Հայաստանը թռչում է տիեզերք

14/06/2013 schedule09:06

Տիկնայք եւ պարոնայք.

Ինչ է իրենից ներկայացնում որեւէ երկրի կամ կոնկրետ Հայաստանի Հանրապետության բյուջեի կատարողականը, ինչպիսին պետք է այն լիներ: Ըստ էության` այն պետք է ներկայացներ ամբողջական տեղեկատվություն, թե ի՞նչ է կատարվել հաշվետու ժամանակաշրջանում տվյալ երկրի հետ՝ բոլոր իմաստներով:

Արդյո՞ք այդպիսին է փաստաթուղթը, որը հիմա մենք քննարկում ենք: Ցավոք սրտի՝ մեզ ներկայացված է փաստաթուղթ ոչ թե 2012 թվականին Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների մասին՝ այդ թվում տնտեսական, այլ մի փաստաթուղթ կառավարության աննախադեպ, անվերջանալի հաջողությունների շարքի մասին: Քննարկումների ժամանակ արդեն խոսվեց եւ շատ արդարացիորեն կասկածի տակ առնվեց տնտեսական աճին վերաբերող ցուցանիշը եւ մի քանի այլ ցուցանիշներ, բայց ուզում եմ հավաստիացնել, որ դրանք միայն ծաղիկներն են այս փաստաթղթի:

Մեջբերեմ. բյուջեի կատարողականում բառացիորեն գրված է հետեւյալը՝ «Սեփական արբանյակի թողարկման եւ այն ՀՀ-ին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով  2012  թվականին  ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը»:

Ինչպես արդեն հասցրեցիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում եւ սրանում որեւէ չափազանցություն չկա: Մեջբերում եմ կրկին բյուջեի կատարողականից. «2012թ. դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳԱ լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ»:

Սա գրված է մեր բյուջեի կատարողականում եւ եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռեւս 2011 թվականին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները գիտակցում են, որ ի դեմս Հայաստանի` հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար:

Բայց սա ամենը չէ. կառավարությունը խոստանում է ՀՀ-ում ավտոբուսների արտադրություն իրականացնել. էս մարդիկ չեն կարողանում ավտոբուս ներկրեն, որ մայրաքաղաքի բնակիչներին նորմալ, արժանապատիվ տրանսպորտով  ապահովեն՝ միանգամից որոշել են սկսել ավտոբուսների արտադրությունից եւ դեռ պետք է շնորհակալություն հայտնել, որ բյուջեի կատարողականում չեն գրել, թե տիեզերանավերի սերիական արտադրություն են սկսելու:

Բյուջեի կատարողական կոչվող փաստաթղթից այսպիսի բազմաթիվ մեջբերումներ կարելի է անել, բայց ցավալին, պարոն Սարգսյան (դիմում է վարչապետ Տիգրան Սարգսյանին-խմբ.), գիտե՞ք ինչն է, որ փաստորեն՝ ոչ դուք, ոչ ձեր կառավարությունը անհրաժեշտ հետեւություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Ջերմուկը զբոսաշրջային միջազգային կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոպարկ դարձնելու ծրագրերի, Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի, Իրան-Հայաստան նավթամուղի, նոր ատոմակայանի ծրագրերի ձախողումից եւ շարունակում եք Հայաստանի ժողովրդին, կներեք էս բառի համար, չեմ կարող չօգտագործել, անձնական չընդունեք, նյուվասյուկիական ծրագրեր ներկայացնել:

Եւ սա արվում է Հայաստանի Հանրապետության իրական պատկերը թաքցնելու համար: Ո՞րն է իրական պատկերը. էլի թվեր կասեմ, զուտ պաշտոնական վիճակագրական տվյալներ.

- 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում աշակերտների թիվը դպրոցներում  պակասել է 18 հազար 62-ով, ընդ որում՝ էլի պաշտոնական տվյալներով՝ 2011-2012 ուստարում  Հայաստանից գնացել է 5 հազար 81 աշակերտ, իսկ 2012-2013 թվականներին՝ 4 հազար 787 աշակերտ: Եթե ուզում եք իմանալ սա ինչ թիվ է, սա նույնն է, թե մի օր արթնանանք եւ տեսնենք, որ Վայոց ձորի մարզում եւ Սիսիանի տարածաշրջանի զգալի մասում  ոչ մի աշակերտ չի մնացել:

Ծնելիության մասին բյուջեի կատարողականում խոսք չկա, մինչդեռ 2012 թվականին 2011-ի համեմատությամբ ծնունդները ՀՀ-ում պակասել են 1007-ով, այսինքն՝ օրական միջինը երեք ծնունդ է պակասել:

Զբոսաշրջիկները պակասել են ավելի քան 150 հազարով, ինքնասպանությունները եւ ինքնասպանության փորձերը աճել են 93-ով:

Այս ամեն ինչի մասին բյուջեի կատարողականում ոչինչ չկա, փոխարենը մենք իմանում ենք, որ կառավարությունը հաշվետու ժամանակաշրջանում ընդունել է հայեցակարգեր, ռազմավարություններ, պլատֆորմներ եւ որ ամենազավեշտականն է. երկու շաբաթ առաջ պատգամավոր Ա. Արզումանյանի հարցին ի պատասխան իմացանք, որ կառավարությանն առընթեր խորհուրդները չեն գործում, բայց փոխարենը հաշվետու ժամանակաշրջանում կառավարությունում վարչապետին կից ձեւավորվել են խորհուրդներ եւ ամենազավեշտականը գիտե՞ք որն է, որ այդ խորհուրդներից մեկը կոչվում է ոսկեգործության, ժամագործության եւ ադամանդագործության աջակցության ոլորտային խորհուրդ:

Սա զավեշտական է՝ արդեն իսկ հայտնի օֆշորային սկանդալի ֆոնին, որովհետեւ այդ սկանդալը ծագել էր հենց ադամանդագործությունը զարգացնելու մի էսպիսի դարակազմիկ ծրագրի կապակցությամբ, երբ  Տիգրան Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչները հայ գործարարներին էին ներկայացրել իբր ադամանդագործության ոլորտում մեծ հնարավորություն ունեցող մի մարդու՝ Աշոտ Սուքիասյան անունով: Թե ինչով է նա հայտնի, ոչ ոք չգիտի: Թերեւս կառավարության անդամները տպավորվել են այն փաստով, որ այս անձնավորությունը թանկարժեք «Բենթլի» էր նվիրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Արքեպիսկոպոսն, իմիջիայլոց, այս դեպքերի առանցքային դեմքերից է:

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչ գործ ունի Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական տեղապահ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ ադամանդագործությունը զարգացնելու հետ կապված կառավարական խորհրդակցությունների եւ ծրագրերի հետ:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ հենց Տիգրան Սարգսյանի, Կճոյանի եւ Սուքիասյանի բացած ընկերությանը պատկանող հաշվի վրա է նստել 10 մլն դոլար՝ «Ամերիա» բանկից, որն ի դեպ կապ ունի Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալու օրենքի հետ: Բայց սրան ես կանդրադառնամ իր ժամանակին: Իսկ վերը նշված 10 միլիոն դոլարը փոշիացվել է:

Երբ (ֆինանսների նախարար) Դավիթ Սարգսյանին  այս կապակցությամբ հարց տվեցի, նա այնպիսի պատասխան տվեց, որ անկեղծ ասած՝ սրտներիցս քար ընկավ, շունչ քաշեցինք, որովհետեւ պատասխանը շատ համոզիչ էր։ Դավիթ Սարգսյանն ասաց՝ դրանք հերյուրանք են:

Հավատում ենք,  իհարկե հավատում ենք, որովհետեւ եթե հերյուրանք չլինեին, կառավարության անդամները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ,  կասեին՝ այո, ճիշտ է, մենք 10 մլն դոլար քցել ենք հայաստանյան գործարարին, գործարարներին: Նման պրակտիկա արդեն ունենք:

Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ գազի գնի թանկացումները հերյուրանքներ են: Երկու ամիս հետո բոլորս համոզվեցինք, որ հերյուրանք են, չկա նման բան:

Հանրությունն ահազանգում էր, որ այդ մարդը, ում պահում եք Սյունիքի մարզպետի կարգավիճակում, դոշից մեդալներ եք կախում, այդ մարդը չարիք է: Ասում էին՝ հերյուրանք է: Հիմա համոզվեցի՛նք, որ հերյուրանք է:

Ասում էինք, որ Ներսես Նազարյանը գեներալի պագոնների տակ բիզնես է անում: Ասում էին՝ հերյուրանք է: Համոզվեցինք, հերյուրանք է։ Էսօր մամուլում, ի դեպ, լուր կա, թե ինչպես են Ներսես Նազարյանի որդուն դիմավորում օդանավակայանում: Հերթական հերյուրանքն է, կարդացեք՝ ծանոթացեք:

Ասում էինք՝ ՊԵԿ-ը դրա ղեկավար Գագիկ Խաչատրյանի համար բիզնեսի տանիք է, ասում էին հերյուրանք է: Պարզվեց, որ իրոք հերյուրանք է: Պարզվեց՝ Խաչատրյանը բիզնես չունի, ոչ մի բիզնես: Բոլոր բիզնեսները պատկանում են նրա որդիներին, եղբորը, եղբոր որդուն… Բոլոր նրանք, ընդ որում, միլիոնատերեր են. բոլորը արդար ձեւով դարձել են միլիոնատեր:

Տիկնայք եւ պարոնայք, ես դեմ եմ քվեարկելու բյուջեի կատարողականին, որովհետեւ ի դժբախտություն ոմանց, կարողանում եմ տարբերակել հերյուրանքը իրականությունից:

Շնորհակալություն

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
980 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի