Քցելու են նաեւ հիպոթեքաբար. ով կտուժի, ով կշահի

19/03/2014 schedule15:52

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե պարտադիր կուտակայինով համակարգով հավաքագրված գումարները ուղղվելու են շինարարության ոլորտին եւ տեղաբաշխվելու են «հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիպոթեքային ակտիվների մեջ»:

Թե որքանով են «հուսալի» հիպոթեքային ակտիվներում ներդրումները, արդեն ներկայացրել ենք: Միայն այն, որ 5 տարվա ընթացքում Հայաստանում այդ «հուսալի» ակտիվները` անշարժ գույքը, արժեզրկվել է 30 տոկոսով, թերեւս «ապացուցում է» վարչապետի ասածը: Բայց կա հարցի երկրորդ կողմը: «Կուտակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Այս խնայողությունները նպաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետև այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին՝ բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին»,- ասել էր վարչապետը:

Նա նշել էր, թե ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, և այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում: Եւ ուրեմն, որքանով կաշխուժանա առեւտուրը, կամ նոր աշխատատեղեր կստեղծվեն...: Վարչապետի հաշվարկն այն է, որ այսօր մարդկանցից հավաքագրվելիք պարտադիր վճարները պետք է վերադարձվեն ամենաշուտը 25 տարուց, այսինքն` դրանք «երկար ու էժան» փողեր են: Եւ ուրեմն` որքանով կարող է իջնել հիպոթեքային վարկերի այսօրվա տոկոսադրույքը, որը կազմում է 10-12 տոկոս տարեկան: Նախ` որեւէ հիպոթեքային վարկ չի կարող ունենալ ավելի ցածր տոկոսադրույք, քան երկրում արձանագրվող գնաճն է: Եթե տոկոսադրույքը ավելի ցածր լինի, ապա այդ գումարի «տերը», այսինքն այն քաղաքացին, որից պարտադիր կուտակային համակարգով վերցվել է այդ գումարը, կտուժի: Իսկ դա նշանակում է, որ տարեկան առնվազն 6-7 տոկոսը այն նվազագույնն է, որ քաղաքացու գումարները չկորչեն: Այդ գումարները պետք է «անցնեն» բանկերի միջով: Այսինքն, կենսաթոշակային հիմնադրամները, որոնք պետք է տնօրինեն քաղաքացիների գումարները, իրենք վարկեր տալու իրավունք չունեն եւ տարբեր մեխանիզմներով դա անելու են բանկերի միջոցով: Իսկ դա նշանակում է, որ եւս 1-2 տոկոս բանկերն են ավելացնելու այդ վարկերի վրա: Կա նաեւ երկար ժամանակի մեջ ռիսկայնության գործոնը, որը կոպիտ գնահատենք եւս 1-2 տոկոս: Ու արդյունքում կստացվի, որ հիպոթեքային վարկերի վերածված կենսաթոշակային գումարները պետք է ունենան ասենք 9-11 տոկոսադրույք: 

Նա, ով այսօր չի կարողանում է հիպոթեք վերցնել 12 տոկոսով, դժվար թե վերցնի 9-11 տոկոսանոց հիպոթեք` տարբերությունը, մեղմ ասած, մեծ չէ: Բայց ասենք վերցնողներ եղան, եւ ինչպես ասում է վարչապետը` 35 տարվա ընթացքում: Հիմա պատկերացրեք, որ երիտասարդ ընտանիքը միջինը 10 տոկոսով հիպոթեք վերցրեց, գնեց 10 միլիոն դրամանոց մի բնակարան եւ պետք է վարկը մարի 35 տարի հետո: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ երիտասարդ ընտանիքի վրա այդ բնակարանը կնստի 35 միլիոն դրամ: Եւ դեռ լավ կլինի, որ այդ ընթացքում նրա բնակարանը էժանացած չլինի մի 40-50 տոկոսով: Եւ ուրեմն` ովքեր են շահելու այս կենսաթոշակային «բարեփոխումներից»: Հաստատ դա երիտասարդ ընտանիքը չէ, որը պետք է 3.5 անգամ ավելի թանկ վճարի իր բնակարանի դիմաց: Դա հաստատ այն երիտասարդը չէ, որից այսօր պարտադիր կարգով գանձելու են կենսաթոշակային վճարներ ու ներդնեն կասկածելի ծրագրերի մեջ: Կշահեն բանկերը, որոնք կսպասարկեն այդ «երկար փողերը» եւ կշահի այդ գումարների համար բացարձակապես որեւէ պատասխանատվություն չկրող գործող իշխանությունը, որը կկարողանա այդ գումարների մի մասը գրպանել, մյուս մասով պատկերավոր տոնածառ-մոնածառ, համերգ-մամերգ, սալյուտ-մալյուտ կազմակերպել: Ամեն ինչ ավելի պարզ է, քան կարելի էր սպասել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
736 դիտում

Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը

Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի

Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ

ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ

Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ

Մահացել է Զորի Բալայանը

Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը

Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն

Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը