Գագիկ Ծառուկյանին կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում

28/08/2015 schedule09:00

Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները մի քանի ժամ շարունակ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ քննարկել են Սահմանադրության նախագիծը: Հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որոշվել է սեպտեմբերի 4-ին լսումներ հրավիրել սահմանադրական փոփոխությունների հարցով:

-Պարոն Բաղդասարյան, երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՕԵԿ ներկայացուցիչները մեզ ասում էին, որ  որոշվել է երկրի նախագահի ընտրությունը վերապահել բացառապես ԱԺ պատգամավորներին, այդպե՞ս է, քննարկե՞լ եք այսօր այդ հարցը: 

- Այո, արդարացի կլինի, որ վերապահվի Ազգային ժողովին, որպեսզի մյուս ուժերի դերակատարությունը մեծանա: Բայց դա դեռ քննարկման առարկա է:

- Եւ քանի՞ ձայնով պետք է ընտրվի նախագահը. որակյալ մեծամասնության մասին էր խոսվում:  

- Դա կկարգավորվի հետագայում, երբ մենք ընդունենք «Ընտրական օրենսգիրքը»:

- Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենց վստահեցվել է, որ նախագծից կհանվի ԱԺ կայուն մեծամասնություն ձեւավորելու համար նախատեսված ընտրությունների 2-րդ փուլը, կա՞ արդեն առաջընթաց այս հարցում:

- Կային առարկություններ, բայց Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումների ժամանակ նաեւ ընդհանուր հայտարարի ենք եկել, որ իրենք դեմ չեն այդ ներկայացված տարբերակին եւ մեզ թվում է, որ արդեն Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ պետք է շատ մանրակրկիտ քննարկումներ անենք:

- Բայց իրենք ասում էին, որ 89-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը պետք է հանվեն ու իրենց խոստացել են, որ դա կարվի:

- Քննարկումները շարունակվում են, այդտեղ ձեւակերպումն այնպես է, որ 2-րդ փուլ կարող է լինել, եթե համապատասխան ժամկետում եւ առաջին փուլի արդյունքում չի ձեւավորվում կայուն մեծամասնությունը: Դեռ պարզ չէ՝ որքան է լինելու այդ մեծամասնությունը՝ 51%, 52, թե 54: Այնտեղ ասվում է, որ կարող է լինել 2-րդ փուլ. եթե համապատասխան ժանկետում ձեւավորվում են համապատասխան կոալիցիաները, մեծամասնությունը, 2-րդ փուլի անհրաժեշտություն չի ծագում: Այդտեղ այդքան մեծ հակասություններ չկան, մենք իմպերատիվ չենք ասում, որ պետք է լինի 2-րդ փուլ:

- Բայց այնուամենայնիվ, ձեւակերպումը մնալո՞ւ է:

- Ընդհանուր առմամբ այն, ինչ ներկայացված է, վերջնական տարբերակ չէ, պարզապես նախագիծն ուղարկվել է ԱԺ, որտեղ պետք է հաշվի առնվեն ե՛ւ Վենետիկի հանձնաժողովի ե՛ւ քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքները եւ դրանց հիման վրա վերջնական տարբերակները ձեւավորվեն:

- Նոր նախագծով անհասկանալի է մնում գործարար պատգամավորների հարցը, խոսքը մասնավորապես ԲՀԿ-ից դուրս եկածների մասին է: Իրենց հետ ի՞նչ է լինելու, եթե 100 տոկոս համամասնական ընտրակարգն ամրագրվի:

- Այդ իսկ պատճառով մենք այդ բոլորը թողել ենք «Ընտրական օրենսգրքին»: Համամասնական ընտրակարգը բոլոր քաղաքական ուժերն էին պահանջում, հիմա եթե համամասնական է, այդ մարդիկ չե՞ն կարող որեւէ կուսակցության մեջ լինել եւ որեւէ ցուցակում՝ առանց կուսակցական լինելու:

- Օրինակ, Գագիկ Ծառուկյանին ՀՀԿ-ն կընդգրկի՞ իր համասնական ցուցակում:

- Ես խնդրում եմ ավելի լուրջ հարցեր տվեք: ՀՀԿ ցուցակը դեռ չի քննարկվել եւ անձերի հարց մենք չենք քննարկում:

- Այսօր կոնկրետ ի՞նչ հարցեր քննարկվեցին, որոշումներ կայացվեցի՞ն:

- Ձեր ասած բոլոր հարցերը: ՀՀԿ խմբակցության անդամները շուրջ 300 առաջարկներ են ներկայացրել եւ մենք պայմանավորվեցինք եւս 2 անգամ հանդիպել, որպեսզի ավելի դետալային քննարկում անենք սկզբունքային հարցերի շուրջ: Մասնագիտական հանձնաժողովը կհանդիպի նաեւ մյուս խմբակցությունների հետ եւ այդ քննարկումների արդյունքում սեպտեմբերի 4-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ:

- Սեպտեմբերի 7-ին արտահերթ նիստ անելու ցանկություն կար կարծեմ:

- Սահմանադրական բարեփոխումները կքննարկվեն քառօրյա նիստով, որից հետո եթե կլինի անհրաժեշտություն, նոր արտահերթի մասին կմտածենք:

- Այսինքն, աշնանային նստաշրջանը սկսվելու է Սահանադրության նախագծի քննարկումով:

- ԱԺ նախագահը կորոշի առաջնահերթությունը:

- Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ընթացքում «ոչ»-երը կամաց-կամաց «այո» են դառնում, խոսքը մասնավորապես ԲՀԿ-ի մասին է, ՕԵԿ-ի դիրքորոշումը  քիչ-քիչ փափկում է, հիմա ձեր ընդդիմությունը ովքե՞ր են լինելու:

- Այդ մարդիկ «ոչ» էին ասում, որովհետեւ չէին կարդացել, չէին ցանկանում ուսումնասիրել: Այս Սահմանադրությունը միտված է ապագային եւ անկախ նրանից՝ մեր սերունդը կանի, այս խորհրդարանը կանի, թե՝ ոչ, մենք վերջիվերջո պետք է գնանք այս քայլին: Հիմա, երբ քաղաքական ուժերը ծանոթանում են եւ տեսնում են, որ իրենց բոլոր առաջարկությունները քննարկման առարկա են եւ այդ քննարկումների արդյունքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, նրանք նույնպես հասկացան, որ մեր նպատակը իդեալական Սահմանադրություն ունենալն է, որը կարողանա ծառայել մեր երկրի հետագա զարգացմանը: Այդ իսկ պատճառով նրանք գնում են «այո»-յի կողմը: Եւ ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որը իմպերատիվ ձեւով ասում է՝ մենք դեմ ենք եւ վերջ, չենք ցանկանում քննարկման փուլ մտնել, ինչպե՞ս պետք է վերջում գտնի իր տեղը քաղաքական դաշտում:

- Ասում եք՝ բոլոր առաջարկները քննարկվում են, բայց «Ժառանգությունը» այսօր որոշեց չմասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

- Ես որքան գիտեմ, նրանք բոլորը ունեն տարբեր եւ հակասական կարծիքներ: Երեկ Ռուբեն Հակոբյանն ասում էր՝ կան սկզբունքային դրույթներ, եթե մեր այդ դրույթներն ընդունվում են, մենք դեմ չենք Սահմանադրությանը: Իսկ դրանք ինչպե՞ս պետք է ընդունվեն, եթե նախագահի ու մասնագիտական հանձնաժողովի հետ չեն քննարկվելու:

- Այսօր ՉԻ-ն ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին մեղադրել էր ձեր հաճախորդը լինելու մեջ, դուք աշխատե՞լ եք նրա հետ:

- Ընդդիմադիրների 70 տոկոսը մեկը մյուսին հաճախորդ անվանեցին, Սարգսյանը բավական սկզբունքային ընդդիմադիր գործիչ է եւ իմ կարծիքով, նրա բարձրացրած հարցերը չեն կարող հաճախորդի տպավորություն թողել: Ընդհանուր առմամբ չկա մի պատգամավոր, որի հետ մենք նման մտադրություն ունենք: Մենք պարզապես չունենք դրա կարիքը: Այլ խնդիր է, որ մենք բազմիցս ասել ենք, որ որեւէ ընդդիմադիր գործչի առաջ մեր դռները փակ չեն, մենք պատրաստ ենք քննարկումների: Եթե ընդդիմությունը քննարկումների է մասնակցում, դա չի նշանակում, որ այլեւս վերածվել է իշխանության: Ընդդիմությունը հենց իշխանության հետ պետք է քննարկումներ կազմակերպի եւ ապացուցի հակառակը, առողջ առաջարկություններն ու որոշումները ծնվում են նման քննարկումների արդյունքում: Ոչ թե թշնամություն պետք է լինի, այլ քաղաքական հարաբերություններ:

Տպել
3366 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է