Առանց թեւեր

10/04/2013 schedule08:19

Անցել է արդեն երեսուն տարի այն անհոգ օրերից, երբ Սեմ Ագրեսյանը որսում էր տարբեր թեւավոր միջատների, տանում դրանք տուն եւ կատարում իր փորձերը: Անսահման հրճվանքով նա հետեւում էր միջատների վարքագծի փոփոխություններին, երբ պոկում էր նրանց թեւերն ու դարձնում նրանց սովորական մրջյուններ: Նախկինում քամու արագությամբ ճախրող էակները դառնում էին անպաշտպան սողուններ՝ կորցնելով իրենց թեւերը:

Երեսուն տարի անց նա կրում է ոսկեզօծ ակնոցներ, սպիտակ օձիքով շապիկ, իսկ սաթի պես սեւ, փայլուն մազերը սանրված են հետ՝ ի ցույց դնելով լայն ճակատը՝ արտասովոր մտավոր ունակությունների վկայությունը: Նրա հմայիչ ժպիտը մեղմացնում է հայացքի ընդհանուր լարվածությունը եւ թաքցնում նրա հուզմունքը:

- Կարեւորն այստեղ այսպես կոչված «վանդակային պայմաններն են»,-ասում է սպիտակ խալաթավորներից մեկը՝ դոկտոր Գալենցը:

- Դե սկսեք վերջապես,-անհամբեր ասում է Ագրեսյանը՝ պահպանելով, սակայն, ժպիտը:

Սպիտակ խալաթավորները գործի են անցնում: Մի քանիսը ներս են բերում վանդակը՝ ծածկված սպիտակ, ստերիլ սավանով: Մյուսները վանդակի մոտ տեղադրում են չափող սկաներներն ու անալիտիկ սենսորները:

- Ամեն ինչ պատրաստ է՞,-հարցնում է Գալենցը:

Գլխով են անում՝ պատրաստ է:

- Հանել սավանն ու հեռանալ վանդակի մոտից: Փորձը սկսված է:

Բոլորը կանգնած են ապակե պատի հետեւում: Սեմ Ագրեսյանի աջ կողմում նյարդային ծխում է Գալենցը, ձախ կողմում միշտ խոժոռ Օգանեսովն է: Նրա ձեռքին թղթապանակն է, որի պարունակության մասին այդպես էլ չի հասցնում ասել Ագրեսյանին:

- Պարոն նախագահ, այստեղ ձեր ուզած տնտեսական ծրագրերն են,-նա բացում է թղթապանակը,-ահա, սրանք օդաչուների գործազրկության...

- Հետո, ոչ հիմա, հետո, - կասեցնում է Օգանեսովի խոսքը Սեմը,-հիմա նայում ենք այնտեղ:

Ապակե պատի մյուս կողմում վանդակն է: Սպիտակ սավանն այլեւս չկա: Վանդակում թռչուն է: Նման է ագռավի:

- Ուշքի բերել,-կարգադրում է Գալենցը: Սպիտակ խալաթավորներից մեկը սեղմում է ապակե պատի տակ ձգվող երկար վահանակի կոճակներից մեկը: Լսվում է թսսոց: Ինչ-որ գազ է լցվում սենյակում՝ ապակե պատից այն կողմ: Թռչունը բարձրացնում է գլուխը: Ագռավ է: Կասկածներ չկան:

- Ագռավների ընտրությունը պատահական չէ: Ամենատարածված թռչունն է մեր քաղաքում, ենթադրում եմ, որ նման է քաղաքի մյուս բնակիչներին,- ասում է Գալենցն ու նայում Ագրեսյանին` գովասանք աղերսող ձայնով: Արժանանում է ոսկեզօծ ակնոցների թեթեւ փայլին, երբ վերջինս զուսպ շարժում է անում գլխով:

Ագռավը կռռում է: Փորձում է վեր կենալ: Չի ստացվում առաջին փորձից: Փորձում է կրկին: Հաջող: Ագռավը կանգնում է: Երեւում են արյունոտ վերքեր մարմնի երկու կողմերում: Նա չունի թեւեր: Ագռավը կռռում է:

Ապակու մյուս կողմում փայլում են Սեմ Ագրեսյանի աչքերը:

Թռչելու ցանկությունն անհաղթահարելի է: Էակ, ով երբեւէ ճեղքել է օդային տարածությունը, զգացել քամու հանդիպակած ուժը, որսացել օդային ալիքներն ու վայելել ազատ տեղաշարժվելու հաճույքը, երբեք չի կարողանա մոռանալ այդ զգացումները: Դա ցանկություն է, որը կենտրոնացված է մարմնի մեջ, ուղեղի մեջ, հոգու մեջ:

Ագռավը թափահարում է թեւերը: Նրանք չկան: Նորից է փորձում: Նրանք չկան: Ագռավը սկսում է վազել: Փորձում է հավաքել արագություն եւ ցատկել: Ցատկը տեւում է մինչեւ վանդակաճաղը: Սեւ, անթեւ մարմինը բութ թմփոցով ընկնում է հատակին: Թռչունը նորից է վեր կենում: Սկսում է կռռալ: Վազում է: Վազում է կռռալով: Բախվում վանդակաճաղերին: Կտցահարում է դրանք: Կտցահարում է հատակը: Վազում է: Կռռում է...

- Ի՞նչ են ցույց տալիս ձեր գործիքները,-հարցնում է Ագրեսյանը: Ուրիշ սենյակում են: Լույսը մեղմ է, հանգիստ: Գալենցը երջանիկ է: Նա ժանգլյորություն է անում թղթերով ու քարտերով: Պատրաստում է պատասխանը:

- ...նախադրյալները կան, անհրաժեշտության դեպքում մենք կկարողանանք տապալել բոլոր չվերթները,-ասում է Օգանեսովը:

- Դրա մասին հետո,- ասում է Ագրեսյանը,-հիմա կարեւոր են փորձի արդյունքները,- Գալենց, լսում ենք քեզ:

- Արդյունքներն իրոք տպավորիչ են: Նախ՝ չափիչների տվյալները զարմանալի են: Քիմիական ռեակցիաները, որ տեղի են ունենում թռչունի գլխում, անկրկնելի են: Այսպիսի բալանսի...դիսբալանսի հնարավոր չէր լինի հասնել սովորական պայմաններում: Ուղեղի հենց այս քիմիական բաղադրությունն է ագռավի ներկայիս վիճակի պատճառը:

Սեմ Ագրեսյանը դարձնում է հայացքը կողքի սեղանին դրված մարմնիկին: Ագռավն է: Սեւ, անթեւ: Նա սատկած չէ: Աչքերը բաց են: Շնչում է հազվադեպ, ինչը հատուկ չէ թռչուններին:

- Ես կանվանեի այս վիճակը՝ խորը զոմբիացում,-ասում է Գալենցը:

- Հետո՞,-հարցնում է Ագրեսյանը:

- Անալիտիկ սենսորները գնահատում են փորձի պարբերական հաջողությունը հակասական: Ես արդեն ասեցի, որ սա ընդամենը «վանդակային պայմաններ» էին: Չի կարելի ասել, թե ինչ կլինի բնական միջավայրում: Ամենայն հավանականությամբ ագռավը կփորձեր հարմարվել նոր իրավիճակին ու կյանքի համար պայքարելու բնազդը կսկսեր պահել նրան:

- Վանդակային պայմաններ մենք կստեղծենք,- մեջ է մտնում Օգանեսովը:

Սեւ մեքենան կանգնած է Սոցիալական Լաբորատորիայի շենքի դիմաց: Ծանր հորդառատ անձրեւը ռիթմով թմբկահարում է զրահապատ մեքենայի պողպատին: Բազմած սեդանի հետեւի նստարանին՝ Ագրեսյանն ուսումնասիրում է Օգանեսովի բերած թղթերը:

- Այս մեկն առավել հաջող սցենար է ինձ թվում,-ասում է նա՝ առանձնացնելով թղթերից մեկը:

- Հարկեր, թանկացումներ, վառելիքի մենաշնորհ եւ քաղաքական անկայունությու՞ն:

- Այո: Սա կլինի իդեալական վանդակ:

- Իսկ ինչ պետք է անենք օդանավակայանը՞: Բա ինքնաթիռները՞:

Ագրեսյանը ժպտում է: Փայլում են ոսկեզօծ ակնոցները:

- Կառավարել անթեւ զոմբիներին` չի նշանակում հրաժարվել սեփական թռիչքից,-ասում է նա ու կարգադրում վարորդին շարժվել: Ծանր անձրեւն ակնթարթում ծածկում է ցամաքի փոքրիկ կտորը, որ մնացել էր մեքենայի տակ:

Սոցիալական Լաբորատորիայի շենքի լուսամուտից սեւ մի բան է ընկնում ու սկսում փախչել: Միաժամանակ բացվում են դռներն ու մի խումբ սպիտակ խալաթավորներ դուրս են գալիս շենքից ու վազում սեւ բանի հետեւից՝ ցատկելով ջրափոսերի վրայով:

- Բռնեք այդ գրողի տարած հավին,- բղավում է նրանց հետեւից Գալենցը:

Վահե Ղուկասյան

Տպել
1309 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)