Կիսատ-պռատ շարադրություն

20/06/2012 schedule12:03

Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարության ծրագիրը կիսատ-պռատ խոստումների եւ դեկլարատիվ հայտարարությունների ամբողջություն է: «Կառավարության ծրագրի հետ ծանոթանալուց հետո այն տրամադրությունը չի առաջանում, որ Հայաստանն առաջիկա հինգ տարիներին կդառնա մի երեւելի երկիր, որտեղ ցանկալի կլինի ներդրումներ կատարել ու զբաղվել բիզնեսի զարգացմամբ»,- ասաց Խաչատրյանը: Վերջինիս գնահատմամբ, այս ծրագրով կառավարությունը ոչ մի լուրջ խնդրի լուծում չի առաջարկում: Ավելին, ՀՀ իշխանությունները փաստում են, որ մտադիր չեն փոխել վերջին տարիներին իրենց վարած քաղաքականությունը: «Նույն քաղաքականությունը, որը վարում էին նախորդ տարիներին, շարունակվում է նաեւ այս ծրագրում»,- ասում է Վահագն Խաչատրյանը: Իսկ ծրագրի այն հատվածը, որտեղ ներկայացված են ռիսկերը, ըստ Երեւանի նախկին քաղաքապետի, կառավարությունը հատուկ է ընդգրկել, որպեսզի հետագայում արդարանալու հնարավորություն ունենա եւ կարողանա ասել, թե, իբր, խոստումների չիրականացման մեղավորը ոչ թե գործադիրն է, այլ աշխարհում տեղի ունեցող գործընթացները: «Նախորդ` 2008-2012 թվականների ծրագիրը կազմելիս, երբ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իշխանությունը զավթեց, միջազգային տնտեսական ճգնաժամի նշույլներն արդեն կային, բայց դրա մասին Հայաստանի իշխանությունները չէին խոսում: Այն ժամանակ հեքիաթային մի ծրագիր ներկայացրեցին, որով խոստանում էին աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում, աղքատության կրճատում եւ այլն: Բայց այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ: Հիմա փորձում են իրենց ապահովագրել միջազգային ռիսկերով: Նույնիսկ կիսատ-պռատ, ոչ ամբողջական գրած խոստումները ռիսկային են»,- նկատեց Վահագն Խաչատրյանը: Վերջինս, որպես կառավարության լավ ծրագրի օրինակ մատնանշեց Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը: «Կառավարության ծրագիրը մի կարեւոր խնդիր պետք է լուծի, եւ մեր ծրագրի իմաստը հենց դա էր. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, բիզնեսմենի մեջ անհրաժեշտ է վստահություն առաջացնել, որ Հայաստանում եւ անձնական կյանքում օրենքի գերակայությունը դառնում է առաջնային: Այսինքն, տնտեսավարող սուբյեկտները, քաղաքացիները պետք է համոզվեն, որ իրենց հարաբերություններում կարեւորվելու են օրենքները եւ դրանց հավասար կիրառումը»,- պարզաբանեց Երեւանի նախկին քաղաքապետը: Վերջինիս կարծիքով, կառավարության ծրագրի հիմքում պետք է լինի ազատ մարդը, ինչը կառավարության այս ծրագրում չկա: Իսկ եթե ազատ մարդ չկա, ապա ազատ տնտեսություն եւս չի կարող լինել: Ըստ Խաչատրյանի, այն, որ այս ծրագրում ազատ մարդու հետքն անգամ չի երեւում, ամենեւին էլ պատահական չէ, քանի որ ներկայիս իշխանական համակարգի հիմքը կոռուպցիան է: «Նույնիսկ, եթե ինչ-որ բան են առաջարկում, դա անում են մի տեսակ վախվորած եւ կիսատ-պռատ վիճակով: Ծրագիրը կարող էր երկու-երեք էջից բաղկացած լինել, բայց ավելի հագեցած բովանդակություն ունենար, քան` ներկայացված 48 էջը»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

«Ժողովրդի իշխանություն» քաղաքական նախաձեռնության անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն էլ կառավարության ծրագիրը համեմատեց բարի ցանկությունների մասին շարադրության հետ: Սակայն, ըստ նրա, «շարադրությունում» նշված չեն եւ բացակայում են այն մեխանիզմները, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ այդ բարի ցանկությունները կյանքի կոչել եւ իրականացնել: Արիստակեսյանի կարծիքով, ներկայացված ծրագիրը զիջում է անգամ նույն կառավարության նախորդ ծրագրին, որը ներկայացվել էր 2008-ին: Նախորդ ծրագրով կառավարությունը խոստացել էր 8-10 տոկոս տնտեսական աճ, այժմ խոստանում է` 5-7 տոկոս: Չնայած խոստումների մակարդակը իջեցվել է, բայց միեւնույն է` Մովսես Արիստակեսյանը չի հավատում, որ ներկա իշխանություններն ի վիճակի են իրենց ներկայացրած խոստումներն իրագործել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1796 դիտում

Հայաստանի անդամակցությունը ներդրումային ծրագրերի իրականացման նոր հեռանկար է բացում. վարչապետը՝ Ծին Լիցզյունին

ԵՆԱԲ նախագահ Ծին Լիցզյունի հետ քննարկեցինք համագործակցության հեռանկարները. վարչապետ. տեսանյութ

Կարո՞ղ է պարզվի՝ Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելու և ՀՀ-ի մասին սուտ մատնության դիմաց է անվնաս եկել. Հովհաննիսյան

Մեդալ Իրանի դեսպանին. ինչ են քննարկել Սուրեն Պապիկյանն ու Մեհդի Սոբհանին

Շուշիի տակից փախած նախկին գեներալը գնացել ու Ծիծեռնակաբերդում Արցախի համար ինչ-որ ակցիա է արել. Իոաննիսյան

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է 3 անձ. ինչ վիճակում են հոսպիտալացվածները

Մեքենայի պայթյունի պահին ավտոբուսը կանգառում է գտնվել. ովքեր են տուժել. մանրամասներ

Ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. վարչապետը նոր գրառում է արել

Հայտնի է՝ Ամիրյան փողոցում ինչի հետևանքով է պայթել «Տոյոտա»-ն. տեսանյութ

Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ

Ինչպես կարող է քաղաքացին իր ավտոտնակում լիցքավորել էլեկտրամոբիլը. կհստակեցվեն իրավական հարաբերությունները

Դո՞ւք եք ԼՂ նախկին ղեկավարին գերի հանձնել Բաքվին. Կարեն Սարգսյանը հայտնվեց պատային իրավիճակում

Հասկանալով, որ իրենց բոլոր ստերը բացահայտված են՝ անցել են էժան մանիպուլյացիաների. Ալեքսանյան. տեսանյութ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. երբ կսկսի նվազել օդի ջերմաստիճանը

Գրիգոր Տեր-Ղազարյանի գործարան արկ տեղափոխած բեռնատարի վարորդը հայտնաբերվել է

Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում

ՀՀ բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների գույքը կտրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալությամբ. Ավետիսյան

1 շաբաթում հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ, ավելի քան 200 մարդ էլ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի

ՀԷՑ-ը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել «Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը

Նուբարաշենում մոպեդ է շրջվել. կա տուժած

Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը, վիրավորներինը՝ գրեթե 3 անգամ ավել

Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին

Ինձ փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ. սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում. Տեր Արամ

2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք. ՄԻՊ-ն ամփոփել է արդյունքները

Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Ծինփինը Ռուսաստանը և Չինաստանն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հաղթողներ

ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում

Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը

Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք. Միրզոյան

Պուտինը և Սի Ծինփինը զբոսնել են Չինաստանի առաջնորդի նստավայրի տարածքում. տեսանյութ

imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը

Որքան է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին

Սուդանում սողանքի հետևանքով հողի տակ է անցել մի ամբողջ գյուղ. ողջ է մնացել ընդամենը 1 բնակիչ. տեսանյութ

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1.482 քրեական վարույթ

Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին, այցելել խնձորի այգիներ

Թրամփը հանդես կգա կարևոր հայտարարությամբ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սովից մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

2 մարզի և Երևանի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում