Միջադեպ Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելիս. Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը լրագրողից խլել է ձայնագրիչը

19/09/2014 schedule20:46

Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելու նպատակով Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի տարածքում գտնվող մեր թղթակցի հետ այսօր միջադեպ է տեղի ունեցել. Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը մեր թղթակից Թագուհի Հովհաննիսյանի թեւից մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետեւից քայլող ինչ-որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»: Երբ Թագուհին փորձել է հեռախոսով նկարել հայ համայնքի ղեկավարի պահվածքը՝ նշված մարդիկ լրագրողից խլել են հեռախոսը՝ սպառնալով այն նետել ջուրը (լրագրողն ու համայնքի ղեկավարը Օպերայի շենքի մոտից քայլելով հասած են եղել Կարապի լճի տարածք): Հեռախոսը խլելով Թագուհու ձեռքից՝ Կարապետյանի «թիկնապահներից» մեկը, որի «բեյջի» վրա գրված է եղել Աբրահամյան Ա., ջնջել է նկարահանածը, ապա հեռախոսը վերադարձրել: Մեզ հետ հեռախոսազրույցում պատմելով տեղի ունեցածի մասին՝ Թագուհին ասաց. «Ես մոտեցա Արտյուշա Կարապետյանին ու խնդրեցի պատասխանել իմ հարցերին: Առաջին հարցս վերաբերում էր համաժողովին, նա նորմալ պատասխանեց: Հետո ասացի, որ եւս մի քանի հարց ունեմ, որոնք համաժողովին չեն վերաբերում: Նա լուռ լսում էր. հարցրի՝ ձեր անվան շուրջ բազմաթիվ մամուլի հրապարակումներ են եղել, որոնցում Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհում են ձեր գործունեությունից... Այդ մասին լսելուն պես նա լուռ երկու քայլ առաջ գնաց: Ես հետաքրքրվեցի, թե ո՞րն է խնդիրը, ինչու չի ուզում մեկնաբանել, իսկ նա շրջվեց, ձայնագրիչս խլեց ձեռքիցս ու շպրտեց»:

Մեզ հետ զրույցում Թագուհին ասաց նաեւ, որ հեռախոսը իրենից խլելու եւ այն շպրտելու տեսարանին ներկա են եղել համաժողովի մի քանի կազմակերպիչներ: 

Հիշեցնենք, որ մարտ ամսին Ղազախստանի հայ համայնքում բավական մեծ աղմուկ էր բարձրացել: Համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ Արտյուշա Կարապետյանը կեղծել է համայնքի ղեկավարի ընտրությունները եւ ինքն իրեն հռչակել համայնքի ղեկավար: Համայնքի բնակիչները մեր թղթակցին պատմել էին, որ ընտրությունների օրը ղազախ եւ չեչեն անվտանգության աշխատակիցներ են հերթապահել գրասենյակի դռան մոտ, որոնք թույլ չեն տվել հայ համայնքի ներկայացուցիչներին մտնել եւ քվեարկել: Իսկ նրանց, ովքեր տարածքում են եղել, հրահանգվել է՝ Կարապետյանի՝ հայկական համայնքի նախագահ չընտրվելու դեպքում «իրենց համար լավ չի լինի»:

Այնուհետեւ ավելի սրվեց իրավիճակը, երբ Արտյուշա Կարապետյանը փակեց Ղազախստանում գործող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին՝ հայտարարելով, որ այնտեղ վերանորոգում է ընթանում: Հայ համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ եկեղեցին վերանորոգման կարիք չունի, իսկ այն փակելու նպատակն այն է, որ հայերը չհավաքվեն եւ Կարապետյանի դեմ ինչ-որ բան չնախաձեռնեն:

Հայ համայնքում առկա դժգոհությունն այն աստիճան էր սրվել, որ 6 մարզային կազմակերպություններ դուրս էին եկել «Նաիրի» մշակութային միավորումից եւ փորձում էին ստեղծել նոր միավորում: Այս ամենից հետո Արտյուշա Կարապետյանը պատժիչ արշավ էր սկսել անհնազանդների դեմ: Որպես առաջին քայլ՝ նա աշխատանքից ազատել էր Ալմաթիի «Լույս» ՀՄԿ-ի նախագահ, գիտնական եւ մտավորական Ռուդիկ Մնացականյանին՝ նրա փոխարեն նշանակելով Նարինե անունով մի կնոջ, որը, հայ համայնքի ներկայացուցիչների պնդմամբ անձնական սերտ կապեր ուներ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ եւ մինչ այդ նույնիսկ հանդես էր եկել որպես ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ:

Նշենք նաեւ, որ դեռ այդ օրերին Կարապետյանի այս պահվածքին  տեղյակ էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որը, սակայն, ամեն կերպ արդարացնում էր նրան:

Այսօրվա միջադեպը եւ հայ համայնքի ղեկավարի պահվածքը ցույց տվեց, որ Կարապետյանն իրեն ամբողջովին անպատժելի է համարում եւ շարունակում է վայելել ՀՀ իշխանությունների եւ մասնավորապես Սփյուռքի նախարարության հովանավորությունը: 

Տպել
3175 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց