Երևան
12 °C
Ֆիլմի սյուժեն համառոտակի հետեւյալն է: Ամերիկյան «Մարշալների ծառայության» (ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ ծառայություն, որի անդամների պարտականության մեջ մտնում են քրեական հետախուզումը, իրավական վերահսկողությունը եւ այլն) աշխատակից Թեդի Դենիելսն իր օգնականի հետ ժամանում է փոքր ու ժայռոտ մի կղզում գտնվող հատուկ բանտ-հոգեբուժարան, ուր պահվում են հոգեկան հիվանդություններով տառապող եւ առավել ծանր հանցանքներ կատարած անձինք: Դենիելսի նպատակն է հետաքննել հոգեբուժարանում պահվող մանկասպան մի կնոջ անհետացման դեպքը: Ֆիլմի ընթացքում պարզվում է նաեւ, որ քննիչն ունի եւ այլ՝ անձնական նպատակ՝ գտնել, ենթադրաբար, նույն հոգեբուժարանում պահվող Էնդրյու Լեդիսին՝ իր կնոջ եւ երեխաների մահվան պատճառ դարձած հոգեգարին: Ինքը՝ Դենիելսը, նախկին ռազմիկ, Երկրորդ համաշխարհայինի մասնակից, անընդհատ ունենում է ծանր տեսիլներ՝ կապված պատերազմական հիշողությունների հետ՝ համակենտրոնացման ճամբարների, դիակների պատկերներ եւ այլն: Ժամանելով կղզի եւ սկսելով հետաքննությունը՝ նա աստիճանաբար համոզվում է, որ հոգեբուժարանում ինչ-որ բան այն չէ: Բուժաշխատողները եւ հիվանդները հարցաքննման ժամանակ խուսափողական պատասխաններ են տալիս դեպքի վերաբերյալ, լարված մթնոլորտ է, կարծես բոլորն ուզում են մի բան թաքցնել: Հիվանդներից մեկը նրան թղթի վրա թաքուն գրում է՝ փախի՛ր: Աստիճանաբար քննիչի մոտ դավադրության վարկած է հասունանում: Նա ենթադրում է, որ հոգեբուժարանում հիվանդների բուժման քողի տակ իրականում մեկ այլ՝ գաղտնի եւ հակամարդկային ծրագիր է իրականացվում. կառավարության պատվերով դաժան փորձեր են դրվում մարդկային գիտակցության վրա, որի նպատակն է ստեղծել զոմբիացված անձանց բնորոշ մի տեսակ, որը կանգ չի առնի ոչնչի առջեւ՝ կատարելու ցանկացած հրաման: Չարագործ այս ծրագիրը ֆիլմում համեմատվում է նացիստական փորձերի հետ եւ բացատրվում է Սառը պատերազմի շրջարկում: Այս վարկածն ավելի է ամրապնդվում նրանով, որ բժիշկների մեջ կան Գերմանիայի նախկին քաղաքացիներ: Ելնելով հետախուզության տարօրինակություններից՝ ֆիլմի գլխավոր հերոսի մեջ նաեւ կասկած է առաջանում, որ իրեն հատուկ են ներքաշել այդտեղ, որպեսզի հասցնեն խելագարության եւ պահեն նույն հոգեբուժարանում: Պատճառն այն է, որ փնտրելով իր ընտանիքի մահվան պատճառ Լեդիսին՝ նա չափից ավելի է հետաքրքրվել կղզում գտնվող հոգեբուժարանով եւ այնպես է դասավորել, որ ի վերջո հենց իրեն են ուղարկել այստեղ տեղի ունեցած դեպքը քննելու: Դենիելսը սկսում է ենթադրել, որ կառավարությունն իր հերթին իմացել է նրա հետաքրքրության մասին, եւ վախենալով, որ ինքը կարող է թույլատրելիից ավելին իմանալ, ներքաշել է ծուղակի մեջ՝ նպատակ ունենալով քննիչին ընդմիշտ փակել հոգեբուժարանում: Այս մտորումները, ինչպես նաեւ Լեդիսի փնտրտուքը բերում են գլխավոր հերոսին դեպի կղզու ժայռոտ ափին գտնվող հին փարոսը, ուր, նրա ենթադրությամբ, կատարվում են ամենադաժան փորձերը, եւ որտեղ էլ, նրա կարծիքով, պետք է գտնվի Լեդիսը: Նրան հաջողվում է ներխուժել փարոսի ներսը՝ չեզոքացնելով զինված պահակին: Սակայն, նա այդտեղ էլ չի գտնում իր փնտրածը: Դրա փոխարեն, փարոսում հանդիպում է գլխավոր բժշկին, որը սկսում է համոզել նրան, որ ինքն իրականում քննիչ չէ, այլ նույն հոգեբուժարանի երկու տարվա հիվանդ: Տարիներ առաջ նա իրոք եղել է քննիչ եւ ԱՄՆ «մարշալ», սակայն ընտանեկան ողբերգության հետեւանքով` իր հոգեկան հիվանդ կինը սպանել է իրենց երեք երեխաներին, իսկ ինքն էլ, ցնցված այդ ոճրից, սպանել է կնոջը, կորցրել հոգեկան առողջությունն ու հայտնվել հոգեբուժարանում: Այսինքն՝ իր կնոջ իրական սպանողը հենց ինքն է, եւ ավելին՝ հենց ինքն է Էնդրյու Լեդիսը, որը, չտանելով սարսափելի հիշողությունները, կերտել է նոր՝ հորինովի ինքնություն եւ երկու տարի է, ինչ ապրում է երեւակայական աշխարհում: Ֆիլմում պատկերվածը, ըստ այդմ, ոչ թե իրականություն էր, այլ մի բեմադրություն. հոգեբույժները փորձել էին վերադարձնել հիվանդին իրականություն՝ բեմադրելով մի իրավիճակ, որտեղ գլխավոր հերոսը հնարավորություն ուներ խաղալու իր նախկին՝ քննիչի դերը, եւ որեւէ արդյունքի չհասնելով՝ վերջապես ընդունել իրականությունը: Բնականաբար, քննիչ Լեդիսը սկզբում չի ընդունում բժշկի պնդումները՝ կարծելով, թե սա իրեն ծուղակը ներքաշելու ծրագրի մի մասն է, սակայն ապացույցները հզոր են եւ ազդեցիկ, եւ ի վերջո ֆիլմի հերոսը ստիպված է ընդունել, որ իր փնտրած Լեդիսը հենց ինքն է: Այսպես ավարտվում է «հետաքննությունը»:
Ֆիլմում պատկերվածն ինձ շատ առումներով հիշեցրեց հետսովետական իրականությունը եւ դրանում տարածված դավադրամոլական տեսությունները: Չգիտեմ, գուցե համեմատություններս մի քիչ բռնազբոսիկ թվան, ես էլ մինչեւ վերջ համոզված չեմ, բայց, կարծես, որոշակի կապ նշմարվում է: Հետսովետական մտածողությունն էլ աշխարհը տեսնում է որպես մեծ դավադրություն, ուր մութ եւ զորեղ ուժերը, հետապնդելով մարդկությանը տիրելու նպատակ, կանգնած են գրեթե ցանկացած աչքի ընկնող իրադարձության թիկունքում: Արդյունքում, ըստ նման մտածողության, իրականությունը միշտ երկշերտ է. այն, ինչ երեւում է առաջին հայացքից` խաբուսիկ է, իսկ իրականում թիկունքում չար նպատակներն են: Որպես այդպիսի դավադրության արդյունք են մեկնաբանվում ոչ վաղ անցյալի եւ ներկայի շատ իրադարձություններ, հատկապես Սովետական միության փլուզումը, հետսովետական տարածքում տնտեսական անկումը 90-ականներին, «գունավոր հեղափոխությունները» եւ ընդդիմադիր զանգվածային շարժումները 2000-ականներին, եւ սրանց նմանությամբ էլ նաեւ աշխարհում գրեթե ցանկացած զանգվածային շարժում: Բոլոր չարիքների աղբյուրն ու պատասխանատուն փնտրվում եւ «հաջողությամբ» «գտնվում է» արտաքին աշխարհում: Ամեն ինչ սուտ է, եւ պետք է միշտ մերկացնել ու բացահայտել քողարկված իրականությունը, որի հիմնական տարրը հենց դավադրությունն է, որից դուրս գրեթե ոչինչ չի մնում՝ ոչ մի նշանակալի դեպք ու իրադարձություն: Թվում է, թե այստեղ հիվանդության մի պատմություն պետք է թաքնված լինի՝ ֆիլմի նմանությամբ: Ընդ որում՝ պետք է խոսվի սեփական մեղքը թաքցնելու ձգտմամբ առաջացած հոգեկան խախտման մասին: Եւ իրոք, հետսովետական հասարակությունը եւ հատկապես նրա այն մասը, որը կրողն ու տարածողն է դավադրամոլական մտածողության, իր սխալներն ու մեղքերը չխոստովանած սովետական հասարակության ժառանգն է: Նա փնտրում է պատասխանատուներին իրենից դուրս՝ ստեղծելով սարսափների աշխարհ, նոր ինքնություն, նոր ինքնանուն, բայց իր «կնոջ» իրական սպանողը հենց ինքն է: Մեղքը, սակայն, այնքան մեծ է, որ խոստովանել դա թեկուզ ինքդ քեզ` շատ բարդ է: Սովետական միության կործանումը մի մեծ երազանքի՝ շահագործումից ազատ, արդար հասարակության կառուցման փլուզումն էր, բայց ինքը՝ երազանքը, մղձավանջի էր վերածվել շատ ավելի վաղ, քան պետության կործանումն էր: Այն սպանվել էր դեռեւս 1930-ականներին եւ հետո, սովետական հասարակության չդիմադրող կամ դիմադրելու կարողությունից զուրկ լռելյայն համաձայնությամբ, երբ ոչնչացվեցին ոչ միայն տարրական ազատությունները, եւ պետության վախճանի երազով սկսված հեղափոխությունն ավարտվեց պատմության մեջ չտեսնված բռնապետության հաստատմամբ, այլեւ հենց այդ երազը կրող երկրի լավագույն մարդիկ՝ քաղաքական գործիչներ, բանաստեղծներ, գիտնականներ եւ շատ այլք: Այս ամենի համար ոչ ոք պատիժ չկրեց, հասարակության մաքրում տեղի չունեցավ... Պատժողը, թերեւս, միայն պատմությունն էր, որի հոլովույթով սովետական նախկին տարածքը վերածվեց աշխարհի ամենահետամնաց մասերից մեկի: Իր չարենցներին ոչնչացրած հասարակությունը չի ուզում խոստովանել իր մեղքը, տեղի ունեցածը մշտապես վերագրում է ուրիշին եւ շարունակ ստեղծում է դավադրամոլական պատումներ՝ յուրահատուկ «փակ կղզի»:
Ուստա Հրանտ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT