Դիստանցիոն պատերազմ. բլից-կրիգ ԼՂՀ-ում չի ստացվելու

03/10/2015 schedule09:00

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ սրընթաց պատերազմ Արցախում չի ստացվելու:

- Պարոն Բաբայան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, ինչին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ՄԱԿ-ի ամբիոնից կտրուկ արձագանքեց: Արդյոք Սարգսյանի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ առաջինը հենց ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն:

- ՀՀ-ն չպետք է առաջինը ճանաչի, աշխարհի պետությունները պետք է ճանաչեն: Ինչ վերաբերում է հայտարարությանը, սա այն է, ինչ մենք ասում ենք՝ գոյություն ունի մեկ ընդհանուր հայրենիք, դա Հայաստանն է, որը բաղկացած է մեր 2 անկախ պետություններից: Սակայն հետաքրքիր է, որ որոշ հայտնի պրովոկատորներ, թե՛ ներսում, թե՛ դրսում, ասում են, որ Արցախը ՀՀ-ի մարզ է, այսպիսով հարված էին հասցնում մեզ՝ հասկանալի պատճառներով: Ադրբեջանը նույնիսկ տերմինաբանորեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում է որպես հայ-ադրբեջանական՝ իմանալով, որ դա շատ վտանգավոր է, որ ժողովուրդները թշնամանան: Իրենց սեփական ժողովրդին դարձրել են մոլագար, ֆաշիզմ են ներշնչում իրենց մատաղ սերնդին: Բացի այդ, նույն Ադրբեջանը եւ Թուրքիան, քանի՜ անգամ են Դեմիրելը, Օզալը, էրդողանը, Էլչիբեյը, Հեյդար Ալիեւը ասել, որ մի ազգ են, երկու պետություն: Ինչո՞ւ այդ ժամանակ Մամեդյարովը չէր խոսում, այսինքն, ինչ կարելի է իրենց, չի կարելի մե՞զ:

- Այս ընթացքում սահմանային իրավիճակը համեմատաբար խաղաղ էր Նախիջեւանի կողմից, բայց այսօր (երեկ) հայտնի դարձավ, որ այնտեղ էլ է դիվերսիոն փորձ կատարվել: Սա ինչպե՞ս կբացատրեք:

- Նախիջեւանը, լինելով մեր պատմական կարեւորագույն տարածքներից մեկը, վերածվել է մի հենակետի, որտեղից Ադրբեջանին զենք է մատակարարվում: Այնտեղից նաեւ վարձկաններ էին գալիս Ադրբեջան եւ պատերազմում Արցախի դեմ: Այսպիսի փաստեր կան: Ակնկալել, որ այդտեղից որեւէ խախտում կամ դիվերսիոն փորձ չի լինելու, ճիշտ չէ: Իհարկե, լինելու է, որովհետեւ սա ադրբեջանական պետության ընդհանուր տրամաբանության մեջ է մտնում:

- Թուրքիան իրեն համարում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության երաշխավորը. չի՞ նշանակում սա, որ  հենց Թուրքիան է բացահայտ միջամտում սահմանային այս գործողություններին:

- Իհարկե, միջամտում է եւ չի թաքցնում: Թուրքիան ունի շատ բացասական դերակատարություն՝ ե՛ւ թուրքական զենք են վաճառում ու նվիրում Ադրբեջանին ե՛ւ թուրք գեներալներն են ամեն օր ադրբեջանցիների հետ կապ հաստատում, այնտեղ աշխատում, ծառայում: Մի մոռացեք, ի վերջո, որ հենց Թուրքիան է ստեղծել Ադրբեջանը եւ թուրքական զենքի շնորհիվ է ստեղծվել Ադրբեջան կոչված արհեստական պետությունը: Եվ հիմա նրանք շարունակում են իրենց ապակառուցողական քաղաքականությունը նաեւ Նախիջեւանի ուղղությամբ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ երբ մենք ասում ենք, որ ռազմական ճանապարհը լուծում չէ, դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով, սա նաեւ վերաբերվում է այսպիսի լարվածությունների: Եթե լինի պատերազմ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, բնական է, որ այստեղ կամա, թե ակամա միջամտելու են ե՛ւ գերտերությունները ե՛ւ տարածաշրջանային պետությունները՝ նույն Թուրքիան... Հետեւաբար, սա կլինի նաեւ հարձակում Հայաստանի դեմ: Նույն Ադրբեջանում ապրում են բազմաթիվ ազգեր՝ թալիշները, լեզգիները, որոնք կարող են ոտքի կանգնել, ինչը եղել է արցախյան առաջին պատերազմում: Թալիշներին օգնելու կգան Իրանից, սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Իրանը ուզած, չուզած կմիջամտեն, այնուհետեւ Ամերիկան, որովհետեւ Վրաստանում կարող են լինել լուրջ հայ-ադրբեջանական բախումներ, եւ սա ողջ տարածաշրջանը կներքաշի: Ադրբեջանը երբ պարտվում էր արցախյան պատերազմում, լեզգիները թղթի վրա Լեզգիստան պետություն էին հռչակել, իսկ թաշիլները 20-րդ դարում 2 անգամ են պետականություն հռչակել՝ 1919-ին եւ 1993-ին՝ երբ Արդբեջանը պարտվում էր Արցախում: Սա ավելի մեծ պատերազմ կարող է լինել, քան իսլամական պետության, քան Սիրիայի փլուզումը, Իրաքը, Աֆղանստանը: Որեւէ մեկը չի ուզում, որ նման մի թեժ կետ բացվի, որը կարող է բերել 3-րդ համաշխարհային պատերազմի: Կարծում եմ, միջազգային հանրությունը լավ է պատկերացնում սրա հետեւանքները:   

- Բայց այս ստատուս քվոն ինչքա՞ն կարող է պահպանվել:

- Մենք պիտի սա դիտարկենք ոչ թե մեր զգացմունքներից ելնելով, այլ սառը տրամաբանությամբ: Ստասուս քվոն կարգավորման մի տարբերակ ունի, որը գործում է 1994-ից: ԼՂՀ-ն, այո, ճանաչված չէ, բայց իր անվտանգությունը մինիմալ ձեւով ապահովում է, որովհետեւ սրանից այն կողմ անհնարին է լինելու ապահովել մեր անվտանգությունը նման պայմաններում:

- Ադրբեջանի զինուժի կողմից վերջին օրերին ծավալվող ագրեսիվ գործողությունները ինչո՞վ են պայմանավորված, որ հնարավորինս ճնշեն Հայաստանին եւ մեծ զիջումնե՞ր կորզեն, թե՞ իրենց ներքաղաքական հարցերով, ու արդյոք դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ սրընթաց պատերազմ լինի, ինչպես Վրաստանում եղավ:

- Այստեղ ուրիշ խնդիր կա. անդրադառնալով վրաց-ռուսական պատերազմին, պետք է հաշվի առնել, որ Հարավաին Օսեթիան չուներ սեփական հզոր կանոնավոր բանակ, այնտեղ կային ռուսական խաղաղապահներ՝ 500-1000 հոգի: Վրացիները փորձեցին այդ հարցը կարգավորել ռազմական ճանապարհով՝ հաշվի չառնելով, որ նման պատերազմը այլեւս չի լինելու լոկալ, այն, ինչը Ադրբեջանը նույնպես պետք է հաշվի առնի: Եվ սա բերեց ավելի մեծ պատերազմի՝ ռուս-վրացական: Արցախը, ի տարբերություն Հարավային Օսեթիայի, ունի կանոնավոր հզոր բանակ եւ ՀՀ-ի հետ շատ սերտ ռազմաքաղաքական համագործակցություն: Ադրբեջանցիները վախենում են անմիջական մարտի բռնվել մեզ հետ. դա նրանք մի քանի անգամ փորձել են եւ տվել են մեծ կորուստներ, հիմա այսպես հեռվից դիստանցիոն պատերազմ են վարում: Ինչ վերաբերում է սրընթաց պատերազմին, սա նույնպես չի ստացվի, որովհետեւ արդեն 21 տարի է, այստեղ ռազմական ենթակառուցվածքը գործում է, շատ մեծ քանակության զենքեր կան եւ բլից-կրիգ չի ստացվելու ուղղակի: Սա լինելու է երկարատեւ պատերազմ: Միգուցե բլից-կրիգ ստացվի, բայց՝ հակառակը. եթե ադրբեջանական հարձակումը ճնշվեց, իհարկե, մենք հո չենք կանգնելու մեր տեղում, շարունակելու ենք առաջ գնալ: Սա կարող է իր հետեւանքները բերել, ազգային փոքրամասնությունները Ադրբեջանում ոտքի կանգնեն, իսկ սա ընդհանրապես կարող է Ադրբեջան պետությունը վերացնել համաշխարհային քարտեզից: Բացի դրանից, Ադրբեջանը ֆաշիստական պետություն է եւ այս տիպի պետությունները լինում են ագրեսիվ: Իհարկե, կան նաեւ ներքաղաքական խնդիրներ: Ալիեւյան կլանը ուզում է իր իշխանությունը պահել, նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, իսկ արաբական գարուններից հետո այսպիսի իրավիճակը կարող է շատ շուտ դառնալ հեղափոխական: Դրա դեմ լավագույն տարբերակներից մեկը արտաքին թշնամու կերպարի սերմանումն է, եւ նույնիսկ իրենք շահագրգռված են, որ կորուստներ տան, որ այդ թաղումներով միտինգներ ու քարոզարշավ կազմակերպեն:

- Ընտրությունների ավարտից հետո կհանդարտվե՞ն:

- Շատ քիչ կհանդարտվեն: Ալիեւյան կլանն այնքան է թալանել, որ իշխանափոխությունը կյանքի ու մահվան խնդիր է: Հետեւաբար, նա ատամներով պահպանելու է իր հարստությունը սեփական ժողովրդից:

Տպել
4435 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ