Սեքս-սկանդալը «ջրվո՞ւմ է»

13/08/2015 schedule18:53

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որի անունը կապվում է հայտնի սեքս-

սկանդալի հետ, արդեն վերադարձել է Հայաստան: Մեզ հետ զրույցում  նա ամբողջությամբ հերքում էր իր առնչությունը սկանդալային սույն պատմությանը: 

- Պարոն Սահակյան, այսպես ասած, հայտնի սեքս-սկանդալում հիմնականում ձեր անունն է շրջանառվում, ի՞նչ պատմություն է սա, ինչպե՞ս է ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի մոտ նման տեսագրություն հայտնվել:

- Այդ հրապարակումների հետ կապված կարող եմ ասել, որ իրականությանը չեն համապատասխանում, մնացածը, ով հրապարակել է, նրանցից էլ ճշտեք: Ավելացնելու որեւէ բան չունեմ:

- Իսկ գործով կալանավորված Տիգրան Առաքելյանը, որին շորթման մեղադրանք է առաջադրվել...

- Ավելացնելու որեւէ բան չունեմ: Արդեն նշեցի, իրականությանը չի համապատասխանում:

- Տիգրան Առաքելյանը ձեզ հետ կապ հաստատե՞լ է:

- Ես այդ թեմայով այլեւս որեւէ հարցի չեմ պատասխանելու: Արդեն նշեցի, որ այդ ամենը իրականության հետ կապ չունի:

- Բայց խոսվում է, որ 14 տարեկան ռուս աղջկա հետ եք սկայպով խոսել...

- Ես արդեն ասացի:

- Ձեզ հարցաքննության չե՞ն կանչել այս գործի շրջանակներում:

- Ես այլեւս այդ թեմայով ձեր հարցերին չեմ պատասխանի:

- Ձեր ֆեյսբուքյան էջը ինչո՞ւ եք փակել:

- Իմ ֆեյսբուքյան էջը վաղուց ոչ թե փակ է, այլ դեակտիվացված է արձակուրդների հետ կապված:

- Այսինքն, նորից բացելո՞ւ եք:

- Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական էջն է, իմ խնդիրն է` կբացեմ, թե չեմ բացի, ինչու եմ փակել, ինչու չեմ բացի...:

- Լավ, անցնենք այլ թեմաների, ինչո՞ւ է այսքան ձգձգվում արդարադատության նախարարի նշանակումը: Սկզբում ՀՀԿ-ականները պնդում էին, թե արդեն որոշված է` Կորյուն Նահապետյանն է նախարար նշանակվելու, բայց քանի որ նրա նշանակման դեպքում թիվ 8 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ են լինելու, ՀՀԿ-ն խուսափում է նոր ընտրություններից ու այս պահին Արփինե Հովհաննիսյանի անունն է նորից շրջանառվում, նաեւ չի բացառվում տարբերակը, որ արդարադատության նախարարի նշանակումը ձգձգվի մինչեւ աշուն եւ դաշնակցության հետ կոալիցիա ձեւավորելու շուրջ պայմանավորվածության շրջանակներում այդ հարցը լուծվի:

- Ում անունները նշեցիք, պատրաստ են աշխատելու այդ պաշտոնում: Նշանակումը երկրի վարչապետի եւ նախագահի գործառույթների տիրույթում է: Ամեն ինչ, կարծում եմ, իր հունով գնում է, որեւէ խնդիր չկա:

- Պարզապես այսքան երկար ժամանակ նախարարի պաշտոն թափուր չէր մնացել, տարօրինակ է, որ այսպես ձգձգվում է:

- Չեմ կարծում: Պատասխանատու պաշտոններում նշանակում անելիս պետք է անձը ընկալելի լինի եւ կարողանա իրականացնել իր գործառույթները: Հետեւաբար, կարծում եմ, նորմալ է, կա ժամանակավոր պաշտոնակատար, նախարարությունն աշխատում է:

- Սահմանադրական փոփոխությունների տեքստը աշնանը կհայտնվի խորհրդարանում, հիմա ձեւավորվում է նաեւ «ՈՉ»-ի ճակատ, ըստ ձեզ, հնարավո՞ր է հանրաքվեն տապալվի, ՀՀԿ-ն առաջարկներ ներկայացնելո՞ւ է մասնագիտական հանձնաժողովին:

- Մենք հանրաքվեի մասին օրենքը երբ փոխեցինք, նաեւ բավական մեծ լիազորություններ տվեցինք, ձեր ձեւակերպումներով ասած, «ՈՉ»-ի ճակատին, որպեսզի քարոզչության ժամանակահատվածում լինեն հավասար պայմաններ, այսինքն, նախագիծը հավասարապես կարողանան քարոզել ե՛ւ դրա կողմնակիցները, ե՛ւ դեմերը: Ճակատ կձեւավորվի, կհամախմբվեն «ՈՉ»-ի կողմնակիցները, թե ինչ կանեն` իրենց խնդիրն է ու ռազմավարությունը. կարծում եմ, մենք ժողովրդավարական երկիր ենք, եւ կարող են լինել ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ կողմեր, մի մասը բովանդակային առումով կարող է դեմ լինել, մի մասը` քաղաքական: Տապալվելու հետ կապված` պետք է ասեմ, որ ժողովուրդն է «այո» կամ  «ոչ» ասելու: Եթե ժողովուրդը կհամարի, որ դա պետք չէ մեր պետությանը, ուրեմն «ոչ» կքվեարկի, եթե կընկալի, որ պետք է, որպեսզի ավելի ապահովենք մեր երկրի կայունությունը, զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտները, այդ դեպքում կողմ կքվեարկի: Այնպես որ, տապալվելու- չտապալվելու խնդիրը չէ: Պետք է սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները, նախաձեռնողները` մենք եւ մեր գործընկերները, կարողանանք ճիշտ ներկայացնել այն դրույթները, որոնք դրված են բարեփոխումների հիմքում: Մենք ինքներս աշխատում ենք նախագծի վրա, իհարկե, կան առաջարկություններ, դեռեւս մշակման փուլում են, եւ մեր հանձնաժողովը,  որը գլխադասային է լինելու, կներկայացնի Ազգային ժողովի նախագահին, հետագայում կքննարկենք ԱԺ-ում եւ կներկայացնենք մասնագիտական խմբին:

- ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը օրերս սկանդալային հայտարարություն արեց Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է Ազգային ժողովի նախագահին` Նիկողոսյանին ԱԺ բարձրագույն պարգեւից` Պատվո մեդալից զրկելու համար, կա՞ նման իրավական հիմք այդ մեդալը հետ վերցնելու համար, եւ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկողոսյանի հայտարարությանը:

- Ամեն մարդ իր պատկերացումներն ունի, բան չունեմ ասելու, մեկնաբանելու: Մեր պետությունը անկախ, ժողովրդավարական, սուվերեն, իրավական պետություն է, իր անկախության համար բավական երկար պայքարել է, եւ այսօր ունենք կայացած, ժողովրդավարական երկիր: Երեք միլիոնից ավելի մարդ կա Հայաստանում, տասը միլիոն հայություն կա, թե որ հայը ինչպես է մտածում կամ ինչպես է պատկերացնում Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, մտքում է պատկերացնում, թե դա հանրայնացնում է, այլ խնդիր է:   

- Բայց կա՞ ընթացակարգ, իրավական հիմք` մեդալը հետ վերցնելու համար:

- Իհարկե` չկա, բայց մարդուն ազգի դավաճան հանել, չգիտեմ ինչ... որեւէ պատվո շքանշան, մեդալ երբ տալիս են, կոնկրետ չգիտեն, միեւնույն ժամանակ երաշխավորված չեն, թե հետագայում նա ինչ է անելու կամ ինչ է խոսելու եւ պայմանով չեն տալիս, որ եթե տվեցին, ապա այս կամ այն բաները պետք է չանել կամ չասել: Կարծում եմ, դա ավելի շատ քաղաքական բնույթի հարց է, Ազգային ժողովի նախագահի լիազորությունների տիրույթում է, որեւէ խնդիր չկա մեդալը հետ վերցնելու կամ չվերցնելու:

Տպել
3684 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով