ԱՍԱԼԱ-ն իրո՞ք կխփի Թուրքիային

08/04/2015 schedule00:30

Ապրիլիր 2-ին «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ. ԱՍԱԼԱ»-ի անունից համացանցում հաղորդագրություն տարածվեց, թե ԱՍԱԼԱ-ն կարող է քննարկել Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու հարցը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Էրտողանի իշխանութեան կողմէ 24 Ապրիլը թրքական տօնակատարութեան օր անուանելը հայ ժողովուրդի, համայն քաղաքակիրթ մարդկութեան եւ 1.5 միլիոն զոհուած հայերու յիշատակին նկատմամբ վիրաւորանք եւ մարտահրաւէր է: Այն պետութիւններու ներկայացուցիչները, որոնք Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի օրը՝ 24 Ապրիլ 2015-ին ներկայ ըլլան Էրտողանի ծրագրած տօնախմբութեան, փաստօրէն զօրակցած պիտի ըլլան ցեղասպանին ու քաջալերած՝ ժողովուրդներու դէմ ցեղասպանութիւններ իրականացնելու քաղաքականութիւնը: Կոչ կ՛ուղղենք Թուրքիոյ ողջ ազատամիտ հանրութեան եւ բոլոր ժողովուրդներուն, որ ընդդիմանան Էրտողանի այս սադրանքին: Էրտողանի տօնախմբութիւնը կայանալու պարագային, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը անմիջապէս պիտի քննարկէ Թուրքիոյ դէմ ռազմական գործողութիւններ վերսկսելու ծրագիրը»:

Թուրքական «Սաբահ» օրաթերթն էլ երկու օր առաջ լուր տարածեց, թե ԱՍԱԼԱ-ն Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը հրավիրված պետություններին սպառնալից նամակներ է ուղարկել՝ կոչ անելով չմասնակցել այդ միջոցառմանը:

Մեզ հետ զրույցում ԱՍԱԼԱ-ի անդամներից Վազգեն Սիսլյանը ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց վերը բերված փաստերը եւ այն, որ հայտարարության հեղինակն իսկապես ԱՍԱԼԱ-ն է. «Եթե կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչները հերքմամբ հանդես չեն եկել, ուրեմն ըստ երեւույթին՝ ճիշտ է: Տրամաբանությունը դա է ասում: Ճիշտ է, ես խոսում եմ ԱՍԱԼԱ-ի անունից, ներկայացնում եմ կազմակերպության գաղափարները, բայց ես պաշտոնական ներկայացուցիչը չեմ, չեմ կարող խոսել ռազմավարության եւ նրա գործունեության մասին: Անունը Գաղտնի բանակ է, հայտնի ներկայացուցիչ որտեղի՞ց պետք է գտնեք: Չեմ կարող ասել՝ այդ հայտարարությունը ճիշտ է, թե սխալ: Ժամանակը ցույց կտա»,- նկատեց նա:

Չնայած սրան՝ Սիսլյանը նկատեց՝ թշնամուն հարվածելը միշտ էլ ճիշտ է. «Ադրբեջանը մեր ուղղությամբ դիվերսիոն գործողություններ է իրականացնում, մենք չենք արձագանքում, թուրքերը հազար ու մի հարվածներ են տալիս Հայաստանին տարբեր ձեւերով, ամեն միջոցներով պայքարում են, իսկ մենք չենք շարժվում մեր տեղից: Հայկական կողմի գործողություներն արդեն 100 տարի է, որ արդյունավետ չեն, իսկ 100-ամյակի նախաշեմին չգիտեմ էլ ինչ կանեն: Եթե ինձ հարցնեք, ապա ես միայն մեկ անելիք ունեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով վերադարձնել Արեւմտյան Հայաստանը, Ցեղասպանության ճանաչում եւ մնացածը, այսինքն՝ մեր իրավունքները պաշտպանելը պետք է լիներ մեր գլխավոր նպատակը: Բայց մենք հիմա բացի անմոռուկի առեւտուր անելուց՝ ուրիշ ոչինչ չենք անում: Ես անկեղծորեն մտածում էի, որ տարվա ամեն օրը պետք է ինչ-որ ձեւով նշվեր, քանի որ Ցեղասպանությունը միայն ապրիլի 24-ը չէ: 1975-ին որ սկսվեց ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, ամբողջ հայ ժողովուրդը չէր հավատում: Հիմա էլ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա:

ԱՍԱԼԱ-ի անդամներից Գեւորգ Յազճյանն ու Ալեք Ենիգոմշյանն էլ առհասարակ չցանկացան որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ՝ ասելով՝ կապրենք, կտեսնենք: Մեր հարցին, թե արդյո՞ք Գաղտնի բանակի անդամների այս լռությունը կարող ենք համաձայնության նշան համարել, Ենիգոմշյանն ասաց, որ իր լռությունը չի կարող ո՛չ համաձայնության եւ ո՛չ էլ անհամաձայնության նշան համարվել. պարզապես սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով օրերս թերահավատություն էր հայտնել, թե վերը մեջբերված հաղորդագրության հեղինակն իրոք ԱՍԱԼԱ-ն է, իմանալով Գաղտնի բանակի անդամների չհերքող մեկնաբանությունների մասին, ասաց, որ դա մի փոքր փոխում է իրավիճակը: Բայց Մելքոնյանը մնում է իր այն կարծիքին, որ Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունները հաստատ այն առիթը չեն, որի կապակցությամբ արդարացված կլինի Գաղտնի բանակի՝ նման հայտարարություններով հանդես գալը՝ մանավանդ, որ Թուրքիայում հիմա տեղի են ունենում ահաբեկչական մի շարք գործողություններ, որոնց համատեքստում այդ հայտարարությունը միգուցե թուրքական իշխանությունների կողմից կարող է ծառայել որպես պատրվակ՝ այդ ամենը ներկայացնելու իբրեւ հայերի կողմից կազմակերպած. «Մեծ հարգանք տածելով ԱՍԱԼԱ-ի եւ նրա գործունեության նկատմամբ՝ կարծում եմ, որ հիմա մի փոքր այլ փուլ է եւ պետք է այլ մեթոդներով աշխատել՝ մեր նպատակներին հասնելու համար: Հիմա աշխարհում նման հայտարարություններն ու գործողությունները քննադատվում են ու համարվում ահաբեկչական, եւ ես չէի ուզի, որ մեր անկեղծ, ազնիվ վրիժառուների գործունեությունն այս պահին միահյուսվի ահաբեկչական տարբեր երեւույթների հետ, քանի որ ԱՍԱԼԱ-ն բոլորովին այլ երեւույթ է: Թուրքիան հաստատ ավելի լուրջ քայլեր էլ է անում, քան Գալիպոլիի տոնակատարությունը, որոնց նկատմամբ պետք է ավելի կարծր դիրքորոշում որդեգրել: Եթե անկեղծ՝ ես կասկածում եմ, որ հնարավոր կլինի նման գործողություն իրականացնել, քանի որ այդ կառույցը վաղուց հայտարարել է՝ այլեւս ռազմական գործողություններ չի իրականացնում, եւ Թուրքիայի պես պետությունում էլ այդքան հեշտ չէ նման գործողություններ իրականացնելը: Թուրքիա պետությունը հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում սանձարձակությամբ, եւ շատ հաճախ նույնիսկ աշխարհի գերհզոր տերությունների հետ խոսում է ուլտիմատումների լեզվով: Այնպես որ՝ չեմ կարծում, թե դա դրական հետեւանքներ կունենա: Բոլորովին այլ մեթոդներով ու այլ դաշտում աշխատելու ժամանակն է, եւ այն, ինչ հարկի էր ու ընդունելի 80-ականներին, հիմա, կարծում եմ, ժամանակավրեպ է»,- ասաց թուրքագետը:

Նշենք, որ Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները սովորաբար նշվել են մարտին: Այս տարի է, որ դա տոնելու են ապրիլի 24-ին: Անկարան հրավերներ է ուղարկել 102 երկրի, այդ թվում նաեւ՝ Հայաստանին՝ մասնակցելու միջոցառմանը: Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել է Էրդողանի հրավերը: Հայտնի է, որ Ադրբեջանի, Ալբանիայի, Սոմալիի նախագահները, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետերն ու Բրիտանիայի արքայազն Չարլզը ընդունել են հրավերը: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, եւս 38 երկիր ընդունել է հրավերը, սակայն չեն նշել, թե ինչ մակարդակով կներկայանան միջոցառմանը:

Աստղիկ Իսկանդարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5864 դիտում

Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ

ԱՄՆ-ը հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը

Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը

Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի

Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ

ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ

Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ

Մահացել է Զորի Բալայանը

Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը

Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն

Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ