Հայաստանի օդը «պահածոյացրել» ու վաճառել են. հայոց հող եւ ջուր նույնպես կարելի է գնել

Պարզվում է՝ Հայաստանում բավականին երկար ժամանակ թիթեղյա տարաների մեջ «պահածոյացված օդ» են վաճառել:

«Հայաստանի օդ» պահածոյի բաղադրությունն էլ, որ նշվել է փաթեթավորման վրա, յուրահատուկ է` Երեւանի օդ` 20 տոկոս, լեռնային օդ՝ 25 տոկոս, Սեւանի գոլորշի՝ 10 տոկոս, հյուրասիրության ոգի` 35 տոկոս, լավաշի հոտ` 5 տոկոս, հարեւանի խորովածի հոտ` 5 տոկոս:

Պահածոյի տուփի վրայի նշումից կարելի է նաեւ հավաստիանալ, որ արտադրանքը բնական է` առանց հավելումների, պահպանել պետք է բոլորին մատչելի տեղում, հակացուցումներ չունի, իսկ կողմնակի ազդեցությունը մեկն է` պահածոն գնելու ցանկությունը: Պահպանման ժամկետը նույնպես բավական երկար է, ավելի քան 90 տարի` մինչեւ 2107 թվականը:

«Հայաստանի օդ» պահածոյի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տարածել է օգտատեր Սամվել Առաքելյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ լուսանկարի հեղինակն ինքը չէ, բայց երբ տեսել է այն, հիշել է, որ մոտ 2.5 ամիս առաջ իրեն էլ Երեւանում` Վերնիսաժում, հանդիպել է այդ «պահածոն», ուստի «կիսվել է» նկարով:

Մեր այցելության ժամանակ, երբ փորձում էինք Վերնիսաժում վաճառվող օդ գտնել, աշխատողներից ոմանց համար դա իսկապես նորություն չէր, իսկ նրանք, որոնք առաջին անգամ էին նման բան լսում, բազմանշանակ ու գնահատող հայացքով նայում էին` փորձելով հասկանալ` դիմացինը խե՞նթ է, նրան ծաղրել են եւ ուղարկել օդ գնելո՞ւ, թե՞  նա է հիմա ծիծաղում իրենց վրա: Այստեղ առեւտրով զբաղվող երիտասարդներից մեկն ասաց, որ բազմաթիվ «պահածոյացված օդեր» է վաճառել, բայց արդեն բավական ժամանակ է` այն չի արտադրվում: Մի տուփն արժեցել է հազար դրամ: «Թե՛ տեղացիներն էին առնում, թե՛ սփյուռքահայերը: Առնում էին խնդալու համար: Դուք էլ լինեիք, կառնեիք հետաքրքրության համար»,- նկատեց նա: Վերնիսաժում վստահեցրին, որ արտադրողի մասին տեղեկություն չունեն: «Ջահել երեխեք էին բերում»,- նշեցին: Վերջիններիս մասին նաեւ ասում էին, որ միառժամանակ իրենց սեփական սեղանիկն են ունեցել` նշված արտադրանքի համար:

«Հայաստանի օդ» պահածոն վաճառվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի հուշանվերների խանութներում: Բայց, ի տարբերություն Վերնիսաժի աշխատակիցների, օդի պահածոյով հետաքրքրվողներին այստեղ ոտքից գլուխ չեն չափում եւ հումորով են վերաբերվում արտադրողին էլ, գնորդին էլ: Ասում էին` օդ գնողներին անլուրջ մարդու տեղ չեն դրել: «Չէ, ինչո՞ւ անլուրջ: Հետաքրքրության համար են առնում: Չի՞ եղել, որ դու հետաքրքրության համար մի բան առնես, ասես` տանեմ բոլորին ցույց տամ` հայերն ինչ հետաքրքիր բան են արտադրում»,- բացատրեց խանութի աշխատակիցներից մեկը: Մի ուրիշն էլ փոխանցեց. «Մեկը լուրջ դեմքով առավ, բացեց, ասաց` բա ուր է հոտը»:

Ու եթե հայաստանցիների մեծ մասը «օդի պահածոյի» մասին գաղափար չունի, դրա համբավը կարծես թե լայնորեն տարածված է արտասահմանում ապրող հայերի շրջանում: Օդանավակայանի հուշանվերների խանութներից մեկի աշխատակցուհին նկատեց, որ յուրաքանչյուր երկրորդ հաճախորդը հետաքրքրվում է դրանով: Այստեղ նույնպես ասացին, որ «Հայաստանի օդն» այլեւս չի արտադրվում: Հայտնեցին իրենց ունեցած տեղեկությունը, ըստ որի` նշված պահածոն սկզբում մի քանի հոգի էին արտադրում: Որոշ ժամանակ անց նրանցից մեկը պատենտավորել է «գյուտը», ինչի հետեւանքով մրցակիցները դուրս են մղվել շուկայից: Բայց այժմ արդեն միակ արտադրողը նույնպես ապրանք չի մատակարարում:

Նշենք, որ օդ վաճառվել է Երեւանում գտնվող հուշանվերների խանութներում եւս: Դրանցից շատերում այսօր նաեւ Հայոց հող, օրհնած ջուր ու խունկ են առաջարկում` փոքրիկ ապակե տարայում ու երեք տարան` մեկ տուփի մեջ: Գինը 2 հազար դրամ է:

Սափորով հող է վաճառում նաեւ նույն Սամվել Առաքելյանը, որը տեղեկացրել էր պահածոյացված օդի մասին: Մեր զրույցում նա ասաց, որ գեղանկարիչ է: «Մեր ջիգյարակիր հայերը այստեղից գնալիս հետները վերցնում են հող: Ես դա հասկանում եմ ու ինքս էլ, եթե գնալիս լինեմ, միգուցե մի բուռ հող իմ հայրենիքից իրավունք ունեմ տանելու: Հեռվում գտնվողները դրանից կարոտները, ինձ թվում է, առնում են: Ես ինքս գեղարվեստի սրահ ունեմ, որտեղ կան փոքր սափորներ` հողով լցված, ու մարդիկ տանում են: Դա, իհարկե, նյութական բան է, ես դա հասկանում եմ, բայց երբ օդը տեսա, որ լցրած ծախում են, մի քիչ եւ ծիծաղելի էր, եւ... չգիտեմ, էլի: Միգուցե բիզնեսը սահմաններ չի ճանաչում: Ծիծաղել էլ կարելի է, կարելի է նաեւ քննադատել: Հիմա կոնկրետ ինձ համար Իսրայելից բերել են սուրբ վայրերի հող, ինչ-որ յուղ` հետաքրքիր ձեւավորած: Այնտեղ շատ ուժեղ բիզնես են անում դրանով»,- նշեց Վանաձորում ապրող արվեստագետը: 

Ինչ վերաբերում է «Հայոց հողի» իր «բիզնեսին», արտագաղթի օրըստօրե ահագնացող տեմպերը դեռեւս չեն նպաստել դրա ծաղկմանը: Բացի այդ, նրա արտադրանքն, օդի պահածոյի պես, չի առաքվում տարբեր խանութներ: «Տարվա ընթացքում կարող է 3-4 հոգի գնի: Հայաստանը կարոտած իրենց հարազատների մոտ գնալիս մտածում են` ինչ տանեն: Էդ մի բուռ հողը, որ գեղեցիկ ձեւավորում է արված, տանում են: Ես գիտեմ, տանում, դնում են մի թանկ տեղ: Ես դրան վատ չեմ նայում: Իմիջիայլոց վատ նայել էլ պետք չէ»,- ասաց Սամվել Առաքելյանը եւ հավելեց. «Ինձ մեկ-մեկ ձեռ են առնում, ասում են` գդալ-գդալ հայրենիքդ ծախում ես»: Նա փոխանցեց, որ հողով լի սափորն արժե 1000-2000 դրամ, ու դա հիմնականում սափորի արժեքն է:

Գեղանկարիչն, ի դեպ, միայն փոքրիկ սափորով «Հայոց հող» չէ, որ վաճառում է: Նրա գեղարվեստի սրահում նաեւ սեր ու երջանկություն կարելի է գնել: «Դա ոնց որ իմ բրենդն է: Ես նաեւ շատ փոքրիկ` մատնոցի չափ սափորներ ունեմ` բերանը փակած: Ու մեկի վրա գրած է «Երջանկություն», մեկի վրա` «Սեր», մյուսների վրա` «Հավատարմություն», «Հաջողություն»: Մարդիկ թալիսմանի նման առնում, իրար նվեր են տալիս: Ասում են` բա որ բացենք, մեջն ի՞նչ է, ասում եմ` հենց էդ է, ինչ-որ գրած է, ինչո՞ւ եք բացում, բացեք` կարող է փախչի»,- մանրամասնեց Սամվել Առաքելյանը:

Տպել
7738 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)