Դատարան են հանձնվել պետգույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների մասին նյութերը

26/05/2026 schedule13:52

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանը օտարելու գործընթացում թույլ տրված չարաշահման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ. Դ.-ն, 2014 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը և հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը՝ հովանավորելով իրեն և Վ. Պ.-ին պատկանող ու իրենց կողմից փաստացի ղեկավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը։

Մասնավորապես Հ.Դ.-ն մի խումբ անձանց հետ հանցակցությամբ խաբեության եղանակով խուսափել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության մասնակի մարումից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529 միլիոն 533 հազար դրամի վնաս, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձանց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա. Ս.-ն, 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Հ. Դ.-ի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, վերջինիս օգտին գործողություններ կատարելու շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ:

Ա. Ա.-ն, 2017 թվականին զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չի ներկայացրել առարկություններ և համաձայնություն է տվել պետական կարիքների համար ձեռք բերել այնպիսի գույք, որը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին՝ այդպիսով նպաստելով «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գույքային դրության բարելավմանը։

Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությունը զրկվել է «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկից ընդհանուր 529 միլիոն 533 հազար դրամը ստանալու հնարավորությունից։

2026 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ. Դ.-ի նկատմամբ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու համար, Ա. Ս.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երկու այլ անձի՝ Ա. Կ.-ի և Ա. Թ.-ի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ խարդախություն կատարելուն օժանդակելու, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար:

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
308 դիտում

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է ժամանել կնոջ՝ Ժանետի հետ

Ուզում են Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին պահել պանդուխտի կարգավիճակում. Փաշինյան

Թաքցրած ամեն լումա չվճարված թոշակ է, չկառուցված ճանապարհ, չգնված զենք. Մանավազյանը Ծառուկյանին 2 հարց է ուղղել

ԱՊՀ-ն չի անտեսի Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև

Անդրեասյանն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրենը համագործակցության նամակ են ստորագրել

Մայիսի 27-ին փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները

Հայաստանը Ղարաբաղի hակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Շոյգու

«Հայ ժողովրդի գործերին հաջողություն՝ քեզանով». «պարոն վարչապետ, 18 տարեկան լինեի՝ Ձեզ կընտրեի». քաղաքացիներ

Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. ԷՆ

ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը

Դատարան են հանձնվել պետգույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների մասին նյութերը

ԱՄՆ պետքարտուղարին օդանավակայանում կդիմավորի Արարատ Միրզոյանը. ինչ է սպասվում

Հայկական ռազմաօդային ուժերը՝ Երևանի երկնքում. տեսանյութ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. մայիսի 28-ին ցույց կտանք 2022-ից հետո ձեռք բերված զինտեխնիկան. Նիկոլ Փաշինյան

Ֆիլիպ Մորրիս Արմենիան մեկնարկել է ծխախոտ չպարունակող նիկոտինային բարձիկների վաճառքը՝ արագացնելու անծուխ ապագան

ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա

Նարեկ Կարապետյանը հաստատո՞ւմ է, որ Սամվել Կարապետյանի աշխատանքի վայրը նշված է ФСБ

Հաղթանակ ասելով՝ 8-տոկոսանոց շեմը քռքաշ հաղթահարելը նկատի ունե՞ք, է, հաղթահարեք. Մկրտչյանը՝ Քոչարյանի թիմին

Ադրբեջանի հետ եմ բանակցել, Ստամբուլ գնացել, օգոստոսի 8-ը հո օդից չընկա՞վ, դա աշխատանքի արդյունք է. Փաշինյան

Էդգար Արսենյանն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Նեթանյահուն հnսպիտալացվել է

Սպառնալիքի աղբյուր հանդիսացող սուբյեկտի մոտ պաշտպանություն փնտրելու ՀՀ փորձերը ափսոսանք են առաջացնում. Շոյգու

Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության նպատակներից է. Փաշինյան

«Շատ են, 30 հազար ա մարդը», «հա, դու խնդիր չունես, ես ծախսերն անում եմ». հրապարակվել են նոր ձայնագրություններ

ՊՆ-ն իրազեկում է՝ զորահանդեսին ընդառաջ կհնչեն թնդանոթի կրակոցներ, ԶՈՒ ավիացիան թռիչք կկատարի

Ռուբիոն Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրի փոխըմբռնման հուշագիր

Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր

5 համագյուղացու տվել է 15-հազարական դրամ. Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար կաշառելու նոր դեպքեր

Բարի լույս, և սիրում ենք բոլորիդ. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականներն ուղևորվել են Կոտայքի մարզ

Նախարարի հրամաններով՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել

Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Արմավիրում մեքենա է հրդեհվել

Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով. 1 անձի մասով քննության ավարտ

«Միասնության թևեր» կուսակցությանը ապօրինի 926 մլն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով հաղորդում կներկայացվի

Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին

ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Քոչարյանը քաղաքական դիակ է. նրա շուրջը հավաքվածները պետք է գետինը մտնեն. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ

Իրանը չի ընդունի Վաշինգտոնի չափազանցված պահանջները. Փեզեշքիան