Երևան
12 °C
Ապրիլի 24-ի նախաշեմին հայ-ադրբեջանական սահմանը կրկին լարված է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ արձակելով ոչ միայն դիրքապահների, այլ նաեւ գյուղերի ուղղությամբ:
Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: «Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարեւելյան եւ արեւելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր եւ 60 մմ ականանետեր: ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է»,- նշվում է հաղորդագրությունում:
Մեզ հետ զրույցում երեկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով սահմանում տիրող լարվածությանը, ասաց. «Մենք արդեն հինգ-վեց տարի է, ինչ հայտարարում ենք, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է դառնում՝ նացիստական, ֆաշիստական: Սկզբում դա, երեւի, ոմանք դիտարկում էին որպես հռետորաբանություն, բայց հիմա տեսնում են, որ իրավացի ենք: Հիմա նրանք կատարում են այսպիսի քայլեր: Հակառակորդը իրենց խախտումների որակը փոխել է: Եթե նախկինում սահմանի երկայնքով ինչ-որ դիպուկահարներ էին կրակում, հիմա նրանք անցել են ահաբեկչության: Այսինքն՝ մտնում են, փորձում են ինչ-որ բաներ անել, իհարկե՝ ետ են շպրտվում, կորուստներ տալիս: Բայց ահաբեկիչները պարզ ձեւով շարունակելու են իրենց քաղաքականությունը: Երբ հայության կյանքում լինում են կարեւոր իրադարձություններ, նրանք անպայման փորձում են ինչ-որ վատություն անել: Հիմա համայն հայությունը եւ քաղաքակիրթ մարդկությունը ոգեկոչելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, բնական է, որ այս ժամանակահատվածում իրենք պետք է «յուրովի մասնակցեն» այդ գործընթացին՝ շարունակելով իրենց ցեղասպան, ահաբեկչական քաղաքականությունը»: Բաբայանի խոսքով, միջազգային հանրությունը իր դիրքորոշումը պետք է ավելի կոշտ հայտնի. «Դժբախտաբար՝ միջազգային հանրության համեմատաբար պասիվ կեցվածքի շնորհիվ է նրանց կերպարանափոխությունը դեպի նացիզմ: 2015 թվականին նրանք տասնյակ զոհեր են տվել, եթե ոչ հարյուրավոր, բայց շարունակում են, որովհետեւ իշխող կլանի համար այդ մարդկանց զոհերը որեւէ նշանակություն չունեն, կարեւորը՝ դիվիդենտեր շահեն, հաճույք ստանան իրենց վատություններից»,- նշեց Բաբայանը:
Մեր հարցին ի պատասխան՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ սպասում են, որ այսօր ավելի լարված կլինի սահմանին, միեւնույն ժամանակ փաստելով, որ որեւէ խուճապ չկա, ընդհակառակը՝ այս օրերին, ըստ նրա, ցանկացած խախտում պատժվելու է: «Սպասում ենք, որ վաղը լարված կլինի, բայց կարծում ենք, որ կվախենան այս օրերին ինչ-որ բան անել՝ հասկանալով, թե ինչպիսի պատասխան կստանան: Մենք ամեն ձեւով պատժելու ենք ցանկացած ցեղասպան գործունեություն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Ռազմագետ Սերգեյ Մինասյան էլ ասաց, որ կանխատեսելի էր, որ հակառակորդը փորձելու է ապրիլի 24-ին ակտիվություն ցուցաբերել շփման գծում: «Այս երկու օրվա ընթացքում այդքան էլ չհաջողվեց նրանց ինչ-որ բան անել, թեպետ վնասել էին զինվորական մեքենա, բայց հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Դժվար է պատկերացնել, թե այդ գործողություններով ինչի կարող է հասնել, բացի նրանից, որ պահպանում է արհեստական լարվածություն շփման գծում: Այս պահին ՀՀ եւ ԼՂՀ սահմանում մարտական իրավիճակ է, եւ բնականաբար՝ ադրբեջանցիք փորձելու են ինչ-որ քայլերի դիմել»,-ասաց Մինասյանը:
ՀՀ սահմանին նույնպես իրավիճակը լարված է. հակառակորդը կրակում է թե՛ դիրքերի եւ թե՛ գյուղերի ուղղությամբ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ճիշտ է՝ լարվածություն կա, բայց շատ չի, երեկ գիշերը (նախօրեին) հակառակորդը կրակել է դիրքերի, գյուղերի ուղղությամբ, բայց զոհեր, տուժածներ չկան, հետեւանքներ չունենք»,- ասաց խոսնակը:
Նախօրեին ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Մեզ հետ զրույցում գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ նախօրեին հակառակորդը կրակոցներ է արձակել ժամը 17:40-ին, դրանք տեւել են մոտ տասը րոպե, դրանից հետո կրակել են նաեւ գիշերը, սակայն՝ ոչ ինտենսիվ: «Այսօր (երեկ) արդեն կրակոցներ չկան, խաղաղ է, եղանակային պայմաններն էլ վատն են: Լարվածություն կա, բայց կրակոցներ այս պահի դրությամբ՝ ոչ»,- ասաց Ավալյանը:
Տավուշի մարզի սահամանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանն էլ ասաց, որ եղանակային պայմանները վատ են, դրա համար էլ հակառակորդը լուռ է. «Բայց նախորդ օրերին կրակում էին, ոչ ինտենսիվ: Մեր բանակը կանգնած է, ուժեղացված ծառայություն է, ոչ մի բան էլ չի լինի»,- եզրափակեց գյուղապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT