«Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցի սահմանադրության փոփոխությունների կեղծ գործընթացին

16/07/2015 schedule13:40

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց դիրքորոշումը նույնն է: «Մեզ համար դա կեղծ օրակարգ է, քանզի մեզ համար տարբերություն չկա, թե ով որ պաշտոնում կլինի, Գալուստ Սահակյանը ինչ կլինի, Հովիկ Աբրահամյանը ինչ կլինի, Սերժ Սարգսյանը որտեղ կպաշտոնավարի: Մենք խոստացել ենք, որ մարդկանց պարտության չենք ուզում տանել եւ մենք սահմանադրական այդ գործընթացով չենք ուզում զբաղվել, մենք զբաղվում ենք ինստիտուցիոնալ ընդդիմության կառուցմամբ, որպեսզի գնանք ընտրությունների եւ ընտրություններով իշխանափոխություն անենք` ամբողջական, այլ ոչ թե հատվածային»:

-  Պարոն Սիմոնյան, բայց առաջարկ է եղել «Ոչ»-ի ճակատ ձեւավորել եւ հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի անվստահության գործընթացի: Հնարավո՞ր է, դուք այս հարցով համագործակցեք:

-  Մենք մեր պատմության ընթացքում այդ դառը փորձը ունենք. երբ դու «Ոչ» ես ասում, ինչ-որ ձեւով դառնում ես այդ գործընթացի, այդ օրակարգի մասնակից, թեկուզ բացասական կողմից, դա այնուամենայնիվ, այդ օրակարգին ուժ եւ եռանդ է փոխանցում: Մենք չենք ուզում ընդհանրապես իրենց առաջ բերած օրակարգի մեջ մտնել: Հիմա պարզ է չէ՞, որ իշխանությունը իր առաջարկով փորձում է օրակարգ ձեւավորել եւ շեղել գալիք ընտրություններից: Մենք չենք ուզում շեղվել ընտրություններից, մենք պատրաստվում ենք ընտրություններին: Մենք պատրաստվում ենք գնալ եւ իշխանությունը փոխել: Կփոխենք դա պառլամենտական երկրում, թե նախագահական երկրում, կստացվի 50 տոկոսով, 60 տոկոսով, թե ընդհանրապես չի ստացվի, այդ հարցը ոչ մի կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ: Այսինքն, անկախ նրանից, այդ սահմանադրական փոփոխությունները կանցնեն, չեն անցնի, մեր օրակարգը դրանից չի փոխվում, մենք գնում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն կառուցելու, այդ ընդդիմությունը հակադրելու գործող համակարգին եւ մենք այս օրակարգից չենք շեղվելու: Հիմա այդ համակարգում Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, նախագահ, թե ԱԺ նախագահ, դա իրենց խնդիրն է: Բայց, մյուս կողմից՝ եթե  կլինի կոնկրետ հարցեր լուծելու կոնկրետ առաջարկ,  հասկանալի ծրագիր՝ այլ ոչ թե ցանկություններ, էմոցիոնալ պոռթկումներ, մենք միշտ պատրաստ ենք քննարկել կոնկրետ առաջարկները` ոնց ենք անում, ինչ ենք անում:

-  Ոչ իշխանական հատվածի առաջարկների մասին է խոսքը, ենթադրվում է:

-  Այո, բնականաբար, իշխանական հատվածի հետ ընդհանրապես խոսելու բան չկա: Դա նույնիսկ քննարկվել չի կարող: Իսկ մյուս կողմից կոնկրետ առաջարկ կլինի, կքննարկենք, բայց նորից ժողովրդին պարտության տանել, «հանրահավաքային շարք անել տուն ուղարկել» եւ կրկին անգամ հայտարարել` այս իշխանությունը վատն է, նորից կեղծեց, մենք նման գործընթաց չենք առաջնորդելու, չենք մասնակցելու նման գործընթացի: Մենք պատրաստ ենք քննարկել միայն կոնկրետ առաջարկ: Մեզ համար այլ օրակարգ չկա: Բնական է, եթե երկրում ինչ-որ բաներ տեղի կունենան, մենք կմասնակցենք, որեւէ մեկը չի կարող ասել, որ մենք զերծ ենք մնացել որեւէ գործընթացից:

-  Տեսակետ կա, որ եթե քաղաքական ուժերը չմասնակցեն սահմանադրական քննարկումներին, մարգինալացվելու են:

-  Իսկ ո՞վ է նման բան ասում, չեմ կարծում, որ արդի քաղաքական ուժերն են եւ այսօր թելադրող քաղաքական ուժերը: Մարգինալներ են համարվում այն մարդիկ, ովքեր կեղծ սուպերլիդերներ են հնարում եւ մարդկանց պարտության են տանում: 

Տպել
3162 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել