Երևան
12 °C
Չնայած ամերիկահայ գործարար Վան Գրիգորյանին պատկանող «Գլոբոլ գոլդ մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություն «Մեգա գոլդ» ընկերությունը նոր ծրագրեր է ներկայացնում Թուխմանուկի հանքավայրը շահագործելու հետ կապված, ինչի առթիվ այս օրերին հանրային քննարկումներ են, ԴԱՀԿ-ն չի կարողանում գտնել «Գլոբալ գոլդի» ունեցվածքը:
Խնդիրն այն է, որ Հայաստանի տարբեր հանքավայրերում հանքարդյունաբերական աշխատանքներ կատարած «Գոբալ գոլդ մայնինդ» ընկերությունը մինչ այժմ չի վճարել աշխատակիցներից մի մասի աշխատավարձը: Մամուլում տեղեկություն կա, որ հանքարդյունահանողը ևս վնասներ է կրել, քանի որ ակնկալած եկամուտը չի ստացել, սակայն փաստ է նաև, որ «Գլոբալ գոլդը» շարունակում է գործունեությունը Հայաստանում նույն գործարարին պատկանող «Մեգա գոլդի» միջոցով: Իսկ աշխատակիցների հայցերը դատարաններում մերժվում են:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող՝ արդարադատության մայոր Գ. Սախոյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ից հօգուտ Մհեր Մելքոնյանի պետք է բռնագանձեր 8 մլն 174 հազար դրամ, սակայն «կատարողական գործողությունների ընթացքում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ անվամբ գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»:
Ուստի այս տարվա հուլիսի 7-ին որոշել է կասեցնել վարույթը և առաջարկել պահանջատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ որոշմամբ ԴԱՀԿ-ն «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ից հօգուտ նախկին աշխատակից Ալլա Բոժեվոլնովայի պետք է բռնագանձեր 1 մլն 481 հազար դրամ փոխառության պայմանագրով նախատեսված աշխատավարձի գումար, ինչպես նաև պատասխանողից հօգուտ հայցվորի հաշվարկել և բռնագանձել տոկոսներ՝ 1 մլն 481 հազար դրամի 1 տոկոսի չափով սկսած 2012 թվականի հունվարի 1-ից մինչև պարտավորության դադարման օրը:
ԴԱՀԿ-ն կրկին կատարողական գործողությունների ընթացքում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի անվամբ գույք կամ դրամական միջոցներ չի հայտնաբերել ու կասեցրել է վարույթը:
Մեկ այլ գործով «Գլոբալ գոլդի» նախկին աշխատակիցը հրաժարվել է իր աշխատավարձի կեսի գումարից, որպեսզի գոնե կեսը ստանար: Համաձայնագրով Լիանա Մեսրոպյանը հրաժարվել է գործատուի դեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած 11 մլն դրամ բռնագանձելու պահանջով հայցից և պարտավորվել որևէ հայց կամ պահանջ չներկայացնել գործատուին: Գործատուն նախկին աշխատողին՝ Լիանա Մեսրոպյանին վճարում է փոխհատուցում 5 մլն դրամի չափով: Սակայն համաձայնագիրը չի կատարվել, իսկ ԴԱՀԿ-ն էլ չի գտել «Գլոբալ գոլդի» ունեցվածքը:
«Գոբալ գոլդ մայնինգի» մեկ այլ աշխատակից՝ Ինգա Մուրադյանի չվճարված 1 մլն 200 հազար դրամ 2009 թ-ի աշխատավարձի գումարը ևս հնարավոր չի եղել գանձել «Գլոբալ գոլդից» կամ դրա դուստր ընկերությունից:
«Գլոբալ գոլդ մայնինգի» և դրա դուստր ընկերության՝ «Մեգա գոլդի» տնօրեն Աշոտ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այժմ Հայաստանում չէ, տեղյակ չէ չվճարված աշխատավարձերից ու Հայաստան կգա մեկ շաբաթից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աղվերանում տևական ժամանակ գազ չի լինի
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT