ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին

08/06/2026 schedule16:27

Ռուսաստանից արձագանքել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է խորհրդարանում մեծամասնություն ունենալու և կառավարություն ձևավորելու հնարավորություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն առայժմ սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին, սակայն հավելել է, որ նաև արձանագրում են բոլոր հաղորդագրությունները, որոնք ի հայտ են գալիս ընտրությունների շուրջ։

«Մենք այդ թվում արձանագրում ենք հաղորդագրություններն այն բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք եղել են այդ ընտրությունների ընթացքում»,- հայտարարել է Պեսկովը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Նա շեշտել է, թե Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «իշխանության մենաշնորհ չի ստացել»։

Զախարովան նաև կարծիք է հայտնել, թե նախորդ ընտրական ցիկլի համեմատ Հայաստանում իշխող կուսակցության վարկանիշը որոշակիորեն նվազել է։ «Հայ հասարակության մեջ ակնհայտ է հայ-ռուսական հարաբերությունների առաջանցիկ զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա ներկայության լայն պահանջարկի առկայությունը, ինչը հայ ժողովրդին շոշափելի օգուտներ է բերում»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ընտրական պրոցեսի ընթացքում ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար՝ մոռանալով հիշատակել ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերի մասին, որոնց վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն փաստարկված հաղորդագրություններ էր տարածում գրեթե ամբողջ քարոզարշավի ընթացքում։

Միևնույն ժամանակ Զախարովան հայտարարել է, որ «Ռուսաստանը միշտ շահագրգռված է եղել և շահագրգռված կլինի ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով»։

«Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է, և մենք նրանց մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- հայտարարել է Զախարովան։ Անդրադառնալով Մոսկվայի մոտեցմանը Հայաստանի նկատմամբ՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է իր գործողությունների ընթացքը ձևավորել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող իրական քայլերը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
699 դիտում

Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին․ Պեդրո Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին

Կալուգացիք արդյունքները լավ չեն ընկալում, քանի որ ձայնագրությունները ուշադիր չեն լսել․ Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ վերահաստատեցին՝ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր Սարատովկայի ղեկավար Գառնիկ Մարդոյանին պատկանող ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է

Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի խաղաղ, ժողովրդավարական ապագայի մասին․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար

ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին

Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Հայաստանն ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Չկա գեթ մեկ քվե կեղծված լինելու արժանահավատ ահազանգ, բոլոր տեղերում իրենց վստահված անձինք են եղել. Իոաննիսյան

Նոր Արեշում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առաջիկա օրերին գործարարներն ու հանրությունը կոնկրետ կլսեն. Միրզոյանը՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումների մասին

Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ափսոսանք հայտնել

Կարապետ Պողոսյանը կալանավորվել է

Սրտանց շնորհավորում եմ ՀՀ ընտրությունների հաղթանակի առթիվ՝ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտության. Սանդու

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նոր տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլա

Աննա Հակոբյանը մայրիկի հետ մասնակցել է Գինու օրերին. տեսանյութ

Նրանք այլևս շանս չեն ունենա. պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Ռուբինյան

Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկելուց հետո երկիրն արագ լքելու մտադրության մասին

Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. մի շարք տեղերում կլինի վերահաշվարկ. ԿԸՀ նախագահ

Ժամը 20:00-ից առաջ էին զինվորները տեղամասի դռան դիմաց. կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա դուռը կողպվեր. ԿԸՀ

Շնորհավորում եմ ՀՀ-ին ժողովրդավարական և ազատ ընտրությունների, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով. Զելենսկի

3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ժամկետները

Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում. Կոշտան՝ Փաշինյանին

Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից հունիսի 7-ը ստացված ընտրական հանցագործությունների դիմումների արդյունքը

ԲՀԿ-ին չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը. որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ

Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ

Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է

Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան

Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան