհիվ:  

Հասկանալի է, որ աղմկոտ այս հրաժարականի մասին պաշտոնապես փակագծեր չեն բացվի, որեւէ կողմ հայտարարությամբ երբեւէ հանդես չի գա, ու շրջանառվող խոսակցությունները այդպես էլ կմնան ենթադրությունների մակարդակում:

Հիշեցնենք, Կարեն Անդրեասյանը ՀՀ օմբուդսմենի պաշտոնում ընտրվել էր 83 «կողմ» եւ 13 «դեմ» ձայների համամասնությամբ:

Ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան տասն օր հետո կրկնում է իր հրաժարականը: Այսինքն, պաշտպանը պետք է երկու անգամ խորհրդարանին հրաժարականի դիմում ներկայացնի: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Խորհրդարանի առաջիկա նիստը նախատեսված է փետրվարի 1-ին: Հենց այդ օրն էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թերեւս պաշտոնապես կհայտարարի Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին:

Այն, որ իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումներ են սպասվում, «ՀԺ»-ն երեկ տեղեկացրել էր: Ամեն ինչ, սակայն, թվում էր, թե մի փոքր այլ տեղերից պետք է սկսվի:

Կարեն Անդրեասյանի հրաժարականը երեկ մեծ աղմուկ էր առաջացրել նաեւ սոցիալական ցանցերում եւ դարձել էր բուռն քննարկումների առարկա: Օգտատերերի շրջանում գերիշխող կարծիքն այն է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վաղուց արդեն ինքը պաշտպանի կարիք ուներ:

Տպել
6554 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը