Երևան
12 °C
Տիկնայք եւ պարոնայք.
Սերժ Սարգսյանի մոսկովյան
հայտարարությունը Մաքսային
միությանն անդամակցելու
եւ Եվրասիական
միության ձեւավորմանը
մասնակցելու ցանկության
վերաբերյալ ավելի
շատ անորոշություն է
առաջացրել, քան
տվել հարցերի
պատասխաններ:
Մեծ հաշվով դժվար է հասկանալ, թե ինչ ասել է միանալ Մաքսային միությանը` տնտեսական իմաստով, եւ ինչ է նշանակում դա քաղաքական իմաստով: Եթե խոսենք Մաքսային միության տնտեսական հնարավորությունների մասին, այստեղ որոշ հարցեր են ծագում, որովհետեւ համացանցում հեշտությամբ կարելի է գտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը, որտեղ նա արձանագրում է, որ Մաքսային միությունը չի աշխատում եւ Բելառուսը դեպի Ռուսաստան արտահանումների ոլորտում ունի նույն խնդիրները, ինչ Մաքսային միության ձեւավորումից առաջ (http://news.eizvestia.com/news_politics/full/lukashenko-raznosit-v-puh-i-prah-tamozhennyj-soyuzvideo): Եթե տնտեսական առումով` Մաքսային միությանը Հայաստանի միանալու նպատակը ազատ առեւտրի խթանումն է, ապա այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ, որովհետեւ ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Սանկտ Պետերբուրգում ստորագրված Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որը ներառում է ոչ միայն այս պահին Մաքսային միության անդամ երկրները, այլեւ ԱՊՀ մի շարք երկրներ. Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը, եւ նախատեսում է անմաքս առեւտրի բավականին մեծ ծավալ:
Քաղաքական իմաստով էլ շատ բան պարզ չէ. ինչպիսի՞ ազդեցություն կունենա Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, արդյո՞ք այդ երկրների ներքաղաքական միտումները կտարածվեն նաեւ Հայաստանում: Նկատի ունեմ մասնավորապես այն, որ վերջին տասը տասնհինգ տարում Մաքսային միության երկրները կատարել են Սահմանադրական այնպիսի փոփոխություններ, որոնք վերաբերվել են նախագահի կարգավիճակին: Ռուսաստանը երկարացրել է նախագահի լիազորության ժամկետը՝ չորսից դարձնելով վեց տարի, իսկ Բելառուսն ու Ղազախստանն ընդհանրապես հանել են սահմանադրական այն դրույթը, որով սահմանվում էր, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Ղազախստանում՝ գործող նախագահը հատուկ կարգավիճակ է ստացել, որ ենթադրում է նրա ցմահ պաշտոնավարումը: Ի դեպ, սեպտեմբերի երեքի Մոսկվայի այցից վերադառնալով, Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող հանձնաժողով ձեւավորելու մասին եւ ոչ ոք թող չպնդի, թե կարող է կանխատեսել, թե ինչ առաջարկներով հանդես կգա այդ հանձնաժողովը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալով հետապնդում է շատ կոնկրետ, որոշակի ներքաղաքական նպատակներ՝ սրանից բխող հարակից հետեւանքներով:
Մաքսային միության անդամության համատեքստում ավելի անորոշ են դառնում Հայաստանի արտաքին քաղաքական հեռանկարները: Ինչպե՞ս է ազդելու Միությանն անդամակցելը Արտաքին քաղաքական կարեւորագույն գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Խոսքը վերաբերում է նախ անմիջական հարեւաններին՝ Վրաստանին եւ Իրանին, որոնց մենք հակված ենք անվանել ռազմավարական հարեւաններ: Մեր դրացիները հարաբերությունների որոշ բարդություններ ունեն աշխարհքաղաքական տարբեր կենտրոնների հետ եւ այս ֆոնին, կարծում ենք, վերջին տարիներին Հայաստանը բավարար ջանքեր չի գործադրել երկու հարեւանների եւ հատկապես Իրանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Իրանի հետ մեր հարաբերությունները տնտեսական հսկայական պոտենցիալ են պարունակում, բայց այդ պոտենցիալը պատշաճ ձեւով չի օգտագործվում` նաեւ արտաքին օրակարգերի պատճառով:
Ինչպիսին են լինելու Եվրասիական միության ձեւավորմանը մասնակից Հայաստանի հարաբերությունները Չինաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի հետ: Սրանք չափազանց կարեւոր հարցեր են, եւ մեր ընկալմամբ առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը, որովհետեւ Հայաստանի ինքնիշխանության կարեւորագույն բանաձեւերից մեկը դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններն են, եւ հարաբերությունների հարաճուն սերտացումը ռազմավարական հարեւանների հետ: Արտաքին քաղաքական հարաբերությունների նժարներից որեւէ մեկի անհամաչափ գերակշռությունը մյուսների նկատմամբ՝ ուղղակի վտանգ է ստեղծում Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ ինքնիշխանության պաշտպանությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ խնդիրը: Չի կարող լինել արտաքին քաղաքականություն ի հաշիվ ինքնիշխանության, մեզ համար անընդունելի է արտաքին քաղաքականության որեւէ դրսեւորում՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության, որովհետեւ մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը անսակարկելի արժեք է, եւ դա արձանագրված է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում, այդ հոդվածն էլ, ի դեպ, ենթակա չէ փոփոխման:
Տիկնայք եւ պարոնայք.
Ձեւավորման գործընթացում գտնվող
Քաղաքացիական պայմանագրի
հիմնարար փաստաթղթի
5. զ) կետում
կա այսպիսի
ձեւակերպում. «քանի
դեռ չի
կարգավորվել Լեռնային
Ղարաբաղի հարցը,
Հայաստանը չպետք
է դիտարկի
ոչ Եվրոպական
միությանը, ոչ
Եվրասիական միությանն
անդամագրվելու հարցը»:
Սա մեզ համար սկզբունք է եւ ինչպես հասկանալի դարձավ, մենք կտրականապես դեմ ենք Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը, ինչպես նաեւ Եվրամիությանը: Սրա առանցքային պատճառներից մեկն այն է, որ «պետությունների միավորում պետության» կազմում հայտնվելը նշանակում է ունենալ միասնական սահման այդ միավորված մյուս պետությունների հետ, եւ եթե Հայաստանը ստանա նման կարգավիճակ, Ղարաբաղը կհայտնվի Հայաստանի փակ սահմանից անդին: Պատկերացրեք Հայաստանին այսօր Եվրամիության անդամ: ԵՄ-ում գործող կանոնների համաձայն` Ստեփանակերտից Երեւան կարելի կլինի այցելել միայն համապատասխան վիզա ստանալով, էլ չեմ ասում, որ ԵՄ անդամության դեպքում Հայաստանը ստիպված կլինի վիզային փոխհարաբերություններ չհաստատել չճանաչված պետության հետ:
Եվրասիական միությունը դեռ չկա, դրա մասին կոնկրետ որեւէ բան ասել չի կարելի, բայց լրատվությունը թույլ է տալիս հասկանալ, որ նախաձեռնության հեղինակները այն պատկերացնում են Եվրամիության նմանությամբ: Եթե, իհարկե, Լեռնային Ղարաբաղը ճանաչված կարգավիճակ ունենա այս ապագա կառույցում, դա մի տարբերակ է, որ մեզ համար շատ գրավիչ կդարձնի Եվրասիական միությունը: Նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ Եվրամիությանը:
Տիկնայք եւ պարոնայք.
Սերժ Սարգսյանի մոսկովյան
հայտարարությունը բնականաբար
միանշանակ չի
ընդունվել, եւ
սրա համար
կան բազմաթիվ
պատճառներ: Դրանցից
առանցքայինը բացահայտվում
է հետեւյալ
շեշտադրման մեջ.
ու՞մ անունից
է Սերժ
Սարգսյանը որոշում
կայացրել եւ
հայտարարել: Բայց
այս խնդրի
արդեն իսկ
հայտնի ձեւակերպմանը
ուզում եմ
ավելացնել մի
նոր երանգ:
Արդեն իսկ
հայտնի ձեւակերպումն
այն է,
որ Սահմանադրության մեխանիզմների
նենգափոխմամբ իշխանության
հասած անձը
չի կարող
կայացնել սահմանադրորեն սահմանված
լիազորություններ: Համաձայնվելով սրա
հետ, ուզում
եմ անել
բոլորովին ուրիշ
շեշտադրում. եթե
այսօր, հիմա,
Սերժ Սարգսյանը
լիներ կատարելապես
լեգիտիմ նախագահ,
կարո՞ղ էր
արդյոք Հայաստանի
պետականության կարգավիճակը
փոխելու հեռանկար
ունեցող որոշում
կայացնել: Իմ
միանշանակ պատասխանն
է` ոչ,
որովհետեւ ՀՀ
Սահմանադրությամբ` Հայաստանի
Հանրապետությունը որպես
անկախ պետություն
հիմնադրվել եւ
հաստատվել է
Հայ ժողովրդի
անունից, համայն
հայ ժողովրդի
անունից: Այսօր
Հայաստանում ապրում
եւ Հայաստանի
քաղաքական կյանքին
եւ ընտրություններին մասնակցում
է Հայ
ժողովրդի չափազանց
փոքր մասը
միայն, եւ
այսօրինակ որոշումների
լիազորությունը Հայ
ժողովրդինն է,
համայն հայ
ժողովրդինը, որպես
Հայաստանի Հանրապետության փայատեր
եւ շահառու:
Բայց երբ փորձում ենք հարցի քննարկումը տեղավորել այսպես ասած` համահայկական քննարկման տիրույթում, բախվում ենք մի զարմանալի բարդության հետ: Այդ պարագայում ստիպված ենք արձանագրել հայկական կամքի կենտրոնի բացակայության փաստը: ԱՄՆ-ի հայությունը խնդիրներն ընկալում է սեփական միջավայրի ազդեցությունների պայմաններում, Ռուսաստանինը՝ սեփական միջավայրի, արաբական աշխարհի հայությունը` սեփական միջավայրի: Իսկ հայաստանցիներն էլ զարմանալիորեն դարձել են բոլոր այդ ազդեցությունների միաժամանակյա կրողը, որովհետեւ ուղիղ թելերով կապված են այդ միջավայրերի հետ:
Որեւէ կասկած չկա, Հայաստանի պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը այն ինստիտուտն է, որի ֆորմատում պիտի կայացվեն այս եւ այսօրինակ որոշումները, բայց ինստիտուցիոնալ լեզվով ասած՝ այսօր Հայաստանում չկա քվորում նմանատիպ հարցեր քննարկելու համար, ուստի Հայաստանի որոշումները չեն ընկալվում որպես հայկական որոշումներ: Սա մեծ հաշվով դավադրություն է Հայկական պետականության նկատմամբ, եւ ամեն ինչ արված է, որ Հայաստանը, նրա ժողովուրդը ստիպված լինեն մտովի կամ ֆիզիկապես դեգերել Արեւելքում, Արեւմուտքում, Հյուսիսում ու Հարավում, այդպես էլ ձեռնամուխ չլինելով գործողություններից ամենակարեւորին՝ ինքնահայեցմանը: Մենք, նկատի ունեմ «Քաղաքացիական պայմանագիրը», այսօր առաջնային խնդիրը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության հաստատումն ու կայացումը՝ որպես հայկական կամքի կենտրոնի, երբ Մեծ արտագաղթը կփոխակերպվի Մեծ հայրենադարձության, եւ աշխարհասփյուռ հայության հիմնական մասը Հայաստան կվերադառնա իր հետ բերելով արտերկրյա մշակույթի փորձը, բայց Հայաստանը հնարավորինս ազատելով օտար (ես նկատի ունեմ բովանդակությունը) ազդեցություններից:
Մեծ Հայրենադարձություն, եւ դա պետք է տեղի ունենա այն չափերով, որ Հայաստանին հնարավորություն կտա լիարժեք գործել ոչ միայն որպես ֆորմալ գոյություն ունեցող պետություն, այլեւ Հայկական միասնական կամքի կենտրոն, երբ Հայկական կարծիքը կձեւավորվի Հայաստանից մղվող ազդակների շրջանակներում, եւ ոչ թե հակառակը: Մենք, ինչ խոսք, գիտակցում ենք այս խնդրի ծավալն ու բարդությունը, բայց հպարտ ենք հայտարարել, որ սա է մեր պատկերացմամբ Հայաստանի առաջնահերթությունը՝ արտաքին, ինչպես նաեւ ներքին քաղաքականության ասպարեզում, եւ մեր առաջիկա գործունեությունը նվիրված է լինելու հատկապես այս խնդրին:
Տիկնայք եւ պարոնայք.
Այսօրվա քննարկումը վերնագրված
է «Հայաստանի
նոր ընտրությունը»:
Չեմ կարծում,
թե տեղի
է ունեցել
այնպիսի ընտրություն,
որ կարելի
է վերագրել
Հայաստանին: Ցավոք,
Հայաստանն այսօր
այն վիճակում
չէ, որ
կարողանա ընտրություն
կատարել, եւ
պնդումները, թե
ինչ-որ
ուժերի նպատակը
հենց սա
էր, երբեմն
չափազանց հիմնավոր
են թվում:
Նրանց խնդիրն
է՝ Հայաստանը
զրկել ընտրությունից, ընտրության
հնարավորությունից: Մեր
նպատակն ըստ
այդմ, պետք
է լինի
ուղիղ հակառակը:
Շնորհակալություն:
Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր»
Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ
Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ
Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ
Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է
3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները
Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության․ այն գայթակղություն էր՝ Հայաստանը կորցնելու համար
Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին
Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10, այնուհետ կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են
Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական կազմակերպության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն․ ՍԱՏՄ
Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է
956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում․ «Զվարթնոց»-ում 2 անձ ձերբակալվել է
Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց` հրաժարվելով բանավեճից. Չախոյան․ տեսանյութ
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ
Ոչ սթափ վիճակում կրակել ու կյանքից զրկել է ազգականին. սպանություն Ծաղկունք համայնքում
Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պուտին
Հունիսի 1-ին կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածների երթևեկությունը
Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում
Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների. Արփինե Սարգսյան
ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի ղեկավարության քայլերի շուրջ խորհրդակցությունների
Հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկությունում ստուգումների արդյունքում թույլատրվել է 2-ից ներմուծումը ՌԴ. ՍԱՏՄ
Նարեկ Կարապետյանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍՆ
ՔՊ թիմը Փաշինյանի գլխավորությամբ Տավուշում շարունակում է քարոզարշավը․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել
Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ
Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին
Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ
«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում
Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ
Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ
Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան
Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում
Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին
Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT