Բանդան կհեռացվի, կեղտոտ համակարգի վերջը կտան. Շանթ Ոսկերչյան

10/09/2015 schedule15:13

«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր  Շանթ Ոսկերչյանը, որին այս մայիսին «Զվարթնոց» օդանավակայանից հետ ուղարկեցին Ֆրանսիա՝ թույլ չտալով մուտք գործել Հայաստան, երեկ մեր զրույցում կոշտ գնահատականներ է տվել ՀՀ իշխանություններին եւ ՕԵԿ-ին: Նա հայտարարել է, որ եթե ՕԵԿ-ը հույս ունի սուտ «Հայկական վերածնունդ» դառնալով խաբել ժողովրդին, սխալվում է:

«Սա ուզուրպացիա է, գողություն է: Եթե դրամից զատ նույնիսկ անուններ էլ գողացողները կարող են խաբել մեր ժողովրդին՝ ՕԵԿ-ը դարձնելով սուտ «Հայկական վերածնունդ», հուսով եմ, լրիվ սխալվում են: ՕԵԿ-ը, ինչպես նաեւ Դաշնակցությունը, Հայաստանի 3-րդ չընտրված նախագահի խամաճիկներն են: Ամեն ընտրությունից առաջ Սերժը սրանց առջեւ նետում է մի քանի ոսկոր, եւ իրենք գնում են իր համար «աշխատելու»: Բայց հուսով եմ, թե չեն գնալու մինչեւ 2017-ի ընտրություններ: Ե՛վ Սահմանադրության, ե՛ւ էլեկտրական ալիքի հետ Սերժը եւ իր կեղտոտ բանդան կհեռացվին հայկական քաղաքական կյանքից մեկընդմիշտ»,- ասել է Ոսկերչյանը:  

- Պարոն Ոսկերչյան, տեղեկություն կա, որ ՕԵԿ-ը պատրաստվում է 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել այլ անունով՝ Արթուր Բաղդասարյանի ստեղծած նոր միավորով, որը կրում է ձեր կազմակերպության անունը՝ «Հայկական վերածնունդ»: Դուք բավական կոշտ հայտարարություն էիք տարածել այս կապակցությամբ, հնարավո՞ր է դատի տաք նրանց: 

- Մեր այսօրվա տվյալներով, ցավոք, չի կարելի, քանի նույն երկրի մեջ չենք: Բայց վստահ, նոր մի հայտարարություն կանենք դարձյալ:

- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է հենց այս անունը ընտրվել:

- Շատ գեղեցիկ եւ ականջին լավ հնչող անուն է: Իրենք նաեւ ուզում են շփոթ ստեղծել հանրության մեջ մեր «Վերածնունդի» եւ իրենց կեղծ «Վերածնունդի» միջեւ:

- Կարծում եք` կհաջողվի՞:

- Եթե Հայաստանի ժողովուրդը լավատեղյակ է մեր գործունեությունից, որ մենք աջակցում ենք ՀԽ-ին եւ հենց հիմա տեղի ունեցող կոնսոլիդացիային, իհարկե` ոչ:

- Բայց իրենք էլ են դեմ սահմանադրական փոփոխություններին, իսկ Արթուր Բաղդասարյանն արդեն խիստ ընդդիմադիր հայտարարություններով է հանդես գալիս:

- Այո, բայց գիտենք, ինքը եւ իր ՕԵԿ-ը մաս է կազմել մարտի 1-ի դեպքերին, օրումեջ շատ հանգիստ շապիկը փոխող կուսակցություն է: Հո մեր ժողովուրդը այդքան հիմար չէ՞, որ անվանափոխության հավատա մի անգամ եւս: Պետք է ժողովրդին իրազեկել:

- Երբ ձեզ արտաքսեցին ՀՀ-ից, ասել էիք, որ դիմելու եք ԵԴ եւ Ֆրանսիայի պատկան մարմիններին, այդ հարցով նորություն կա՞:

- Այո, թե՛ ՀՀ-ում, թե՛ այստեղ իմ փաստաբանները դեմել են: ՀՀ-ից Ֆրանսիայի ԱԳՆ-ին պատասխանել են, որ իբր իմ ժամանակավոր կեցության քարտի ժամկետը անցել էր: Բայց Ֆրանսիայի անձնագիրը լիուլի հերիք է ՀՀ մտնելու համար:  Ֆրանսիայի ԱԳՆ-ի պատասխանը մեզ չբավարարեց, պիտի գնանք մինչեւ վարչապետ, նախագահ, այս գործը ես թողնելիք չեմ: Հայ համայնքի ներկայացուցիչները նամակ էին փոխանցել ՀՀ 3-րդ չընտրված նախագահին, որ ՀՀ-ի միջազգային վատ համբավը այս պարագայում ավելի պիտի վատանա, որ որոշումը վերանայի: ՀՀ-ում իմ իրավունքները պաշտպանում է Արթուր Սաքունցը: Օմբուդսմենն էլ զբաղվեց, բայց նա իմ հարցը փակել է, ԱԱԾ-ից նրան ասել են, որ իմ անձը սպառնում է ՀՀ անվտանգությանը: Երբ հարցրել է՝ ինչու, ասել են, որ պետական գաղտնիք է: Սաքունցը շարունակում է, եւ եթե ուշքի չգան, ես գնալու եմ ԵԴ: Միջազգային մամուլին էլ ենք դիմելու, մեր գաղութներին:

- Ի՞նչ պետական գաղտնիքի մասին է խոսքը:

- Անհեթեթության գագաթնակետն է, ես որեւէ կերպ ՀՀ անվտանգությանը չեմ սպառնում, ընդհակառակը, 25 տարի երկիրը ղեկավարող չընտրված իշխանությունները եւ իրենց ԱԱԾ ղեկավարներն են ՀՀ անվտանգությանը սպառնացողները, որոնց վարած քաղաքականության պատճառով ՀՀ-ից 2 մլն մարդ է արտագաղթել: Ինձ համարում եմ քաղհալածյալ: Մենք հավատում ենք ՀԽ-ին, աջակցում եւ հուսով ենք, որ կոնսոլիդացիա կազմակերպելով, ժամ առաջ այս կեղտոտ համակարգի վերջը կտան եւ սրանք մեկընդմիշտ կկորչեն հայկական քաղաքական դաշտից: Վստահ եմ, որ իմ ընկերները պիտի հաջողեն:

- Ե՞րբ:

- Կարծում եմ, մոտ է գարունը, պարզապես ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ճանապարհներից մեկը անհնազանդությունն է, պետք չէ վճարել հարկերը, կոմունալները, մինչեւ սրանք գնան: Չեմ կարծում, որ մինչեւ 2017-ի ընտրությունները համբերելու տեղ ունենան, հուսով եմ, ժամ առաջ գնալու են աղբանոց: Ցավոք, իշխանությունը տականքներով լեցուն է: Ռեժիմը պետք է փոխվի, միայն այդ ճանապարհով ՀՀ-ն կարող է ուշքի գալ: Եթե 25 տարվա ընթացքում ժողովրդի մասին մտածող ղեկավարներ լինեին եւ չխաբեին, բոլոր սփյուռքահայերը, որոնք ուզում էին ներդրում անել, մի մասը արեցին, մի մասը, ով չէր ուզում Սաշիկին 50 տոկոս փող վճարել, նրանց գործը խափանվեց, եթե լավ մարդ լինեին մեր ղեկավարները, հավաստիացնում եմ, 25 տարվա ընթացքում Հայաստանը Ֆրանսիայից լավ կլիներ եւ ներգաղթ կլիներ:

Տպել
5902 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին