Չի կարելի ընկնել Սերժ Սարգսյանի նախապատրաստած ծուղակը. Նիկոլ Փաշինյան

17/09/2015 schedule23:56

Խորհրդարանում այսօր ՀՀԿ-ականների հիթ-շքերթ էր: Սահմանադրական փոփոխությունների քննարկումը մտավ մտքերի փոխանակության փուլ եւ իշխող կուսակցության պատգամավորները իրենց պարտքը համարեցին հերթով ելույթ ունենալ ու բացատրել, թե որքան անհրաժեշտ են սույն փոփոխությունները: Ելույթի համար գրանցվեց 40 պատգամավոր:

Օրվա նորությունը ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի հայտարարությունն էր, որը սպասելի էր: Նա իր ելույթում հայտարարեց, որ ինքը «կողմ» է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին, «այո» է ասելու քաղաքական սերնդափոխությանը եւ քաղաքական մենաշնորհի վերացմանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թղթախաղի կամ պոկերի նկատմամբ Սերժ Սարգսյանի անդիմադրելի հակումը, որի մասին մամուլը ահազանգում է, քաղաքական կոնկրետ դրսեւորում է ստանում Սահմանադրական փոփոխությունների նախագծի շրջանակներում: «Վերջին 1.5 տարում Սերժ Սարգսյանը առնվազն 2 անգամ պաշտոնապես հայտարարել է, թե չի ցանկանում, որ ՀՀ-ն անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելի: Այսօր, ի հեճուկս իր իսկ հայտարարությունների, խորհրդարանին է ներկայացրել մի նախագիծ, որի առանցքային դրույթն է անցումը կառավարման խորհրդարանական համակարգի, ընդ որում, այս ընթացքում ոչ մի բացատրություն չի տվել, թե ոնց եղավ իր ցանկությունների էվոլյուցիան կամ ռեվոլյուցիան: Սա պոկերի լեզվով կոչվում է բլեֆ, երբ քո հայտարարությունները չեն համապատասխանում իրերի իրական դրությանը: Այդպես արվում է, որպեսզի ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլ նաեւ իր քաղաքական կողմնակիցները փաստացի պատկերացում չունենան իր իրական նպատակների եւ մտադրությունների մասին»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման մոդելի՝ իր ցանկությանը հակառակ, ինքը չի հավակնի վարչապետի, այսինքն, երկրի ղեկավարի պաշտոնին: «Թե ինչ ճակատագրի է արժանանալու այս մի հերթական հայտարարությունը, մենք տեսանք բլեֆի 2-րդ փուլի մեկնարկով, երբ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը այս ամբիոնից հայտարարեց, թե այդ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը գյոզալ իշխանությունը թողնի, գնա իր տանը նստի, էդ ումո՞վ եք ուզում փոխարինել մեր սիրուն, սիմպատիչնի, բոյով Սերժ Սարգսյանին: Չնայած ֆորմալ առումով այս հայտարարությունն արվում էր իբր ընդդիմությանը հակադարձելու համար, բայց սա կոնկրետ հասցեատերեր ունի՝ ՀՀԿ-ի եւ հենց իշխանության ներսում: Օրինակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը դիրքավորվում է, որ խորհրդարանական համակարգի անցնելուց հետո հենց Աբրահամյանն է լինելու երկրի վարչապետը, այսինքն՝ փաստացի ղեկավարը: Բայց վարչապետը եթե տուրք տա այս հայտարարություններին, արդեն կնշանակի, որ ինքը ավելի սիրուն է, սիմպատիչնի եւ բոյով, քան Սերժ Սարգսյանը, իհարկե, քաղաքական իմաստով»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա, սա չափազանց վտանգավոր իրավիճակ է գործող վարչապետի համար, որովհետեւ մենք տեսանք, թե ինչպիսի սկանդալներ սարքեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվան շուրջ, երբ նա մի պահ սկսեց լրջորեն հավատալ, որ հենց ինքն է լինելու իշխանության ժառանգորդը: Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական բլեֆի մյուս կարեւորագույն իմաստն է, որ ընդդիմադիր դաշտը ջախջախվի, որ 2017-2018-ին չլինի ոտքի վրա կանգնած որեւէ ընդդիմադիր ուժ, որ կարողանա ռեալ հակազդցություն գործել եւ կասեցնել այս վերարտադրության պլանները: «Ու հիմա Սերժ Սարգսյանը ընդդիմադիր մի հատվածի հարցերը լուծում է սահմանադրական փոփոխությունների պատրվակով նրանց, պատկերավոր ասած, Տիզբոն տանելու միջոցով, իսկ մյուս հատվածի հարցերը պատրաստվում է լուծել իր լարած ծուղակում՝ «Ոչ»-ի ճակատի ճակատամարտում: Եւ ինձ համար զարմանալի է, որ ընդդիմադիր մի շարք առաջնորդներ, բազում պարտությունների, հիասթափությունների, հուսահատությունների միջով անցած եւ հյուծված կողմնակիցներին տանում են այդ անհավասար եւ ըստ էության մի մեծ ծուղակ հանդիսացող ճակատամարտի: ՔՊ-ն կարծում է, որ չի կարելի մտնել Սերժ Սարգսյանի նախապատրաստած ծուղակը: Վերարտադրության հարցը չի լուծվելու Սահմանադրությամբ: Վերարտադրության հարցը լուծվելու է նրանով, թե արդյոք կա որեւէ ընդդիմադիր ուժ, որ կարող է ռեալ հակազդեցություն գործել այս պրոցեսին: Սերժ Սարգսյանն ուզում է այսօր ջախջախել ընդդիմադիր քաղաքական դաշտը, որպեսզի 2017-18թթ այլեւս մի դասակ նույնիսկ չլինի, որ դիմադրի վերարտադրության պրոցեսին»,- ասում էր Փաշինյանը՝ ընդդիմադիրներին կոչ անելով՝ չմտնել Սարգսյանի նախապատրաստած ծուղակը: Նա հայտարարեց, որ «դեմ» է քվեարկելու Սահմանադրության նախագծին: 

ՀԱԿ խմբակության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունները կարող են բերել արկածների եւ լուրջ ցնցումների: «Ինչի՞ համար եք սա անում, իմաստը ո՞րն է, միայն նրա համար, որ մի հոգի՞ է ուզել, դուք գերի՞ եք դարձել: Դուք ինքներդ գիտեք, որ արկած կա սրա մեջ»,- ասում էր Մանուկյանը: Նա հիշեց Մարգարիտ Եսայանի նախօրեի ելույթը. «Շատ լավ է, որ ասեցիք՝ հո Սերժ Սարգսյանը տանը չի՞ նստելու: Ով տանը չի ուզում նստել, պետք է գա երկիրը ղեկավարի՞: Ի սեր Աստծո, տարեք ձեր տուն: Շողոքորթության շքերթ է այստեղ սկսվել, մարգարիտներ եք շարում, թմբկահարում եք, էս ի՞նչ վիճակ է: Նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ նոր մարդ եք կերտելու՝ հոմո սովետիկուս: Դուք հոմո սերժիկուս եք ձեւավորո՞ւմ: Սա քաղաքական քյալլագյոզություն է»,- հայտարարեց Մանուկյանը: Ըստ նրա, չի կարելի ներքին խառը այս իրավիճակում, պատերազմական վիճակում գտնվող երկիրը տանել արկածախնդրության: «Ի՞նչ պարտադիր է, որ հաջորդ ղեկավարը լինի Սերժ Սարգսյանը, ուրիշին բերեք փորձեք»,- ասում էր նա:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնելով, որ ոչ իշխանականները շարունակ հայտարարում էին, որ երկրում կա քաղաքական մենաշնորհ, կոռուպցիա, ամեն ինչ որոշում է մի թիմ, մի անձ, 41 մեծամասնական տեղերը ԱԺ-ում բոնուս են իշխանության համար, անհրաժեշտ է անցում կատարել համամասնական ընտրակարգի, Շարմազանովը հարցնում էր. «Հիմա ի՞նչ է պատահել, ինչի՞ն եք դեմ: Դեմ եք, որ համամասնական ընտրակարգի անցնե՞նք, դեմ եք, որ ԱԺ փոխնախագահներից մեկը լինի ընդդիմությունի՞ց, դեմ եք, որ մասնակցություն ունենաք կարեւոր պաշտոնյաների նշանակման գործո՞ւմ, որ ունենաք լուրջ վերահսկողական ֆունկցիանե՞ր: Եթե նոր փաթեթին դեմ եք, ուրեմն կողմ եք դրան»: Նա ասում էր, թե սահմանադրական փաթեթը Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի, նա ՀՀԿ առաջնորդն է, եւ շատ երկար ժամանակ լինելու է ՀՀԿ առաջնորդը: «Դուք ձեր խմբակցությունում չեք կարողանում միասնություն ապահովել, չեք կարողանում համոզել, որ սրա անհրաժեշտությունը չկա: Դուք հլը մի հատ ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք»,- ասում էր Շարմազանովը:

Տպել
3050 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)