Երևան
12 °C
Հայրենասիրությո՞ւն, թե՞ պետականություն. այս հարցը իրականում արհեստական է, ավելի ճիշտ՝ ալեգորիկ, քանի որ իրական և ամենամեծ հայրենասիրությունը հենց պետականապաշտությունն է։ Սակայն հայկական ժամանակակից իրողությունների մեջ այս արհեստական հարցը գոյություն ունի։
Հաճախ հայկական ազգանուններով մարդիկ, որոնք ապրում են դրսում, խոսում են հայերեն, նշում Ցեղասպանության հիշատակի օրը, հպարտանում Արարատով, Տիգրան Մեծով և այլն, հիմնականում հակադրության մեջ են դնում հայկական շահը և ՀՀ անկախությունը։ Անկեղծորեն, բարձրաձայն, հայկական շահերին հղում անելով, սակայն չգիտակցելով ատում են ՀՀ անկախությունը։
Զարմանալի չէ, որ նման մարդկանց մեծամասնությունը Ռուսաստանում է ապրում, կամ եթե այլ երկրում, միևնույն է ռուսախոս է, օրինակ՝ Լոսի ռուսախոս, կամ Փարիզի։ Եթե անգամ ռուսախոս չէ, օրինակ, Լիբանանից է, կամ Հալեպից, ապա խորհրդային շրջանից սկսած՝ որևէ էական կապ է ունեցել ԽՍՀՄ-ի, ավելի ճիշտ՝ խորհրդային Հայաստանի հետ։
Առաջին հայացքից սա պարադոքս է թվում, բայց իրականում լիովին հասկանալի սոցիալական մեխանիզմ է, կայսերական հսկողության, սակայն միաժամանակ թվացյալ ինքնագիտակցության ապահովման վակուում։ Դու որքան ուզում ես սիրիր քո հայրենիքը, որը ցանկալի է՝ լինի պատմական՝ իր խորհրդանիշ Արարատով, Սևանով և այլն, որքան ուզում ես հպարտացիր քո խորհրդանիշներով, կարևորը առարկայական կյանքդ, տվյալ պահի շահերդ, պլաններդ, նպատակներդ, ֆինանսներդ պիտի լինեն փոխկապակցված մետրոպոլիայի հետ։ Դու միշտ պետք է հիշես, որ եղել ես շատ ուժեղ, սակայն անցյալում, հզոր, բայց անցյալում, իսկ ներկայում դու կաս, քանի որ կա մետրոպոլիան, որին պարտական ես։ Սա դասական Ստոկհոլմյան սինդրոմ է։ Դու իրավունք չունես պարտական չլինել, քանի որ հենց հասկացար, որ կարող ես առանց պարտական լինելու, ապա հաջորդ պահից քո նկատմամբ վերահսկողությունը կկորի։
Այս առումով Ռուսաստանում մշտապես ապրող հայերը առանձին սոցիալական խումբ են՝ շահերի սեփական համակարգով, որը ձևավորվել է հենց ռուսական միջավայրում արմատավորված լինելու փաստով։ Նրանց կրթությունը, արժեհամակարգը, բիզնեսը, անշարժ գույքը, կարգավիճակը, սոցիալական կապերը, այսինքն՝ կենսական շահերի ամբողջ շրջանակը (ինչպես սիրում են հարցնել հայկական բանկերում նոր քաղաքացիներին) ամբողջությամբ ներդրված է ռուսական համակարգի մեջ։ Նրանք սպառում են ռուսական մեդիա կոնտենտ, մտածում են ռուսական քաղաքական կատեգորիաներով, քվեարկում են ռուսական նարատիվներով։
Խորհրդային շրջանը հենց այդպիսին էր․կարելի էր լինել հայ և խորհրդային քաղաքացի՝ առանց ներքին լարվածության, որովհետև Հայաստանը խորհրդային նախագծի մաս էր կազմում։
Այս վարքագծում այսօր որևէ հարկադրանք, արհեստականություն, անբնական բան չկա, և դա սկզբունքային կարևորություն ունի։ Նրանք բնական ճանապարհով, առօրյա կյանքի ընթացքում ընդունել են ռուսական պետական տրամաբանությունը։ Իսկ այդ տրամաբանությունը երկաթյա է, հզոր, անողոք, այն ենթադրում է, որ հետխորհրդային տարածքը Ռուսաստանի ազդեցության գոտին է, և այդ ուղեծրից դուրս եկող պետությունը սխալ կամ դավաճանություն է գործում մետրոպոլիայի հանդեպ։ Մենք միշտ պարտական պետք է լինենք։ Այստեղ էլ չկա օրիգինալություն, ամեն ինչ վաղուց հստակ է։ Որպեսզի պերիֆերիաները խելոք մնան այս գծի մեջ, անհրաժեշտ է կատարել մի քանի կարևոր քայլ՝
Սա անիծյալ օղակ է, որից դուրս գալը շատ դժվար է, քանի որ ժամանակի հետ սկսում է ձևավորվել իրական համատեղ պատմություն, հպարտության սիմվոլներ, առարկաներ, իրադարձություններ, ձևավորվում են համատեղ հաղթանակներ, հերոսներ և այլն։ Եվ որքան խորանում է այդ ամենը, այնքան այդ օղակից դուրս եկողներին ավելի հեշտ է հայտարարել թշնամիներ ու դավաճաններ։
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՄԱԿԱՆԸ» ԵՎ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ» ՄԻԱՁՈՒԼԵԼԻՍ։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս է բերում այդ ուղեծրից։ Ռուսաստանյան սովորական հայ բնակչի համար սա գրգռիչ է՝ Հայաստանի դավաճանություն, պատմական Հայաստանի դավաճանություն, քանի որ, ինչպես կասեր հայ մեծանուն դասականը՝ հայրենիքի պատմականն է ճիշտը։ Իսկ մեկ այլ դասական էլ կասեր, որ երրորդ ուժը միշտ մեր «պապան» է։ Հետևաբար «պապային» դավաճանել չի կարելի։
Նրանք անկեղծորեն այդպես են մտածում։ Հենց սա է մեխանիզմը․ ռուսական միջավայրը ձևավորում է նրանց շահերը, շահերը՝ հայացքները, և արդյունքում մարդը համոզված է, որ մտածում է որպես հայ, մինչդեռ իրականում մտածում է որպես Ռուսաստանի բնակիչ, որի հայկական ինքնությունը մնացել է հիշողության մեջ, իսկ արտաքին թշնամին միշտ պետք է լինի, որ իմանաս՝ կենացներով ում հետ կռվես, ում ատես ու հաղթես։ Նրանք, իհարկե, երբեմն-երբեմն, ավելի ճիշտ՝ գինովցած երբեմն կհիշեն, որ Լենինը հողերը տվեց Թուրքիային։ Սակայն չէ՞ որ դա շատ հին պատմություն է, ու արդեն հաշիվ չէ, իսկ հիմա կա ավելի թարմ պատմություն, որտեղ Լենինի փոխարեն նստածը հաստատ ավելի լավ գիտի մեր պատմական հայրենիքի շահերը. չէ՞ որ նա «պապան» է, կամ «պախան», դա էական չէ։ Չէ՞ որ մեղավորը Պրագան է, կամ Պրագայում ասվածը, դա էլ էական չէ։ Կարևորը՝ թշնամին մնա իր տեղում, չշարժեք հանկարծ շախմատի տախտակի քարերը։
Սակայն ի դժբախտություն այս նորօրյա Մուղդուսիների՝ հայ մարդը, որն ապրում է իրական, այլ ոչ թե պատմական հայրենիքում, հասկացել է՝ ով է իրական թշնամին, իսկ ով՝ իրական բարեկամը։ Հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը իրենց տվել է լիարժեք մարդ զգալու հնարավորություն։ Եթե, օրինակ, որևէ մեկը, մի քանի տասնյակ կամ հարյուր մարդկանց գլխաքանակ հաշվելով, ձայներ է վաճառում, ապա Նիկոլ Փաշինյանը դեմ է դրան և ավելին՝ պայքարում է դրա դեմ։ Եթե նույնիսկ այդ մարդկանց խումբը նախընտրելու է իրենց գլխաքանակով վերաբերվողին, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի համար դա ընտրություն է, ժողովրդի ընտրություն։ Հենց սա է նրա հաջողության գաղտնիքը, քանի որ դրանով նա պայքարում է մարդու, ՀՀ քաղաքացու իրավունքի համար, ՀՀ քաղաքացու մարդ զգալու համար։
Նույն տրամաբանության մեջ նույն գլխաքանակ հաշվողները իրենք իրենց որոշում են, որ ՔՊ-ն դավաճանել է հայոց ազգային ու պետական շահը՝ չհասկանալով, որ այդ շահը որոշողը մոսկովյան էլիտաները չեն, այլ հենց նույն ժողովուրդն է, որն ապրում է իրական հայրենիքում, ու դու չես կարող ինչ-որ էլիտար խմբակով որոշել՝ որն է այդ շահը։ Դու չես կարող հայտարարել, որ դու քո կուսակցությունով հայու գենի միակ պահապանն ես ու վերջին ճշմարտությունը։ Սա ազգային անվտանգության հիմքերի հիմքն է։ Դու չես հասկանում, որ դա էլ քո որոշումը չէ, այլ «պապայի»։
Եվ, բնականաբար, հենց այս հիմնարար սկզբունքը ոտնահարող գլուխը, այն գլուխը, որ այն գլխիկի հայրն է, շատ անկեղծ ասում է, որ իր կյանքում փոշմանել է իր իրավահաջորդի ընտրության համար։ Եվ այս մտքի «Տիտան»-ը չի հասկանում, որ իր անկեղծությամբ խոստովանում է, որ երբեք չի սիրել այս երկիրն ու ժողովրդին և չի տանելու ժողովրդավարությունը։ Եվ հենց դրանով նա չի հասկանում, որ նորից փառավորում է ՀՀ պետականության վերաստեղծող Նիկոլ Փաշինյանին, որի միակ ժառանգորդը ՀՀ պետականությունն է։
Երբեմն պրիմիտիվ դավադրապաշտները ասում են, թե բոլոր ղեկավարներն էլ նույնն են, որ նախկին նախագահները, քաղաքականության մեջ մնալով, հատուկ ապահովում են Նիկոլ Փաշինյանի երկարակեցությունը։
Իրականում այստեղ կա առանցքային հիմնահարց։ Իրավահաջորդի համար փոշմանողն իր բառերով հենց լավագույնս բացատրում է, որ Նիկոլ Փաշինյանը լավագույն երևույթն է, որը կարող էր տեղի ունենալ հայ ժողովդրի պատմության վերջին երեք ավերակ տասնամյակներում։ Եվ հենց այդ պատճառով է, որ հայ ժողովուրդը ամուր բռնվել է Նիկոլ Փաշինյանից, քանի որ վերջինս ժողովրդին է տալիս որոշման իրավունքը, ազգային ու պետական շահի որոշման իրավունքը։
Հենց խնդիրը դա է, որ Մասիսով, Ցեղասպանության ճանաչման պայքարի մենաշնորհով ու Թուրքիայի դրոշը վառելով «հայրենասերի» կերպարը, որը ձևավորել են մետրոպոլիայի հայ էլիտաները, չի կարող ինքնին որոշել բոլորի փոխարեն։ Ժողովուրդն է որոշում և որոշում մշտական, պարբերական փուլերով։
Ինչպես կասեր դասականը. «Միգուցե ժողովրդավարությունը լավագույն ձևը չէ կառավարման համար, սակայն ավելի լավ բան դեռ չի ծնվել»։
Իրավահաջորդի համար փոշմանողները, որոնք իրենց ստվերի տակ ապրողների սերունդներ են դաստիարակել, չեն հասկանում, որ իրենց զոմբիները, որոնք փողոցում ու տրանսպորտում կարող են ազատորեն մոտենալ ու հարցեր տալ, անգամ վիճել Նիկոլ Փաշինյանի հետ, դրանով նրանք ոչ թե վնասում են վերջինիս, այլ ուղիղ հակառակը։ ՀՀ քաղաքացին հիմար չէ և շատ լավ հասկանում է, որ նրա ղեկավարը մարդ է, որի հետ վիճել կարելի է, անգամ եթե վերջինս սխալ լինի, հետո ներողություն կխնդրի, իսկ դա ահռելի կապիտալ է ժողովրդի համար։ Եվ եթե մի հասարակություն տեսել է նման ղեկավարի, ապա վերադարձ դեպի Մուխասրանսկ հաստատ չի լինելու։
Նիկոլ Փաշինյանը հայ ազգի համար ղեկավարի այնպիսի չափանիշ է դրել, որին դեռևս ոչ մի քաղաքական գործիչ չի կարող հավակնել։ Սա մի չափանիշ է, որի համար անգամ հեռու ապագայի ղեկավարները պետք է քրտնեն։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՈՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ։
Ահա սա է նրա քաղաքական ժառանգությունը։ Ահա թե ով է լինելու նրա ժառանգորդը՝ ՀՀ պետականությունը և նրա սեփականատեր հայ ժողովուրդը։
Իհարկե, կհայտնվեն մարդիկ, որ քեզ փրփրաբերան կապացուցեն՝ այս կամ այն ոլորտում պրոֆիների պակաս կա, այստեղ կամ այնտեղ լուրջ թերացումներ կան և այլն, սակայն նրանք չեն հասկանում, որ այդ թերացումներն ու սխալները ոչինչ են այն ահռելի խորքային ու արժեհամակարգային փոփոխությունների առաջ, որը բերում է Նիկոլ Փաշինյանը պորիֆերիայից ու «թաթարստանից» պետականություն կերտելով։ Իսկ այդ փոփոխությունները հիմքն են ապագայում սխալներ չունենալու համար։
Նրանք չեն ընկալում, որ եթե այդ սխալները դեռ կան, դրանք միայն խոսում են այն մասին, թե ինչ ահռելի անդունդից է նա մեզ հանում, ինչ հզոր է մետրոպոլիայի դիմադրությունը, քանի որ իրավահաջորդ թողնող նախագահները ամեն ինչ արել են, որ մենք՝ որպես պետականություն, ուղղակի չլինենք։
Նիկոլ Փաշինյանը վերաստեղծում է մեր պետականությունը, և նա պատմության մեջ մնալու է որպես պետականության վերաստեղծման խորհրդանիշ։ Եվ այս անգամ հայ ժողովուրդը ընտրելու է պետականության հայրենասիրությունը, իրական հայրենասիրությունը, Իրական Հայաստանը։
Վան Սեբաստացի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չի, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT