«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է

27/05/2026 schedule11:40

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15 հազար ՀՀ դրամ գումար:

«Մասնավորապես Ն. Թ.-ն, տեղեկացված լինելով 2026 թվականի ապրիլի ընթացքում Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած հավաքի մասին, կազմակերպել է մեծաքանակ անձանց ներգրավելու գործընթաց նրանց նյութապես շահագրգռելու եղանակով։

Նշված նպատակով Ն. Թ.-ն գումարի դիմաց հավաքին մասնակցող անձանց ներգրավելու գործընթացը իրագործելու անհրաժեշտության մասին հայտնել է իր ընկեր Գ. Ա.-ին՝ խոստանալով հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին վճարել 15.000-ական ՀՀ դրամ։ Գ. Ա.-ն էլ, իր հերթին համաձայնելով ինչպես իր, այնպես էլ մի խումբ այլ անձանց ներկայությունն ապահովել նշված հավաքին, նյութապես շահագրգռվելով և այդ եղանակով ազդելով իր մտերիմների՝ մի խումբ անձանց կամահայտնության վրա, նրանց տեղեկացրել է, որ հիշյալ հավաքին մասնակցելու համար յուրաքանչյուրին կվճարվի 15 հազար ՀՀ դրամ։

Արդյունքում Գ. Ա.-ն մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած հավաքին, իսկ հավաքի ավարտից հետո Ն. Թ.-ի հայտնած անձից ստացել է իր և իր կողմից ներգրավված անձանց մասնակցության համար խոստացված գումարը, այնուհետև հիշյալ անձանցից յուրաքանչյուրին այդ գումարից վճարել է 15 հազար ՀՀ դրամ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի պահվող որսորդական հրացան, կանեփանման զանգված:

Գ. Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և Ն. Թ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելը):

Գ. Ա.-ի և Ն. Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
380 դիտում

Մեկ անձ կալանավորվել է շուրջ 700 հզր դոլար արժեքով ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 աջակից ընտրակաշառքի գործով է անցնում․ հարուցվել է քրհետապնդում

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով նամակ չի ստացել

Դիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

Մենք ՀՀ-ն թալանող նրանց թաթիկները ջարդել ենք․ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացնում Կոտայքի մարզում

«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է

Ոնց կարող ես նայել բանակի նոր զինանշանին և խաչը չտեսնել․ 2 տարբերակ կա. կա՛մ սադրիչ սրիկա ես, կա՛մ անմեղսունակ

Կալուգացի օլիգարխը տասնամյակով չի հեռանալու ՀՀ-ից. նա պիտի նստի որպես լրտես, հոսանքի գող, փող լվացող․ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը․ տեսանյութ

Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել․ կան տուժածներ

ԱԺ նիստում ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կմնա կալանավորված

Սև ծովից ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանն առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

Սուպեռ մամա չէ, ռուսի ստեռվա բաբա է․ առավոտը Բրյուսել են խաղում, երեկոյան՝ Մոսկվայի դռանը քսմսվում․ Խաչատրյան

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում թռիչք է կատարելու․ ՊՆ

Հրազդանում «Մազդա»-ն բախվել է մոտակա խանութի պատին և կայանված այլ մեքենայի․ կա տուժած

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ․ թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ փուլ

Սարալանջում գումարային պարտքի շուրջ համագյուղացիները վիճաբանել են․ 50-ամյա տղամարդ է սպանվել

Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն

ՔՊ-ն մայիսի 27-ին քարոզարշավը կշարունակի Կոտայքում․ վարչապետը հայտնել է ժամանակացույցը․ տեսանյութ

Գետինը մտնեն. ուզում են երկիրը պայթեցնել ներսից, Մոսկվայից թելադրում են լրտեսներին, սկսում են հաչալ․ տեսանյութ

Փաստաթղթերը խորացնում են հարաբերությունները․ ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուբիոյի ՀՀ այցի արդյունքների մասին

Կապանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 830 մարդ է մասնակցել․ ԻՔՄ

Այսպե՞ս եք պատրաստվում դառնալ երկրի ղեկավար. «վախվորած» օլիգարխի «ցինիկ» պատասխանները

ՌԴ-ն տրամադրված է ՀՀ-ի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա․ Զախարովա

TRIPP-ը դառնում է իրականություն, Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, այնուհետև կնվազի 6-10 աստիճանով․ ցերեկային ժամերին անձրև կտեղա

«Երեխե՛ք, չե՞ն սովորեցրել, որ ասեք՝ Նիկոլ, վարչապետ», «Ո՛չ, մենք մեծացել ենք, կարող ենք»․ քարոզարշավ Կոտայքում

Սարսափելի մեծ թվերով ընտրակաշառք են բաժանում. վերցնողները արժանի են այն հայհոյանքներին, որ տալիս են. տեսանյութ

ԱՄՆ-ն սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին․ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

ՀՀ կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և պետականացման գործընթաց

Քոչարյանն ազատության մեջ կմնա՞, թե՞ պատիժ կկրի «Մարտի 1»-ի ոճրագործության համար, դուք եք որոշելու, ժողովո՛ւրդ

Արձանագրվեց՝ Բաքվի և Մոսկվայի տարիների պահանջը չի կատարվելու, արտատարածքային միջանցք չի լինելու․ Իոաննիսյան

TRIPP-ն իրականացնելիս արտատարածքային հարց չի առաջանում․ կալուգացի օլիգարխը շարունակում է ՍԱՄՈуничтожение-ն

Կմտնեմ շենքերը, կշնչեմ-կարտաշնչեմ, հույսներդ հո պառավների վրա չեք դնի․ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից