Հայտարարագրեր չեն ներկայացրել. դեսպաններ արտոնյալ ու անպատիժ

02/05/2014 schedule15:50

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի մեջ բացակայում են Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի հայտարարագրերը:

Նրանք իրենց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրերը հանձնաժողովին պարզապես չեն ներկայացրել:

Շառլ Վաղինակ Միքայելի Ազնավուրը Շվեյցարիայի Համադաշնությունում արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2009 թվականի մայիսի 5-ին, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, իսկ Վահան Հովհաննիսյանը Գերմանիայի Դաշնությունում՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին: Հովհաննիսյանը եւ Սարգսյանը չեն ներկայացրել ոչ միայն 2013 թվականի տարեկան, այլեւ իրենց կողմից պաշտոնի ստանձնման հայտարարագրերը: Ամուսնու օրինակին հետեւելով` հայտարարագիր չի ներկայացրել նաեւ Վահան Հովհաննիսյանի կինը՝ Լաուրա Պետրոսյանը: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը օրենսդրությունը շրջանցում է ոչ առաջին տարին. նա հանձնաժողովին չի ներկայացրել ոչ միայն պաշտոնի ստանձնման, այլեւ նախորդ 2011 եւ 2012 թվականների գույքի եւ ունեցվածքի հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ դեսպանները ո՛չ պաշտոնի ստանձնման, ո՛չ տարեկան հայտարարագրեր չեն ներկայացրել, ասաց. «Ինչ ունենք, մենք տեղադրել ենք կայքում: Դեսպաններ Ազնավուրին, Սարգսյանին եւ Հովհաննիսյանին բարեխիղճ ձեւով տեղեկացրել ենք հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի մասին, բայց պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ չունենք»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են դեսպաններն արձագանքել հանձնաժողովի պահանջին: Պետրոսյանն ասաց, որ չեն արձագանքել: «Ենթադրում ենք, որ իրենց զբաղվածության պատճառով են ուշացնում»,- ասաց ԲՊԱԷՀ անդամը: Մեր հարցին՝ արդյո՞ք օրենքը խախտելով հայտարարագրեր չներկայացնելը էթիկայի կանոնների խախտում չէ, եւ հանձնաժողովը չի՞ թերացել իր գործունեության մեջ՝ դեսպանների նկատմամբ վարույթ չիրականացնելով, Լիլիթ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հայտարարագրեր չներկայացնելը ուղղակիորեն էթիկայի կանոնների խախտում է»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրերի ներկայացման հարցը, ինչպես նաեւ ԲՊԱԷՀ գործունեությունը, կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Օրենքի հոդված 33-ի համաձայն, բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում պարտավոր է հայտարարագրերը ներկայացնել հանձնաժողովին: Սրանից հետեւում է, որ Վահան Հովհաննիսյանը պաշտոնի ստանձնման հայտարարագիրն ուշացրել է նվազագույնը 4 ամսով, Արմեն Սարգսյանը՝ 7 ամսով, իսկ Ազնավուրը՝ 2 տարի 4 ամսով («Հանրային ծառայության մասին օրենքը» ուժի մեջ է մտել 2012-ի հունվարի 1-ից): Իսկ 2013թ. տարեկան հայտարարագրերը դեսպանները պետք է հանձնաժողովին ներկայացնեին ամենաուշը 2014-ի փետրվարի 15-ին:  

«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, որոնց շարքում է նաեւ օրենքին ենթարկվելը: «Հանրային ծառայության մասին» օրենքի հոդված 44-ը էթիկայի հանձնաժողովին իրավունք է տալիս անգամ սեփական նախաձեռնությամբ վարույթ իրականացնել էթիկայի խախտման դեպքերում: Վարույթ իրականացնելու արդյունքում հանձնաժողովը պետք է տա եզրակացություն եւ այն ուղարկի դատախազություն եւ հանրապետության նախագահին: Դեսպանների դեպքում հանձնաժողովը թերացել է իր լիազորություններում եւ ընդամենը հիշեցում ուղարկել. եթե, իհարկե, իրոք ուղարկել է:

Չնայած «Հանրային ծառայության մասին» օրենքում ասված է, որ հայտարարագրեր չներկայացնելը կամ ուշացնելը պատասխանատվություն է առաջացնում օրենսդրությամբ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում այս մասով որեւէ սանկցիա սահմանված չէ: «Օրենսգրքում չկա որեւէ պատասխանատվություն սահմանող իրավական նորմ: Դա օրենքի բաց է»,- այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Ինչ մնում է 3 դեսպանների ունեցվածքին, ապա ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը 2012 թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է 1 բնակարան Երեւանում եւ 1 հողամաս Կոտայքի մարզում, 1 Nissan Altima մեքենա: Նա ներկայացրել է բացառապես պատգամավորի աշխատավարձից գոյացած 3,4 մլն դրամ տարեկան եկամուտ, դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 44 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 175 հազար եվրո: Հովհաննիսյանը «Մեդիքալ» ընկերության 25 տոկոս բաժնեմասի տերն է:

Արմեն Սարգսյանի անունը շրջանառվում  է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում ներդրում կատարող ընկերությունների համատեքստում: Երբ 2013 թվականի մայիսին Երեւանում էր Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» նրան փոխանցեց մի նամակ` խնդրելով միջամտել եւ կանգնեցնել բրիտանական  «Լիդիան Ինթերնեշընըլ» հանքարդյունաբերական ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Նամակում ասվում էր, որ արքայազնի ընկեր Արմեն Սարգսյանը «Լիդիան Ինթերնեշընըլի» կառավարիչների խորհրդի անդամ է: Մամուլում գրվել է նաեւ, որ Արմեն Սարգսյանին է պատկանում Հարավային Կովկասում «Պեպսի-Կոլայի» կառավարման իրավունքը։ Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի, Սարգսյանը Արկադի Համբարձումյանի ձեռքից («Դերժավայի Արկադի») վերցրել էր «Nestle» ընկերության ապրանքները Հայաստան ներմուծելու իրավունքը: 1in.am կայքն էլ գրել էր, որ Սարգսյանը բիզնես կապեր ունի «Բրիթիշ պետրոլիումի» եւ «Ալկատելի» հետ:

Շառլ Ազնավուրի ունեցվածքի մասին անգամ միջազգային մամուլում տեղեկություններ գտնելու մեր փնտրտուքներն անպտուղ էին: Լրատվական կայքերում միայն տեղեկություններ են նրա կողմից կատարած բազմաթիվ բարեգործությունների վերաբերյալ:

Տպել
2273 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է