Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

03/07/2026 schedule11:31

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։

Առցանց խաղային գործունեության ոլորտում առաջարկվում են նոր կարգավորումներ

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը առցանց խաղային գործունեության ոլորտում և բարձրացնել գործող կարգավորումների արդյունավետությունը։ Վերջին տարիներին խաղային ծառայությունների շուկան զգալիորեն տեղափոխվել է առցանց միջավայր, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հասանելի են դարձել նաև չլիցենզավորված կազմակերպիչների կողմից առաջարկվող խաղային ծառայություններ։ Դրանք գործում են Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս, սակայն համացանցի միջոցով հասանելի են տեղական օգտատերերին։ Չնայած գործող կարգավորումները նախատեսում են լիցենզավորման, գովազդի սահմանափակման և վերահսկողության մեխանիզմներ, սակայն գործնականում չեն ապահովում դրանց ամբողջական կիրառելիությունը առցանց միջավայրում։ Մասնավորապես չկան բավարար արդյունավետ գործիքներ՝ չլիցենզավորված կայքերի հասանելիությունը սահմանափակելու, դրանց գովազդը կանխելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։

Նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ՝ ուղղված կարգավորման առկա բացերի վերացմանն ու պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես նախատեսվում է բարելավել չլիցենզավորված կայքերի արգելափակման մեխանիզմը, սահմանափակել դրանց գովազդը, ուժեղացնել ֆինանսական հոսքերի վերահսկողությունը և ապահովել նման կայքերի հասանելիության սահմանափակում հեռահաղորդակցության օպերատորների միջոցով, ինչպես նաև սահմանափակել խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքները առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից։

Փոփոխությունները նպատակ ունեն ապահովել լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությունը, հավասար մրցակցային պայմանները և պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացումն առցանց միջավայրում։

Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններն ուղղված են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի կատարելագործմանը և դրա համապատասխանեցմանը ՏՀԶԿ-ի միջազգային ստանդարտներին ու առաջատար փորձին։

Հստակեցվում են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն ու ընթացակարգերը։ Ֆինանսական հաստատությունների կողմից ստանդարտի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն այսուհետև կիրականացնի հարկային մարմինը՝ հաշվի առնելով, որ տեղեկությունների հավաքագրումն ու փոխանակումը կատարվում են բացառապես հարկային նպատակներով։

Նախատեսվում է նաև պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ անձինք ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ, թերի կամ ոչ ամբողջական տեղեկություններ կամ չեն ներկայացնում օրենքով պահանջվող տվյալները։ Օրենքով վերանայվում է նաև հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը՝ մայիսի 10-ի փոխարեն սահմանվելով մինչև հունիսի 30-ը։

Միաժամանակ հստակեցվում են ֆինանսական հաշիվներին վերաբերող փաստաթղթերի և տվյալների պահպանման ու հաշվառման պահանջները։

Ընդունված փոփոխությունները կնպաստեն տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի առավել արդյունավետ և միասնական կիրառմանը, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
266 դիտում

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել